«ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ ԷՐ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել, վերջերս Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 /երիտասարդների /Աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - Հանդես եկա 71 կգ քաշային կարգում։ Որակավորման փուլում 14։4 հաղթել եմ հարավկորեացի Գունհի Լիին, 1/8 եզրափակչում 6։1 հաշվով պարտության մատնեցի Եվրոպայի գործող չեմպիոն, ազգությամբ լիտվացի Լուկաս Ցեպաուսկասին։ Քառորդ եզրափակչում 9։4 հաշվով հաղթեցի Վենհաո Հուին, կիսաեզրափակչում էլ 4։1 հաշվով հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս, որը Եվրոպայի չեմպիոն էր։ Ափսոս, եզրափակչում պարտվեցի Ռուսաստանի ներկայացուցչին Զաուր Բեսլեկոևին։ Շատ մոտ էի ոսկե մեդալին, սակայն այսպես ստացվեց։ Բայց չեմ հիասթափվի, այլ կշարունակեմ պարապել ու հետագայում պայքարել ոսկե մեդալի համար։ Շատ կարևոր էր, որ ինձ հաջողվեց հաղթել հատկապես ադրբեջանցի մրցակցիս։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

