ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին Մուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալը Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)

Ստեղծված բարդ իրավիճակում Ռուսաստանը ցուցադրում է ընդգծված հանգստություն. Արեշեւ

Հանդիպում

Հարավային Կովկասում քաղաքական գործընթացների, ինչպես նաեւ Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման մասին զրուցել ենք քաղաքական մեկնաբան և Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևի հետ։

- Պարոն Արեշև, կարո՞ղ ենք համարել, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է այն բանից հետո, երբ Ադրբեջանը մեկ տարի առաջ վերահսկողության տակ առավ ԼՂՀ ողջ տարածքը։

- Այս փուլում ինձ թվում է, որ նման կարծիքը գոյության իրավունք ունի։ Փաստորեն, հայ բնակչությունը լքել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մնացած տարածքը, որի պարագիծը վերահսկում էին ռուս խաղաղապահները։ Քառորդ դար մենք խոսում էինք այն մասին, որ հողը պատկանում է դրա վրա ապրողներին, բայց միաժամանակ տեսնում ենք, որ Բաքուն, օգտվելով նպաստավոր հանգամանքներից, կարողացավ նոր իրականություն ստեղծել։ Սա, իհարկե, բավականին լուրջ նախադեպ է նման հարցերի լուծման համար, թեեւ` ոչ բացառիկ։

 Մենք տեսնում ենք, թե ինչպես է Իսրայելը գործում հարակից տարածքներում՝ Գազայի հատվածում, այժմ՝ Լիբանանի հարավում։ Ցավոք, սա է մեր անհանգիստ ժամանակների ողբերգական, դրամատիկ իրականությունը։ Միաժամանակ, ինչպես շեշտում են շատ ռուս փորձագետներ, հայ-ադրբեջանական հակասությունների ու հակամարտությունների համալիրը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղով։ Մենք տեսնում ենք, որ թե՛ 2020, թե՛ 2023 թվականներից հետո բավականին բարդ գործընթացներ են ընթանում՝ կապված Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման հետ, որը կրկին հետաձգվում է անորոշ ժամանակով։ Այսպիսով`  քաղաքական հարցը, այսպես թե այնպես, մնում է օրակարգում։

- Ալիեւը մեղադրել է Երեւանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ձգձգելու մեջ։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը` ռազմական հզորացումն է։ Կարելի՞ է սա հասկանալ այնպես, որ Ադրբեջանը, դժգոհություն հայտնելով, պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով։

- Հիմա բոլորն իրենց ռազմական հզորությունն են կերտում։ Հայաստանի Հանրապետությունն էլ է փորձում դիվերսիֆիկացնել իր ռազմատեխնիկական կապերը և ակտիվորեն զարգացնում է երկխոսությունը պաշտպանական ոլորտում Հնդկաստանի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների հետ։ Բայց դրա հետ մեկտեղ ընթանում են դիվանագիտական ​​բանակցություններ։ Սա այն վտանգավոր անորոշության արտացոլումն է, որում կարծրացել են տարածաշրջանը, աշխարհը, Հարավային Կովկասի հանրապետությունները տարբեր կողմերից իրենց վրա գործադրվող ճնշման պայմաններում։ Ակնհայտ է, որ Բաքվի և Երևանի արևմտյան գործընկերների համար հատկապես հիմա կարեւոր է որոշակի հաջողություններ ցույց տալ։ Եվ այս առումով բավական ցուցիչ է ամերիկացիների և բրիտանացիների շփումների ակտիվացումը Ադրբեջանի հետ։

Միաժամանակ տեսնում ենք, որ համաձայնագրի ստորագրումն իսկապես ձգձգվում է։ Բաքվի համար կարևոր է լուծել իրեն հուզող բոլոր հարցերը, մինչդեռ Երևանն ակնհայտորեն ավելի թույլ դիրքերում է և փորձում է ինչ-որ կերպ ներգրավել լրացուցիչ գործոններ և հանգամանքներ։ Եվ այո, ինչ-որ փուլում ստեղծվում է տպավորություն, թե նրանք պարզապես ժամանակ են ձգում:

Բավականին դժվար է ասել, թե դա ինչով կավարտվի։ Ամեն դեպքում, դիվանագիտական ​​գործընթացի ձգձգումը պատուհան է բացում տարատեսակ տհաճ միջադեպերի և զինված սրացումների համար։ Ռուսական կողմը նույնպես փորձում է վերահսկել այն ամենը, ինչ տեղի է ունենում այստեղ, և անհրաժեշտության դեպքում կառաջարկի իր միջնորդական ծառայությունները, այդ թվում՝ վիճահարույց հարցերում։

- Արևմուտքն ակտիվորեն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանում։ Վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարն ասել էր, որ Ֆրանսիան Հայաստանին կպաշտպանի ռուսական ճնշումներից։ Մյուս կողմից, Միացյալ Նահանգները Հայաստանում մեծացնում են  իրենց  աջակցությունը ժողովրդավարությանը ՝ հասցնելով 250 միլիոն դոլարի ֆինանսավորման։ Ռուսաստանը  չի՞ ցանկանում պաշտպանել Հայաստանը Արեւմուտքի ազդեցությունից։

- Ֆրանսիացի նախարարի հայտարարությունների վերաբերյալ հիշեցնեմ, որ մոտ մեկ դար առաջ Ֆրանսիան արդեն որոշ կերպով պաշտպանեց կիլիկյան հայերին, ինչը հանգեցրեց նրանց զանգվածային արտագաղթի ժամանակակից Թուրքիայի այս հատվածից։ Այս առումով ֆրանսիացի քաղաքական գործիչների տարբեր տեսակի ճոռոմ հայտարարությունները, քարոզչական առումով արդարացված ու հիմնավորված են թվում, բայց բովանդակային առումով` ոչ այնքան համոզիչ։

Ֆրանսիան կարող է որոշակի ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, սակայն ֆրանսիացի նախարարի հայտարարած Ռուսաստանի և Հայաստանի առճակատումը գործնական առումով դժվար թե հնարավոր լինի՝ չնայած պարոն Փաշինյանի և նրան մերձ քաղաքական ուժերի տարբեր հայտարարություններին։ Այստեղ փորձեր են արվում արհեստականորեն հակամարտություն ու առճակատում հրահրելու։ Սա ամբողջովին պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ հավաքական Արևմուտքի այսօրվա ապակառուցողական քաղաքականությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանը Արևմուտքից պաշտպանելու Ռուսաստանի ցանկությանը, ապա այստեղ  այնպիսի քայլեր են ձեռնարկվելու, որոնք դրականորեն կընդունվեն հայ հասարակության կողմից, հատկապես այն հասարակական ուժերի կողմից, որոնք չեն ենթարկվում տարբեր տեսակի մանիպուլյատիվ սխեմաների։

 Ռուսաստանը, ինչպես միշտ, բաց է եղել և մնում Երևանի հետ երկխոսության համար։ Ստեղծված բարդ իրավիճակում ամենաճիշտն է ընդգծված ցուցադրական հանգստությունը և որևէ սադրանքների մեջ մտնելու ցանկության բացակայությունը։ Եվ այդ ժամանակ հայկական կողմն ինքը կորոշի, թե ում հետ է գնալու նույն ճանապարհով։ Գուցե` Թուրքիայի՞ հետ: Մենք տեսանք, որ Նյու Յորքում՝ Թուրքիայի տանը, պարոն Փաշինյանը հանդիպեց Էրդողանի հետ: Թե ինչպես դա կընդունվի հայ հասարակության կողմից, այլ հարց է։

- Հայաստանում որոշ եվրոպամետ կուսակցություններ ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը խորհրդարանի օրակարգ ներառելու համար։ Ինչպե՞ս են դրան նայում Ռուսաստանում:

- Ես դրան նայում եմ որպես շոու, քանի որ Հայաստանի՝ եվրաինտեգրմացիոն միավորմանն անդամակցելու հարցում մեկ անգամ չէ, որ տարբեր տեսակի ազդանշաններ են եղել, որ դա տեղի չի ունենա։ Մասնավորապես` պարոն Ստենից, ով իր վերջին հարցազրույցում ուղղակիորեն պատասխանել է այս հարցին: Այս առումով, արտախորհրդարանական փոքր ուժերի նախաձեռնությունն ու գործունեությունը, որոնք ընդդիմադիր չեն, այլ` բավականին  իշխանամետ, հիմնականում քարոզչական բնույթ են կրում և ուղղված են հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելուն՝ դրանում կեղծ ակնկալիքներ սերմանելու Հայաստանի`   եվրաինտեգրման մոտեցող հեռանկարի  վերաբերյալ։

Կցանկանայի նշել, որ ժամանակակից Եվրոպան այլևս կաթնային գետերով և դոնդողային ափերով երկիր չէ։ Տեսեք Գերմանիայում հասարակական-քաղաքական բողոքի դինամիկան, արդյունաբերական ճգնաժամը։ Այս առումով Եվրամիությունում սրվող ներքին ճգնաժամը նոր անդամների ընդունման ոչ մի հեռանկար չի տալիս։

- Ֆրանսիայի նախագահ Է.Մակրոնը վերջերս հայտարարեց  ողջ Եվրոպայում խաղաղության հասնելու և Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին։ Տեսնու՞մ եք հեռանկար, որ հակամարտությունն Ուկրաինայում ու Արևմուտք-Ռուսաստան առճակատումը կավարտվի մոտ ապագայում։

- Նման կերպով  արտահայտվել են թե Մակրոնն, թե` Շոլցը,  ինչը  մի փոքր նվազեցրել է  նրանց  նախկին եռանդը Զելենսկու ռեժիմին աջակցելու վերաբերյալ: Թերևս դա պայմանավորված է Գերմանիայում տիրող իրավիճակի վատթարացմամբ, ինչի մասին մենք արդեն նշեցինք, և որն, իհարկե, ազդում է բոլոր մյուս եվրոպական երկրների վրա։ Այստեղ, ինձ թվում է, գլխավոր հարցը եվրոպական էլիտաների անկախության աստիճանն է։ Հարցն այն է, թե արդյո՞ք նրանք կգտնեն իրենց մեջ  ուժ ինչ-որ կերպ առաջարկելու  սեփական խաղ, այլ ոչ թե ուրիշների` կենտրոնացած ռուս-եվրոպական ավանդական կապերի վերջնական խզման վրա, ինչն իրականություն է դարձել վերջին մի քանի տարիներ։

Միանգամայն ակնհայտ է, թե դա ում խաղն է, այդ թվում՝ ուղղված Եվրոպայի և Ռուսաստանի դեմ։ Թե որքանով մենք կկարողանանք դուրս գալ այս թակարդից, լուրջ հարց է, որի պատասխանն այս պահին ես չունեմ։ Իհարկե, մենք բոլորս կողմնակից ենք դադարեցնել զինված հակամարտությունը՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ձևավորվել են, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ լուրջ ուժեր կան այսպես կոչված Երիտեվրոպացիների և Ուկրաինայի հովանավորների շարքից, ովքեր շահագրգռված չեն բանակցային որևէ գործընթացով և զինված առճակատման դադարեցմամբ:

 

Զրույցը վարեց` Զարուհի Բաբուխանյանը






ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top