Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան

Ողջ ճշմարտությունը`այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակցի եւ էլի ոմանց նկրտումների մասին

Վերլուծություն

Մոտ տասն օր առաջ հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ, հղում կատարելով իրանական «Mehr» նորությունների գործակալությանը, մեկը մյուսի հետեւից սկսեցին տեղեկություններ հրապարակել առ այն, որ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ասելով, որ այդ միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հավակնություններն անընդունելի են:

Ըստ այդ հրապարակումների` սեպտեմբերի 15-ին խորհրդարանի բաց  նիստում Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնյաները վերջերս հավակնություն են ներկայացրել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, եւ այդ հարցն անընդունելի է Իրանի ժողովրդի եւ խորհրդարանի համար, ուստի՝ արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ պետք է խիստ նախազգուշացում անի ռուսական կողմին։ Բացի այդ, Մալեքին ասել է՝ Ռուսաստանը միջամտել է Ադրբեջանի եւ Հայաստանի գործերին, ինչը Իրանի համար անընդունելի է, եւ նրանք պետք է նախազգուշացվեն:

ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ Ո՞Վ Է ՖԱԴԱ  ՀՈՍԵՅՆ ՄԱԼԵՔԻՆ

Եթե այս տեղեկատվության հրապարակումն իրենց ընթերցողներին վաղուց եւ անթաքույց կերպով Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի դեմ տրամադրելու, թշնամացնելու նպատակ հետապնդող ու բացահայտորեն Հայաստանի ազգային անվտանգության դեմ գործող իշխանական, սորոսական, ՔՊ-ական կամ արեւմտյան թեւի լրատվամիջոցների կողմից լիովին հասկանալի է, ապա ինչպե՞ս մեկնաբանել եւ ի՞նչ գնահատական տալ, երբ նույն տեղեկատվությունը հրապարակեցին նաեւ հանրությանն իբրեւ ընդդիմադիր հայտնի որոշ ԶԼՄ-ներ: Մնում է եզրակացնել, որ կա՛մ այդ լրատվամիջոցներում «լրատվական քաղաքականություն» ասվածը շրիշակի մակարդակի վրա է, կա՛մ նրանք էլ նվագում են նույն արեւմտյան լարի վրա:

Նիկոլական եւ որպես ընդդիմադիր հայտնի որոշ ԶԼՄ-ներ ավելի վաղ՝ դեռ սեպտեմբերի 8-ին, հրապարակել էին իրանցի նույն պատգամավորի մեկ այլ հայտարարություն, որով նա տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի իբր երկակի ստանդարտները եւ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ՌԴ ցանկությունը «թիկունքից հարված» է անվանել եւ հավելել, որ «Իրանի դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքին» աջակցելու վերջին դիրքորոշմանը», ինչպես նաեւ ընդգծել, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի հատել որեւէ սպառնալիքով։

Եվ ի՞նչ ունենք մենք այս եւ հակառուսական ուղղվածություն ունեցող այլ տեղեկությունների հրապարակման արդյունքում. կարդալով դրանք, ընթերցողների, ցավոք, ոչ փոքր մասը մտածում է՝ եթե այս մասին գրել են ոչ միայն նիկոլական, այլ նաեւ մեր ընդդիմադիր, հայրենասեր լրատվամիջոցները, ուրեմն՝ ճի՛շտ է, Ռուսաստանն էլ մեր թշնամին է, ինչպես Ադրբեջանը եւ Թուրքիան, ուրեմն՝ ռուսն էլ թուրքից չի տարբերվում: Եվ ոչ միայն մտածում են, այլեւ ասում, խոսում այդ մասին իրենց շրջապատում, գրում այդ մասին սոցիալական ցանցերում, եւ արդեն իսկ թունավորված լինելով հակառուսականության թույնով, դրանով թունավորում նաեւ ուրիշներին: Արդյոք քանի՞սն են պատկերացնում այս ամենի ահավոր հետեւանքները…

Վերոնշյալ տեղեկությունը հրապարակած ընդդիմադիր դաշտի ԶԼՄ- ներ համարվողների խմբագիրներից և հիշյալ տեղեկատվությունը կարդացածներից քանի՞սն իրեն հարց տվեցին, թե՝ ընդհանրապես ո՞վ է Ֆադա Հոսեյն Մալեքին: Նա Իրանի գերագույն հոգեւոր առաջնո՞րդն է, նախագա՞հն է, փոխնախագա՞հն է, վարչապե՞տն է, խորհրդարանի նախագա՞հն է, կամ, թեկուզ, խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավա՞րն է… Ո՛չ իհարկե, ընդամենը հիշյալ հանձնաժողովի անդամ: Իսկ ինչ- որ գաղտնիք կամ նորությո՞ւն է, որ այս կամ այն պետության խորհրդարանում, անգամ Իրանի խորհրդարանում ինչ ուժերի ներկայացուցիչներ ասես կարող են լինել՝ անկախ նույնիսկ իշխանական կամ ընդդիմադիր ճամբարում լինելու հանգամանքից (Հայաստանի խորհրդարանը վկա…):

Հնարավոր չէ՞, որ Ֆադա Հոսեյն Մալեքին Իրանի բազմահազար թյուրքախոս ազերիներից մեկն է եւ, միաժամանակ, ադրբեջանամետ, կամ պարզապես Իրանում Ադրբեջանի ազդեցության գործակալ, ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող, որն իր այս հայտարարությամբ նպատակ է դրել իրանցիներին, բայց, առաջին հերթին, հայերիս տրամադրել ՌԴ-ի դեմ ու դրանով իսկ Բաքվի նպատակներից մեկը դարձնել իրականություն: Բացառված չէ Մալեքիի՝ նույնիսկ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ լինելու հնարավորությունը:

Հնարավոր չէ՞, որ Մալեքին, գործակալ չլինելով, հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» (իրականում՝ Ադրբեջանից Նախիջեւան ավտոճանապարհի) առնչությամբ ռուս պաշտոնյաների հավակնությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի գործերին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ ինչ-ինչ պատճառներով սխալ տեղեկատվություն ու շատ թյուր կարծիք ունենալու հետեւանքով … Դա եւս հնարավոր է:

Ո՞ՐՆ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Իսկ ո՞րն է իրականությունը Ադրբեջանից Նախիջեւան ավտոճանապարհի վերաբերյալ ՌԴ դիրքորոշման հարցում: Ռուսաստանն անցած ժամանակաընթացքում ինքն է քանիցս հանդես եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեմ: Այստեղ հարկ է ընդգծել, որ «միջանցքն» իր իմաստով, բովանդակությամբ էապես տարբերվում է ճանապարհից՝ տրանսպորտային, լոգիստիկ միջոցից: Միջանցքի եւ ճանապարհի կարգավիճակները բոլորովին տարբեր են:

Ադրբեջանին եւ Նախիջեւանին Սյունիքով կամ Վայոց ձորով միմյանց հետ տրանսպորտային հաղորդակցության համար միջանցք տրամադրելը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, որովհետեւ Հայաստանի մաքսային, սահմանային ծառայությունները, «Ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը, ոստիկանությունն այդ միջանցքում ուղեւորների, տեղափոխվող բեռների ստուգում իրականացնելու եւ այլ առումներով որեւէ իրավազորություն չեն ունենալու: Միջանցքը, ի տարբերություն ճանապարհի, տիրապետելու է Ադրբեջանը, այնտեղ Ադրբեջանի մաքսային, սահմանային ծառայությունների, ոստիկանության, անվտանգության ծառայության իրավազորությունն է լինելու:

Այս ամենը հաշվի առնելով, Ռուսաստանը՝ հանձին իր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, դեռ 2021թ. նոյեմբերի սկզբին հանդես է եկել միջանցքի բացման դեմ՝ հայտարարելով, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են:

Նիկոլ հայադավի հետ հանդիպման ժամանակ պարոն Օվերչուկը, անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, շեշտել է, որ տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հետ կապված լուծումները, առաջին հերթին, հիմնվում են նրա վրա, որ «ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են»:

Նույն Օվերչուկը շուրջ մեկ տարի անց` 2022թ. սեպտեմբերի վերջին, դարձյալ հայտարարել է Հարավային Կովկասում արտատարածքային միջանցքների ստեղծման անհնարինության մասին: ՌԴ փոխվարչապետը մասնավորապես հայտարարել է, որ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը (գլխավորում են ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները) մշակում է որոշումներ՝ խստորեն ելնելով կողմերի ինքնիշխանության սկզբունքից, տարածաշրջանում արտատարածքային որեւէ միջանցքի ստեղծման մասին խոսք լինել չի կարող:

«Ռուսաստանը միշտ աջակցել է կողմերի ինքնիշխանության սկզբունքին եւ հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքերում»,- ասել է Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում եւ հավելել. «Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում որեւէ «արտատարածքային միջանցքի» մասին, որը որեւէ կերպ կխախտեր կողմերից որեւէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա եւ չի կարող լինել»:

ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ «եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափով աշխատանքի հենց սկզբից ռուսական կողմի մոտեցումը քննարկվող բոլոր հարցերի նկատմամբ չափազանց միանշանակ է եղել եւ պարզ՝ բանակցային ճանապարհով ապահովել երեք երկրների ղեկավարների համաձայնեցված նպատակի իրագործումը», եւ ընդգծել է, որ ՌԴ դիրքորոշումն այդպիսին էլ մնում է:

Նրա խոսքով. «Կարեւոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար. «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով է անցնում ճանապարհը»:

«Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե` ադրբեջանական, ապա` ադրբեջանական»,- նշել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետն ընդգծել է. «Գործնականում այդ սկզբունքի իրականացումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհներով Ադրբեջանից Հայաստանի տարածք մուտք գործելու համար կիրականացվեն սահմանային եւ անձնագրային հսկողության այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույն կերպ անձնագրային հսկողություն կլինի նաեւ Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս»։

Թե ինչ է նշանակում Օվերչուկի ասածը, դեռ կպարզաբանենք…

Շարունակելի

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ մամուլի ուշադրությունը գրաված Իրանի խորհրդարանի պատգամավոր Ֆադա Հոսեյն Մալեքին է






Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top