Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Նախ փողոց դուրս կգան սորոսականները

Թեմա

Թեպետ Մարզահամերգային համալիրում Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պայքարի ակտիվ շրջանը վերսկսում են հոկտեմբերի 2-ից՝ հավաքով Հանրապետության հրապարակում, բայց պարզվում է՝ դրանից առաջ Երեւանում նախատեսված է այլ հավաք՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ:

Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան»-ից տարիներ շարունակ դրամաշնորհներ ստացած «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպությունն իրազեկել է Երեւանի քաղաքապետարանին՝ հեկտոմբերի 1-ին՝ «կնասպանության հիշատակի օրվա կապակցությամբ իրականացվող միջոցառման մասին»:

Հավաքը նախատեսված է իրականացնել Կարապի լճի հարակից տարածքում՝ ջրի վրա լողացող ջահերով ու պաստառներով: Այն նպատակ ունի հիշատակել կնասպանոթյան զոհերին, բարձրաձայնել ընտանեկան բռնության զոհերի սահմանափակ հասանելիությունը արդարադատությանը:

Ինչ խոսք, տարօրինակ ձեւակերպում է կնասպանության շեշտադրումը, կարծես, տղամարդասպանությունը նորմալ է եւ հիշատակության ոչ արժանի: Բայց հաշվի առնելով սույն կազմակերպության գենդերային եւ ֆեմինիստական թեմատիկայով ակտիվությունը` ամեն ինչ պարզ է դառնում: Ու, այդուհանդերձ, հարց է ծագում՝ իրենց ձեւակերպմամբ այդ կնասպանության հիշատակի օրով արդյոք հիշելու են այն հղի կնոջը, որին Նիկոլ Փաշինյանի կորտեժը վրաերթի ենթարկեց, ու նա տեղում մահացավ: Իսկ եթե՝ ոչ, մնում է միայն ենթադրություններ անել, թե ինչու է կրկին առաջ քաշվում ընտանեկան բռնության արհեստածին թեման այս օրերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ