Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Գիտեմ շատերը չեն կիսի կարծիքս, բայց... Դավիթ Խաժակյան

Թեմա
«Գիտեմ շատերը չեն կիսի կարծիքս, բայց ինձ թվում է, որ եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով։
 
Այն, որ իշխանականները անխոհեմաբար եկեղեցու դեմ շարունակաբար պայքարում են, չի նշանակում, որ եկեղեցականները չպետք է ավելի խոհեմ գտնվեն ու փորձեն հարթել հարաբերությունները պետության ղեկավարների հետ։
 
Ընդ որում՝ բացարձակ կապ չունի, թե ով է առաջնորդում պետությունը և ով՝ եկեղեցին։ Սիրված են նրանք մեծամասնության կողմից, թե՝ ոչ։ Ազգային ամոթ պետք է լինի ի ցույց դնելը եկեղեցու ու պետության միջև հակադրությունները, որոնք, բնական է, որ կան և կարող են լինել։
 
Ես հասկանում եմ, որ շատերը կուզեին տեսնել, թե ինչպես է եկեղեցին անարգում իշխանություններին և բովանդակության մեջ դա արդարացված կլիներ, սակայն դրանով նրանք ավելի բարձր չէին գտնվի իշխանություններից, որի հակաեկեղեցական վարքագիծը պարսավելի պետք է լինի», - գրել է Երեւանի ավագանու նախորդ գումարման «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ