Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

ՀԱՊԿացավով տառապելը մի անբուժելի հիվանդություն է, որը մտել է որոշ մարդկանց ուղեղը. Քեռյան

Ներքաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը մի օր կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել: Անդրադառնալով ՌԴ-ից հնչող այն տեսակետին, թե ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հեռանալու քաղաքականությունը հակասում է հայ ժողովրդի շահերին՝ ԱԺ նախագահն օրերս նշել էր. «Կարծում եմ, որ Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է: Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը կամ նրանց վերլուծաբանները, ԱԳՆ-ն այդքան կտրված են հայկական իրականությունից: ՀԱՊԿ-ի մեջ լինելով հանդերձ՝ նրանք այլ երկրի կողմից Հայաստանի վրա հարձակումների ականատես եղան եւ տպավորություն ստեղծեցին, թե որեւէ բան չի կատարվում»: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:
«ՌԴ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՊԱՀՊԱՆԵԼ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԵՐ»
 
— Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը մի օր կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել:
 
— ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունները ե՛ւ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների, ե՛ւ իշխանամետ լրատվամիջոցների, ե՛ւ առանձին փորձագետների, խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների կողմից հնչում են արդեն մոտավորապես երկու տարուց ավել: Ի վերջո, հարց է առաջանում, թե որն է այդ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերի, հայտարարությունների եւ ուղերձների իրական պատճառը: Մենք բոլորս շատ պարզ տեսանք, որ այդ հակաՀԱՊԿական ամբողջ գործունեությունը սկսվեց արցախյան պատերազմից հետո, որովհետեւ օբյեկտիվորեն իսկապես Ռուսաստանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի անդամ երկրները իրենց բավականին իներտ պահեցին, եւ այդ իներտությունը շարունակվեց նաեւ այս վերջին հետպատերազմյան խաղաղ տարիներին, երբ, կարելի է ասել, ընթանում էր խաղաղ կարգավորման պայմանագրի կնքման գործընթացը:
Հիմա ո՞վ է մեղավոր այս ամբողջ իրադրության մեջ: Նախ մենք ոչ թե պետք է հարցադրումն այսպես անենք, այլ պետք է փորձենք գիտականորեն, քաղաքագիտական եւ օբյեկտիվ մոտեցումներով հասկանալ այդ ամենի պատճառը: Իհարկե, այս իրավիճակը փոխվեց ոչ թե նրանից, որ Ռուսաստանը հակահայկական քաղաքականություն է վարում, կամ Ռուսաստանում կա Հայաստանը կործանելու կամ պետականություն վերացնելու ինչ-որ պլան, այլ այնպես, ինչպես ներկայացնում են Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ գործիչների մի մասը, իրականում տարածաշրջանում փոխվել է իրավիճակը, փոխվել է ամբողջ գլոբալ համաշխարհային, ուժային կենտրոնների հարաբերակցությունը: Ռուսաստանը հայտնվել է բավականին կործանարար եւ հյուծիչ պատերազմում Ուկրաինայում, եւ նա ստիպված է մեծ ռեսուրսներ ծախսել նաեւ Խորհրդային այլ տարածաշրջաններում իր դիրքերը պահելու համար: Սրանով պայմանավորված՝ Ռուսաստանը պարզապես իր պետական, ազգային շահերից ելնելով՝ դատապարտված էր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պահպանել որոշակի համագործակցային ձեւաչափեր: Մեկ անգամ եւս կրկնում եմ, որ դա ոչ թե Ռուսաստանի ցանկությունն էր, այլ նա դատապարտված էր:
 
— Պարոն Քեռյան, փակագծեր կբացե՞ք, թե ինչի մասին է խոսքը:
 
— Խոսքն այստեղ հիմնականում ուկրաինական պատերազմի սկսվելուց եւ դրանից հետո ծավալված խստագույն պատժամիջոցների դիմադրելու անհրաժեշտությունն էր: Դիմագրավելու եւ արտաքին աշխարհի հետ կապը պահելու անհրաժեշտությունն էր, իսկ այս պարագայում Ռուսաստանին պետք էին երկրներ, որոնք ունեին կոմունիկացիաներ դեպի ասիական, եվրոպական երկրներ, եւ որոնք չէին միացել պատժամիջոցներին: Այստեղ, իհարկե, շատ կարեւոր է նաեւ էներգետիկ գործոնը, եւ այդ երկրների շարքում էին Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Իրանը, մեր հարեւան երկրներից, տարածաշրջանի երկրներից նաեւ Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք չմիացան պատժամիջոցներին եւ շարունակեցին տնտեսական էներգետիկ առեւտրային տարբեր համագործակցման ձեւաչափերը Ռուսաստանի հետ: Բնականաբար, նման պայմաններում եթե Ռուսաստանը կոշտ հակադրության մեջ մտներ Հայաստանի շահերի պաշտպանության համար, ապա նա կկորցներ դեպի Մերձավոր Արեւելք հարավային ուղղությամբ իր կոմունիկացիաներից եւ պատժամիջոցները կարող էին Ռուսաստանին առավել ծանր հարված հասցնեին: Սա է ամբողջ իրավիճակը: Հիմա, չհասկանալով այդ նկարագրված իրավիճակը, Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան համագործակցային ձեւաչափերին տալ իբրեւ թե նախապես մտածված հակահայկական բնույթ՝ սա ճիշտ չէ: Պետք է հասկանալ նաեւ, որ ճիշտ չէ ոչ միայն այն առումով, որ դա չի բխում Ռուսաստանի քաղաքական նպատակներից, հատկապես, որ հայ եւ ռուս ժողովուրդները բավական երկար ժամանակ՝ շուրջ 200-300 տարի, բավականին հոգեհարազատ ժողովուրդներ են:
«ԱՆԸՆԴՀԱՏ ԹՄԲԿԱՀԱՐԵԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ՀԱՊԿ-ԻՑ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է»
 
— Ռուսաստանը մշտապես պաշտպանել է Հայաստանի շահերը, սակայն ինչպե՞ս է այն օգտագործում իր այդ հնարավորությունը:
 
— Ռուսաստանը Հայաստանի դե յուրե՝ ֆորմալ առումով ռազմաքաղաքական դաշնակիցն է: Հայաստանն իր տնտեսական կեցությունը պահպանում է՝ շնորհիվ ռուսական էներգակիրների: Հայ-թուրքական սահմանն, ամեն դեպքում, պաշտպանում են ռուսական զինված ուժերը, որ Ռուսաստանն այսօր ատոմակայանի աշխատանքի երաշխավորն է: Բացի այդ, Ռուսաստանին են պատկանում նաեւ Հայաստանի երկաթուղիները, գազատարները եւ էներգետիկ ենթակառուցվածքները: Այս ամեն ինչը կուտակելով եւ վերջում հասկանալով ու ընդունելով նաեւ այն շատ կարեւոր իրողությունը, որ Ռուսաստանում այսօր 2,5-3 միլիոն հայ կա, որոնք աշխատում են եւ տրանսվերներով հսկայական գումարներ են ուղարկում Հայաստան, որոնք եւս մեր տնտեսական կեցության եւ գոյության կարեւոր բաղադրիչներից մեկն են: Այս ամենը նկատի չունենալով՝ անընդհատ թմբկահարել, թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից կամ վարել ՀԱՊԿ-ի դեմ որոշակի քարոզչական գործողություններ, սա ուղղակի քաղաքական կարճատեսություն է:Այս ամեն ինչը, որոնք, որ, այսպես ասած, կրակի վրա յուղ լցնել են նշանակում եւ արվում են Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող այդ գրանտակեր գործիչների եւ կազմակերպությունների կողմից՝ ոչ մի կերպ չեն կարող լինել Հայաստանի համար նպաստավոր:
Պետք է նշեմ եւս մեկ հանգամանքի մասին, որ, այսպես ասած, ՀԱՊԿացավով տառապելը, պարզապես մի անբուժելի հիվանդություն է, որը մտել է որոշ մարդկանց ուղեղը: Դա ուղղակի մի տենդենց է, որն արտաքուստ թվում է, թե սա ՀԱՊԿ-ի դեմ է ուղղված, բայց իրականում Ռուսաստանի դեմ է: Ի վերջո, ի՞նչ է ՀԱՊԿ-ը. ՀԱՊԿ-ը՝ դա ռուսակենտրոն կառույց է, որը ստեղծել է Ռուսաստանը՝ հետխորհրդային տարածաշրջանում իր ռազմաքաղաքական պլանների համար: Այնպես, ինչպես տնտեսական պլանների համար ստեղծել է Եվրասիական տնտեսական միությունը, առավել լայն քաղաքական նպատակների համար փորձում է կենսունակ պահել անկախ պետությունների հետ համագործակցությունը: Եվ եթե ես այսօր Հայաստանում, օրինակ, կոչ եմ անում ՀԱՊԿ-ի դեմ, իհարկե, օբյեկտիվ եւ արդար պատճառներ նշելով, թե ինչ ոչ հայանպաստ քայլեր է արել ՀԱՊԿ-ը, ապա սրանով ես ինչ-որ մի տեղ հակառուսական քաղաքականության ջրաղացին ջուր եմ լցնում: Իսկ եթե ես հակառուսական քաղաքականության ջրաղացին ջուր եմ լցնում, ապա դրանով պետությանը հասցնում եմ վնասներ, եւ այդ վնասները կարելի է սկսել թվել ինչպես, որ ես թվեցի՝ էներգետիկա եւ այլն: Ի վերջո, նաեւ անվտանգություն եւ նոր մարտահրավերների ծնունդին, կարծես թե, զարկ տալ:
Չպետք է մոռանանք նաեւ այն մասին, որ խոշոր տարածաշրջանային ուժային կենտրոնները՝ Իրանը եւ Թուրքիան, նույնպես այսօր Ռուսաստանի հետ որոշակի հարաբերություններ են զարգացնում եւ երբ ձեւավորվում է հակառուսական գիծ, ապա սա ինչ-որ մի տեղ նաեւ դժկամությամբ է ընդունվում ե՛ւ Անկարայում, ե՛ւ Թեհրանում: Որեւէ մի քայլ անելուց պետք է բազմակողմանի եւ բազմաշերտ նայել, որից հետո որն է կարեւոր, որը կարող է օգուտ տալ, որը կարող է վնաս տալ: Օգուտի հետ կապված, օրինակ, առաջընթացը որքա՞ն է լինելու, վնասը ի՞նչ շղթայական ռեակցիա է առաջացնելու: Մինչդեռ այսպիսի մոտեցում Հայաստանում ե՛ւ փորձագիտական դաշտի կողմից, ե՛ւ քաղաքական իշխանության ղեկավարների կողմից, ես այսօր չեմ տեսնում:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված