Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանի թիմին
Սպորտ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրում (11-րդ) Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց իրանցիներին։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սպիտակներով հաղթեց Փարհամ Մաղսուդլուին (2723)։ Շանթ Սարգսյանը (2649) սեւերով ոչ ոքի խաղաց Ամին Տաբատաբաեի (2714) հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով պարտվեց Բարդիա Դանեշվարին (2598)։ Կարեն Գրիգորյանը (2569) սեւերով հաղթեց Սինա Մովահեդին (2528):
Հայաստանի հավաքականը վաստակեց 17 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշով 6-րդն է։ Նույնքան միավոր ունեն նաեւ ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Չինաստանի եւ Սերբիայի հավաքականները, որոնք այս հերթականությամբ 2-5-րդ տեղերում են։
Չեմպիոնի տիտողը նվաճեց Հնդկաստանը՝ 21 միավոր։