Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ` ընդդիմադիր Արմեն Գեւորգյանը մեկնում է Վիլնյուս

Թեմա

Մինչ խորհրդարանական ընդդիմությունը կոկորդ է պատռում՝ ապացուցելու, որ օր առաջ ուզում է ազատվել օրվա իշխանությունից եւ պնդում է, որ իրենք մանդատներից կառչած չեն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գործուղվում է Վիլնյուս:

Կարգադրության մեջ մասնավորապես ասված էասվում է. «Կարգադրում եմ՝ ժողովրդավարության ամրապնդմանը եւ կառավարման բոլոր մակարդակներում տոկունության ձեւավորմանը միտված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար 2024 թվականի սեպտեմբերի 24-26-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանին: Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Այսքանից հետո՝ թերեւս Ա. Գեւորգյանին մնում է ալենսիմոնյանական ոճով ասել, թե Աստծո պարգեւ է այսպիսի իշխանության մոտ ընդդիմություն աշխատելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ