Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Իրավունք». Սամվել Բաբայանի «փոզմիշ» օպերացիան

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի ներկայացուցչության մոտ Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի աջակիցների կողմից հրավիրված հավաքը երեկ կատարյալ ֆիասկո ապրեց: Հավաքվել էին ընդամենը տասնյակ արցախցիներ, ինչն ի ցույց դրեց, որ սամվելբաբայանական թեզերը կա՛մ լայն տարածում չեն գտնում, կա՛մ նրան, պարզապես, վստահողներ չկան:

Մինչդեռ ակցիայի նախաձեռնող Յուրի Մուսայելյանը ներկայացուցչության դիմաց պահանջել է, թե պետք է կոմիտե ստեղծվի, եւ Սամվել Բաբայանն ունենա գործելու մանդատ:

«Պահանջում ենք՝ պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, ու այդ մարդն իրա գաղափարներն օգտագործի»,-ասել է նա՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ պետք է դրան աջակցի։

Ըստ արցախյան աղբյուրների` հենց այստեղ է թաղված ողջ ճշմարտությունը: Չար լեզուներն ասում են, որ Բաբայանի հույսը Նիկոլից աջակցություն ստանալն է, այլ ոչ թե` արցախցիներից: Արդյունքում՝ չի հաջողվել աջակցություն ստանալ ե՛ւ մեկից, ե՛ւ մյուսից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ