Հոպարը ուր պետք է կհասցնի. Մանրամասներ երեխաների առեւանգման փորձ կատարածի վերաբերյալ
ԹեմաՕրեր առաջ հայտնի դարձավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկի ծնողը ահազանգել էր լրատվամիջոցներին, որ ոմն մեկը այցելում է վարչական շրջանի բոլոր դպրոցներ, երեխաներին նստեցնում իր ավտոմեքենան. «Սա գնում ա դպրոցներ, անծանոթ երեխաներին առաջարկում նստել իր մեքենան։ Մի քանի երեխա նստել, հետո իջել են։ Շատ-շատ սարսափած ենք»։
Iravunk.com-ին որոշ մանրամասներ է հայտնի դարձել: Մասնավորապես, վերջինս մեքենայով շրջել է երեկոյան ժամերին, աչքի տակ առել մինչ տաս տարեկան տղաների։ Բացել է դուռը եւ երկու եղբոր առաջարկել, թե նստեք էրեխեք ջան ես անձրեւին ոտքով մի քայլեք, ուր պետք է հոպարը կհասցնի։ Երեխաներն էլ սարսափահար վազել են բակում նստած ծնողների մոտ։
