Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստն է. Գեորգի Հարությունյան
ՍպորտՀայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը ասել է, թե ով է իր կարծիքով Հայաստանի ազգային թիմի լավագույն ֆուտբոլիստը.
«Իհարկե, շփվում եմ Հայաստանի հավաքականի թիմակիցներիս հետ, որոնք նույնպես խաղում են ՌՊԼ-ում։ Երբ մեկնում ենք հավաքականի ճամբար, միշտ շատ ժամանակ ենք անցկացնում միասին, շփվում ենք, պատմում, թե ինչպես են ակումբային գործերը: Կիսվում ենք տարբեր պատմություններով։ Իսկ թե ո՞վ է Հայաստանի հավաքականի լավագույն խաղացողը. իհարկե, Էդուարդ Սպերցյանը»,- Legalbet-ի հետ զրույցում նշել է 20-ամյա ֆուտբոլիստը։