Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Լսեք, հա՞, Դուք չե՞ք մի գիշերում «Ազատ հայրենիք» խուժանակցություն ստեղծել

Ներքաղաքական

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է.


Հիմա էլ ով չի ծուլանում, իրեն բանից անտեղյակ է ներկայացնում, բոլորի հետ ,,Ղարաբաղի ողբ,, ողբում: Լսեք, հա՞: Դուք չե՞ք մի գիշերում ,,Ազատ հայրենիք,, խուժանակցություն ստեղծել եւ 2005թ. պառլամենտի ընտրություններում նրան միանգամից երկրորդ տեղ կցագրել: Դուք չե՞ք  2007-ին ,,Ազատ հայրենիքի,, հետ նախագահի միասնական թեկնածու առաջադրել, եւ Ստեփանակերտի քաղաքական համակարգը դարձրել իմպոտենտ-ներքինացված: Դուք չե՞ք 2017-ին ԼՂՀ սահմանադրական կարգը տապալել, տասը տարի պաշտոնավարած երրորդ նախագահին եւս երեք տարվա լիազորություններ շնորհել: Անում էիք՝ հինգ տարով միապետ կարգեիք, ինչու՞ հենց մինչեւ 2020թ. մայիս պիտի նա մնար: Արայիկ Հարությունյանը լուսնից չի իջել, ձեզնից մեկն է, բայց  2019-ին կողմ էր, որ  Սամվել Բաբայանը նախագահի թեկնածու գրանցվի, կողմ էր իր եւ նրա արդար մրցակցությանը: Դուք եք ձախողել այդ հնարավորությունը: Որովհետեւ էդ մրցակցությունից մեկը՝ հաղթած, մյուսը պարտված չէր դուրս գալու, կազմավորվելու էր քաղաքական տանդեմ, կոալիցիա, ձեւավորվելու էր հանրային առողջ կոնսոլիդացիա: Էդ ֆոնին դուք մնալու էիք նույնիսկ լուսանցքից դուրս: Կարգի բերեք ձեզ եւ մի ստիպեք ավելին ասել: Ձեր լեզվով ասած՝ ,,առայժմս,,: ՃՃ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ