ԻՀՊԿ. ԱՄՆ-ն լքում է Մերձավոր Արևելքը, տեղափոխում է իր ուժերը Աֆրիկա CNN-ը հրապարակել է Ջեֆրի Էպշտեյնի և Դոնալդ Թրամփի նախկինում չհրապարակված կադրեր Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման ենթարկելու մասին լուրերը սուտ են. ՆԳՆ Հայ-ռուսական ինքնատիպ «դիվանագիտական ​​թենիսի» հերթական փուլում ոչ մի սենսացիոն տեղաշարժ չկա. Դենիս Զդոր Մեր զինված ուժերը մշակել են ռազմական ծրագրեր խնդիրը լուծելու համար. Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Բերման է ենթարկվել Սևանի գործող համայնքապետի շտաբի պետը. «Իշխանություն» Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Դեմ եմ քաղաքական մոնոպոլիային․ Երվանդ Թարվերդյան Ուժեղներին սկսել է ներսից խոշտանգել կասկածի որդը

ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում, ինչը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը. Լավրով

Միջազգային

ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչը սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար: Այս մասին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն երեք տասնամյակ է՝ Եվրոպայում իրականացնում է աշխարհաքաղաքական և ռազմական էքսպանսիա, փորձում է ամրապնվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով մեր երկրի անվտանգության համար։

Այժմ նույնը տեղի է ունենում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ փորձում են տեղակայել ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները , ստեղծվում են ռազմաքաղաքական բլոկներ՝ Չինաստանին և Ռուսաստանին զսպելու համար:

Միևնույն ժամանակ, Արևմուտքն իր դոկտրինալ փաստաթղթերում բացահայտորեն մեղադրում է Ռուսաստանին, Չինաստանին, Բելառուսին, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությանը և Իրանին՝ իր գերակայությանը սպառնացող վտանգներ ստեղծելու համար»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ