Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Սամվել Բաբայանի «փոզմիշ» օպերացիան

Թեմա

Արցախի ներկայացուցչության մոտ Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի աջակիցների կողմից հրավիրված հավաքը երեկ կատարյալ ֆիասկո ապրեց: Հավաքվել էին ընդամենը տասնյակ արցախցիներ, ինչն ի ցույց դրեց, որ սամվելբաբայանական թեզերը կա՛մ լայն տարածում չեն գտնում, կա՛մ նրան, պարզապես, վստահողներ չկան: Մինչդեռ ակցիայի նախաձեռնող Յուրի Մուսայելյանը ներկայացուցչության դիմաց պահանջել է, թե պետք է կոմիտե ստեղծվի, եւ Սամվել Բաբայանն ունենա գործելու մանդատ:

«Պահանջում ենք՝ պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, ու այդ մարդն իրա գաղափարներն օգտագործի»,-ասել է նա՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ պետք է դրան աջակցի։

Ըստ արցախյան աղբյուրների` հենց այստեղ է թաղված ողջ ճշմարտությունը: Չար լեզուներն ասում են, որ Բաբայանի հույսը Նիկոլից աջակցություն ստանալն է, այլ ոչ թե` արցախցիներից: Արդյունքում՝ չի հաջողվել աջակցությունից ստանալ ե՛ւ մեկից, ե՛ւ մյուսից:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ