Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Հայտնաբերել ենք շատ հետաքրքիր դամբարան. Միքայել Բադալյանը փակագծեր է բացում

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է հայտնի հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Մայիսի 13-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնը չեք զբաղեցնում։ Այդքան սիրով եւ նվիրումով աշխատում էիք, ի՞նչ եք կարծում՝ պատճառը Ձեր քաղաքական հայացքնե՞րն էին։

Ես կարծում եմ, որ պատճառը գլխավորապես եղել է Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ իմ` որպես գիտնականի, հայի ցուցաբերած դիրքորոշումը եւ ընդհանրապես, իմ պետականակենտրոն, պետականամետ գործունեությունը: Կան այլ պատճառներ, որոնց մասին ես խոսել եմ:

Հայոց պատմության դասագրքի վերաբերյալ Ձեր կողմից բարձրացրած խնդիրն ի՞նչ ավարտ ունեցավ։

Որքան ես գիտեմ, այդ դասագրքում որեւէ փոփոխություն չի արվել: Նույնիսկ նախարարության կողմից ընտրված, այսպես կոչված, երրորդ կողմի դիրքորոշում հայտնող փորձագետն ընդունել էր գիտնականների կողմից վեր հանած շուրջ հարյուր սխալ, որոնք ֆիքսվել էին այդ դասագրքում: Հարյուր եւ ավելի գիտնական, այդ թվում նաեւ ես, միասնական դիրքորոշում են հայտնել այդ դասագրքի եւ դրա հետ կապված խնդիրների վերաբերյալ: Գիտնականների միասնական տեքստը, կարծում եմ՝ ասում է ամեն-ինչի մասին: Ինձ համար կարեւոր է արդյունքը: Իսկ բազմաթիվ ուսուցիչներ, ծնողներ, ընդհանրապես, քաղաքացիներ իմացան ճշմարտությունը: Ես ինքս եւս շատ բաներ իմացա:

Մերօրյա հոգեւոր արժեքների ընկալման մասին ի՞նչ կասեք։

Մենք շատ ենք հեռացել Աստծուց: Բազմիցս ասել եմ՝ Աստված մի արասցե, եթե տերը դադարի մեզ հավատալուց: Հաճախ մենք պայքարում ենք հետեւանքների դեմ, առանց իմանալու դրանց պատճառները: Աստված մեզ տվել է ընտրության իրավունք: Մենք ենք ընտրում հոգեւորը կամ ոչ հոգեւորը:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

Ներկայումս աշխատում եմ մի քանի կարեւոր նախագծերի վրա: Մոտակա ժամանակներում դրանցից որոշների մասին ավելի մանրամասն կտեղեկանաք:

Էրմիտաժի հետ ստեղծել եք հայ -ռուսական արշավախումբ, այս պահին ի՞նչ սպասելիքներ եւ անելիքներ ունեք։

Այո, այդ արշավախմբի ստեղծումն ունի շատ կարեւոր նշանակություն: Այժմ հայ-ռուսական հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացնում Կարմիր բլուրում: Հայտնաբերել ենք շատ հետաքրքիր դամբարան՝ կրոմլեխով, մոգական շրջանակով, զրահով, ծածկասալերով: Մոտ օրերս կհանվեն ծածկասալերը, եւ կսկսենք պեղել դամբանախցում: Նախնականորեն, այդ դամբարանը կարելի է թվագրել Ք. ա. 12-9-րդ դարերում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված