«ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ՏՎԵՑ ՇԱՏ ՄԵԾ ՓՈՐՁ». ԿԱՐԱՏԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱԼԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Սպորտ
Վերջերս ՌԴ Սանկտ - Պետերբուրգ քաղաքում անցկացված կարատեի «Պետերբուրգյան աշուն 2024» միջազգային մրցաշարի ժամանակ հաջող են հանդես եկել մեր երկրի ներկայացուցիչները։ Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի 18 մարզիկից 8-ը մեդալ է նվաճել 3 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե։ Iravunk. com - ի մարզական թղթակիցը զրուցել է ոսկե մեդալակիր, 16-17 տարեկանների կազմում հանդես եկող, ծնունդով Վանաձորից ԱԼԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- Հանդես եկա 55 կգ քաշային կարգում։ Ընդհանուր չորս մրցակցի եմ հաղթել։ Սկզբից պարտության եմ մատնել ՌԴ համար մեկ չեմպիոնին։ Պայքարն անցավ շատ դժվար, 9։4 հաշվով եմ հաղթել։ Ապա ղազախ մրցակցիս 4։2 հաշվով, հետո 3։1 հաշվով ռուս մրցակցիս, եզրափակչում էլ 3։1 հաշվով հաղթեցի ղազախ մրցակցիս։ Այս հաղթանակը ինձ տվեց շատ մեծ փորձ, մի քանի օրից Իտալիայում պիտի մասնակցեմ Աշխարհի առաջնությանը։ Անձնական մարզիչս Խաչիկ Երեմյանն է։ Խորհուրդ ունեմ պատանիներին, զբաղվել սպորտով, լինել ֆիզիկապես ուժեղ ու կոփված, քանի որ թշնամի երկրներով ենք շրջապատված։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

