Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Արեմտամետների եվրաֆիասկոն

Վերլուծություն

Արեւմտամետները զուգցվանգի մեջ են: Եվրոպական միությանն անդամակցելու հարցով մեկնարկած ստորագրահավաքը, ասում են, խայտառակ արդյունքներ է գրանցում: Սոցցանցում «Եվրաքվեի» կողմնակիցներից մեկը գրել է, որ Վարդենիսի քաղաքապետարանում տապալվում է ստորագրահավաքը՝ 3 օր է մարդ չկա: Ու սա համատարած բնույթ է կրում, ինչն այլեւս չեն կարողանում թաքցնել կարկառուն արեւմտամետները: Անգամ «Եվրաքվեի» մամուլի հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանն է ահազանգում. «Պետք է շարունակենք հորդորել մարդկանց օր առաջ գալ ստորագրել, այլ ոչ թե սպասել 2-րդ փուլին՝ 300 հազարին»: Բանն այն է, որ պետք է ընդամենը 50 հազար ստորագրություն, որպեսզի նախագիծը կարողանան Ազգային ժողով մտցնել, իսկ սահմանված ժամկետում այն չհավաքելու դեպքում՝ ստիպված են 300 հազար ստորագրություն հավաքել: Պարզ է չէ՞, որ 50 հազար ստորագրություն չհավաքողը, 300 հազարի էլ չի ձգի:

Այսպիսով՝ ձեռքները փրփուրներին գցած՝ արեւմտամետները միայն աշխատանքային օրերին ու ժամերին, վարչական շրջանների տարածքներում էին ստորագրահավաք իրականացնում, բայց օրերն անցնում են, իսկ անհրաժեշտ ստորագրություններն այդպես էլ չեն հավաքվում: Եվ ահա «Եվրաքվե»-ականների մտքին փչել է ստորագրություններ հավաքել նաեւ հանգստյան օրերին: Տարօրինակ է չէ՞, որ վարչական շրջանների աշխատակազմերը հանուն դրա պատրաստ են աշխատել նաեւ ոչ աշխատանքային օրերին: Դե միգուցե` «եվրապրեմյայի» հույսով: Մինչդեռ ստորագրահավաքին կողմնակից քաղաքացիներից մեկը՝ Հրայր Դալլաքյանը հրապարակային ընդգծում է. «Ժողովուրդի տրամադրությունները ընդհանուր գնահատելով՝ պիտի որ 50 հազարի շեմը բառացիորեն 2-3 օրում հաղթահարվեր։ Դա դեռ հաշվի չառնելով՝ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին...Կամ ես եմ չափից ավել լավատես... »:

Փաստացի, ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների ողջախոհությունը հաղթում է ուռճացված պրոպագանդային, թե հեսա-հեսա Եվրոպա ենք դառնալու: Մինչդեռ անգամ Փաշինյան Նիկոլն է ասում, որ Եվրամիություն մեզ ոչ ոք չի էլ հրավիրել:

«ԵՎՐԱՔՎԵԻ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Ի վերջո, ո՞րն է այդ «Եվրաքվե»-ի նպատակը, որ զոռով-շառով փորձում են կապել ՀՀ քաղաքացու վզին, «Իրավունք TV»-ի տաղավարում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Միայն Միացյալ Նսհանգներից USAID-ով (Միջազգային զարգացման գործակալություն) Հայաստան էր գալիս 20 միլիոն դոլար՝ հասարակական ուժերին բաժանելու համար՝ լրատվամիջոցներ, կուսակցություններ, ՀԿ-ներ եւ այլն: Այս տարվանից գումարը կրկնապատկվում է՝ դարձել է 220 միլիոն, վերջերս էլ 20 միլիոն էլ են ավելացրել: Դրան գումարեք այլ ուղղություններից ստացված գումարները՝ NED-ից, Սորոսի հիմնադրամից, արեւմտյան պետություններից եւ միջազգային ֆոնդերից: Այսինքն՝ Հայաստան մտնում է կատաստրոֆիկ մեծ գումար, որի նպատակն է Հայաստանի քաղաքական, լրատվական, հասարակական, պետական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտները ծառայեցնել Արեւմուտքի շահերին: Ընդ որում՝ սա արվում է հայերի ձեռքով: Հային ասում են՝ փող, մոռանում է իր շահը եւ սկսում ծառայել օտարին: Եվ «Եվրաքվե»-ն նշածի դասական օրինակն է, թե ինչպես են պատրաստ մոռանալ հայի ինքնությունն ու ազգային արժեքները՝ հանուն եվրոյի»,- ընդգծում է Բաբուխանյանը:

ՍԻՄ կուսակցության նախագահի գնահատմամբ՝ Եվրամիություն գնալ նշանակում է նաեւ ընդունել իրենց կարգը, իրենց ապրելու արժեքները, հետեւապես հարց է ծագում՝ հայ ժողովուրդը պատրա՞ստ է ընդունել միասեռականությունը՝ իր ողջ արատավոր հետեւանքներով հանդերձ, պատրա՞ստ է՝ հանդուրժել, որ իրեն խաչակնքելու համար կարող են պատժել: Եթե՝ այո, ապա Արամ Զավենիչն ու Արման Բաբաջանյանը խնդրում են իրենց ձեռքը… Չէ, ուրիշ բան չմտածեք, դեռ ստորագրություն վերցնելու համար: Եվ հատկանշականն այն է, որ մինչ ԵՄ մտնելու հովերով տարված Հայաստանն ապարդյուն ճիգեր է գործադրում, հարեւան Վրաստանում վաղուց խելքի են եկել: Օրինակ,Վրաստանում քրիստոնեությունն ու եկեղեցին հարգի է, ազգային արժեքները՝ պաշտպանված: Մինչդեռ մեր երկրում ազգային հպարտությունը 24/7 ռեժիմով տրորվում է, ու ոտնահարվում այն ամենը, ինչ ավանդական է, պատմական, արժեքային:

ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ Է «ՊԼՍՏԱԼ» ՀԱՆՐԱՔՎԵԻՑ

Խոսեցինք տրորվելուց ու ոտնահարվելուց, հիշեցինք ՀՀ բազմաչարչար Սահմանադրությունը: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունից պնդում են՝ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ, ըստ էության, արձագանքել է մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագիրը հանելու Ադրբեջանի պահանջին: Իսկ ի՞նչ որոշում է կայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը. ըստ էության, ընդունել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։

Այս խայտառակ որոշումը հիմնված է Սահմանադրական դատարանի այն դիրքորոշման վրա, ըստ որի՝ իբրեւ թե, ՀՀ եւ Արցախի վերամիավորումը չի կարող մեկնաբանվել՝ որպես ՀՀ Անկախության հռչակագրում ձեւակերպված նպատակ, եւ այդպիսով չի կարող ընկալվել որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտավորություն: Տարբեր իրավաբաններ, քաղաքական գործիչներ ահազանգում են, որ ՍԴ-ն այսպիսի որոշմամբ՝ ի չիք է դարձնում ՀՀ Անկախության հռչակագիրն ու 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը:

Դե ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել մի Սահմանադրական դատարանից, որտեղ դատավորներ են հայտնի արեւմտամետ Ստյոպա Սաֆարյանի քույր Սեդա Սաֆարյանն ու Վահե Գրիգորյանը` մարդիկ, որոնց մասին ժամանակին լավագույն բնութագրումներից մեկը տվել է ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: Նա դիմել էր Երեւանի քաղաքապետարան ու պահանջել, որ մարտի 1-ի զոհերի հիշատակը փողի աղբյուր դարձրածների արձանը նաեւ տեղադրվի: Ու այս մարդկանց ձեռամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է «պլստալ» սահմանադրական հանրաքվեից, չփոխել Սահմանադրությունը, բայց ապամոնտաժել այն՝ Ալիեւի քիմքին հարմար: Անունն էլ դնել, թե ինչ անում ենք, հանուն խաղաղության ենք անում: Լավ, իսկ որտե՞ղ մնաց իրավաբանությունը:

«Մի փնտրեք իրավաբանություն մի տեղ, որտեղ առկա է հանցագործություն։ Կարծում եմ այս որոշումը պետք է լինի ոչ թե իրավական քննարկումների, այլ՝ քրեական վարույթ նախաձեռնելու առիթ։ Անկախության հռչակագրի վերաբերյալ նման դիտարկումներ կարծում եմ, որ կարող է կատարել բացառապես թշնամու կողմն անցած պետական դավաճանը, եւ այս որոշումը ստորագրած բոլոր դատավորները կարծում եմ՝ պետք է հստակ գիտակցեն։ Անկախության հռչակագիրը վերսահմանադրական իրավաքաղաքական փաստաթուղթ է, որը որեւէ մարմին, առավել եւս ՍԴ դատավորները չեն կարող գնահատել դրա իրավաչափությունը, որովհետեւ վերջինս այդպիսի որակ չունի։ Հռչակագիրը կամ՝ կա, կամ՝ ոչ»,- շեշտում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: Ըստ փաստաբանի` հիմա պետք է հասկանալ՝ այս մարդիկ հանցագո՞րծ են, թե՞ անգրագետ։ Եթե առաջինը՝ պետք է ենթարկել քրեական հետապնդման, եթե երկրորդը` պետք է հրաժարական տան։ Կոչուբաեւը գտնում է, որ ՍԴ որոշումն ուղիղ հարված էր ազգային արժանապատվությանը:

«Երբ այնքան թույլ ես, որ քեզ կարող են կանգնացնել պատի տակ, գիրք տալ ձեռքդ ու ասել՝ դե ժպտա 3X9-ի վրա ու նկարել (նկատի ունի Նիկոլ-Էրդողան հանդիպումը թուրքական տանը), Սահմանադրությունից էլ, կասեն հրաժարվի: Եվ ամենազավեշտալին այն է, որ սա կոչվում է անկախ պետականություն: Չի կարող անկախ պետությունն ասել՝ իմ հանդեպ հարեւան պետությունն ունի տարածքային նկրտումներ, ունի արդեն գրավված 200 քառ. կմ տարածք, ունի բռնազավթած Արցախ, բայց ինքն ուզում է, որ ես փոխեմ Սահմանադրությունը, ես էլ կփոխեմ, որովհետեւ ինքն այդպես է ուզում է», - նկատում է Հայկ Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top