Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԵԱՏՄ-ում պատրաստ են կրկին քննարկել ծխախոտի անդեմ տուփերի վերաբերյալ Հայաստանի առաջարկները

Տնտեսություն

Հայկական կողմի առաջարկը մերժվել է, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է այն դիտարկել նոր ձևակերպումներով:

 

 Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է կրկին դիտարկել ծխախոտի անդեմ տուփերի (առանց պիտակների և նկարների` սպիտակ) վերաբերյալ Հայաստանի առաջարկները: Այս մասին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին։

 

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանն առաջարկել էր արգելել ԵԱՏՄ տարածքում իրացվող ծխախոտի փաթեթավորման վրա որևէ լոգոտիպ և ֆիրմային պատկեր տեղադրել:

 

Այս առաջարկը մերժվեց, բայց մինչև հուլիսի 1-ը Հայաստանը ժամանակ ուներ այդ առումով կիրառել ոչ թե Եվրասիական, այլ ազգային չափանիշը:

 

Այսօրվա դրությամբ միասնական պահանջները գործում են ԵԱՏՄ ողջ տարածքում։ Բայց յուրաքանչյուր երկիր առաջվա պես իրավունք ունի իր նախաձեռնությունները ներդնել։

 

Եթե այդպիսի առաջարկը, որն ընդունելի կլինի մյուսների համար, ձևակերպվի, այն կդիտարկվի սահմանված կարգով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ