Ինձ համար մեծ պատիվ է, որ եղել եմ հայ ազգի համար պատմություն կերտած թիմի մի մասը. Արոնյան
Սպորտ
Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն ամփոփել Համաշխարհային 45-րդ Օլիմպիադան.
«Առաջին հերթին, շնորհավորում եմ Հնդկաստանին` պատմական նվաճման համար։ Նրանք անցան անհավանական ճանապարհ։
Ինչ վերաբերում է մեզ, անչափ ուրախ եմ, որ արծաթե մեդալ նվաճեցի ինչպես անհատական, այնպես թիմային պայքարում։ Շնորհակալ եմ թիմակիցներիս` Ֆաբիին, Ուեսլիին, Լենյերին ու Ռեյին, մարզիչներիս` Ջոնին և Միշային։ Մենք այնքան էլ լավ հանդես չեկանք, բայց ջանասիրաբար պայքարեցինք և ավելի ոգեշնչված խաղաղինք երկրորդ շրջանում։
Բացի այդ, ցանկանում եմ կիսվել ինձ համար կարևոր իրադարձությամբ։ ՖԻԴԵ-ն, նշելով իր հիմնադրման 100-րդ տարեդարձը, Հայաստանի հավաքականին ճանաչեց հարյուրամյակի լավագույն թիմ։ Ինձ համար մեծ պատիվ է, որ եղել եմ մեր ազգի համար պատմություն կերտած այդ թիմի մի մասը»,- սոցցանցերում գրել է Արոնյանը։
