Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Եվրոպայի հայերը առաջարկում են ձեւավորել երրորդ ուժ

Հասարակություն

Տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը  երեկ հանդես է եկել  հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ  հայ ժողովուրդը հայտնվել է  «հայրենիքի համար դժվար շրջանում»: Հայտարարության մեջ նշվում է, որ  «Հայաստանի կառավարության վախկոտության ու ոչ պրոֆեսիոնալիզմով թելադրված դավաճան քաղաքականությունը, ինչպես նաեւ իշխանությունների կախվածությունը օտար հովանավորներից  եւ օլիգարխիկ կլաններից ժողովրդին տանում է նույն ողբերգությունից մյուսը:

Ոչ ինքնիշխան կառավարության լիբերալ արեւմտյան քաղաքականությունը  քայքայում է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը... Հայաստանը գնում է Արեւմտյան Ադրբեջան դառանլու ուղղությամբ...»: Այնուհետեւ  հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Արցախի ողբերգությանը եւ Հայաստանի «ապաքրիստոնեացմանը», որոնք գնահատվում են որպես հանցագործություններ:

Հայատարարության մեջ կոչ է արվում մի կողմ թողնել ներքին կռիվը, մշակել  մեխանիզմներ  ազգային նպատակների շուրջ համախմբման համար, մշակել «ճանապարհային քարտեզ ներքին դավաճաններից եւ արտաքին գործակալներից ազատվելու համար»:

Եվրոպայի հայկական միությունների ֆորմումը առաջարկում է «նախկին ու ներկա իշխանությունների ազդեցության տիրույթից դուրս իրական, անկախ երրորդ ուժ ձեւավորել»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ