Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

«Նիկոլի «ապագա կա»-ն կորսված հայրենիքը, գաղթն ու գերությունն են։

Ներքաղաքական
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Նիկոլի «ապագա կա»-ն կորսված հայրենիքը, գաղթն ու գերությունն են։ Նիկոլի «ապագա կա»-ի հետեւանքն Արցախի հանձնումն էր,արցախահայության գաղթն էր եւ Հայաստանի 240 քառ.կմ օկուպացիան։ Աշխարհը միջուկային հարվածներից հինգ է պակաս, տարածաշրջանը եռում է, իսկ Նիկոլը ՄԱԿ-ում գոռում է՝ «ապագա կա»։
 
Մեկը չկա՞ր, որ դրան ասեր՝ մենք քո բերած «ապագայից» գոհ ենք։ Կամ դու ո՞վ ես ,որ ՄԱԿ-ի ամբիոնից նման հավակնոտ բաներ գոռաս։ Դու քո ժողովրդի անվտանգությունը չես կարող պաշտպանել,եկել ես այստեղ ի՞նչ ես խոսում։ Ո՞վ է քեզ բանի տեղ դնում,ո՞վ…
Արեւմուտքը՞, Իրանը՞, Թուրքիա՞ն թե՞՝ ՌԴ-ն։
 
Ոչ մեկ։ Ոչ մեկ լուրջ չի կարող ընդունել սեփական ժողովրդին ադրբեջանցիների հարձակումների ժամանակ միայնակ թողնողին։
Ոչ մեկ լուրջ չի ընկալի մեկին,ով ծպտուն չի հանում Բաքվի բանտերում հայտնված մեր գդրիների մասին։ Եվ վերջում... Արցախի նախկին նախագահ էլ կար, ով մինչեւ վերջ միամտորեն հավատում էր Նիկոլի «ապագա կա»-ին, իսկ այսօր նույն Նիկոլի անգործության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտում։
 
Նիկոլի «ապագա կա»-ն կորսված հայրենիքն է, գաղթն ու գերությունն են»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ