Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Ամրոց սարքող էիք, Արցախը պահեիք

Վերլուծություն

Այս օրերին պաթոսի պակաս չկա՝ նախորդող օրերին Արցախի հայաթափման մասին լալահառաչ հայտարարություններ ու գրառումներ էին գրվում` շատերի կողմից շրջանցելով մեղավորների անուններ տալը, իսկ առաջիկա օրերին էլ Հայաստանի անկախության օրվա առթիվ պաթոսախեղդ կլինի հանրությունը: Բայց այն, ինչ ասել է ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կարկառուն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ, թերեւս գերազանցեց բոլորի պաթոսին ու երեւակայությանը:

Անդրանիկ Քոչարյանը հավաստիացնում է, որ ամրաշինական աշխատանքների արդյունքում՝ 2026 թվականին Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով, որոնցում զինվորները ավելի պաշտպանված կլինեն։ «Զինվորը վստահությամբ կմտնի մեր երկրի պաշտպանության խնդիրների լուծման գործողությունների մեջ՝ լինելով օդից պաշտպանված, դիմացից հակահարված տալու հնարավորությամբ եւ թիկունքից եւս պաշտպանված»,-ասում է նա: Ու ոչ ոք հարց չի բարձրացնում՝ հիմա ամրոցներո՞վ եք սահմանի երկայնքը պաշտպանելու, պա՞տ շարելո՞վ, թե՞ ծառ տնկելով, ինչպես ասում էր ձեր իշխանության ղեկավարը: Չէ որ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի նշանառության տակ գտնվող դպրոցի դեպքում առաջարկում էր. «Եթե երեւալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»:

Դեռ սա էլ մի կողմ՝ լավ, որքա՞ն կարելի է ապակողմնորոշել ՀՀ երբեմնի հպարտ քաղաքացուն. Նիկոլ Փաշինյանը դեռեւս փետրվարին France 24-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։ «Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է», - ահազանգում էր նույն Փաշինյանը: Հիմա այդ ի՞նչ է փոխվել, որ հարձակման ենթարկվողից հանկարծ դարձանք ավելի պաշտպանված: Բաքվի հռետորաբանությունը նույնն է, եւ ուրեմն՝ ՔՊ-ո՞ւմ է իրավիճակ փոխվել, որ հինգ հոգով վեց երգ են երգում՝ իրար հերքելով ու հակասելով:

ՉԱԼԱԲՅԱՆՆ ԷԼ ՈՐՈՇԵՑ ԱՊԱՇԽԱՐԵԼ

Ի դեպ, կամաց-կամաց ապաշխարելու թեման դառնում է քաղաքական կատեգորիա: Եթե նույն ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հորդորում էր սրբազաններին ապաշխարել, սրբազաններին էլ առանց կաշկանդվելու պատրաստակամություն էին հայտնում, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը որոշել է ինքնակամ ապաշխարել: Արցախի հայաթափման տարելիցի կապակցությամբ նա մասնավորապես գրել է. «Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, բազմահազար հայ մարդկանց համար՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում եւ Սփյուռքում՝ նաեւ մեծագույն անձնական ողբերգություն է՝ ապրած կյանքի, վաստակի եւ երազանքների փլուզում, մարդկային հեռանկարի կործանում: Այս ողբերգությունը երկնային պատիժ է մեր մեղքերի համար, բայց եւ մյուս կողմից՝ զգաստության կոչ եւ վերջին զգուշացում, ապաշխարելու եւ այդ մեղքերից ազատվելու, առողջանալու եւ որպես ազգ ապրելու ու զարգանալու նոր ավյուն գտնելու»:

Ավետիք Չալաբյանն ասում է, որ ամեն օր արթնանում է՝ այն գիտակցությամբ, որ պարտք ունի Արցախի առաջ՝ բոլոր այն սերունդների, որոնք կերտել են այն, դարերով պահել անառիկ, բերել հասցրել մեր օրը, «երբ մենք այն այսպես անփառունակ ձեռքից բաց թողեցինք»: Ըստ Չալաբյանի. «Այս պարտքը ես պետք է հատուցեմ մինչեւ կյանքիս վերջին օրը…»:

Հուսանք, որ այս խոսքերի տողատակում Չալաբյանն, իրոք, գիտակցել է իր մեղքի բաժինը՝ օրհասական պահին «Հայաքվե»-ով ժողովրդի զգոնությունը թմրեցնելու համար: Այս մասին բազմիցս ենք զգուշացրել, ինչն ընդունելու փոխարեն՝ նեղստրում էր նույն Չալաբյանը: Առնվազն «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ահազանգում էր, որ՝ «ստոր քայլ է՝ «Հայաքվե» կոչված հակահայկական ավանտյուրան»: Իսկ թե ինչով էր այն հակահայկական, այսօր արդեն բոլորն են տեսնում: Չալաբյանի հավաքած ստորագրությունները, թե՝ Արցախը չպետք է լիներ որեւէ այլ պետության կազմում, բերեց նրան, որ Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում: Ընդ որում՝ այս հարցում ոչ պակաս մեղավոր են նաեւ նրանք, ովքեր Արցախը փրկելու լուծման ուղի փնտրելու փոխարեն՝ «Հայաքվե»-ի փիառով էին զբաղված՝ սկսած Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանից, ով հայտարարում էր. «Հայաքվեն հնարավորություն կտա վերադարձնել Արցախը, ՀՀ-ն կընդունի ինքնորոշման իրավունքը»: Այո, պարոնայք, ճիշտ ուղու վրա եք՝ ապաշխարե՛ք…

ԻՍԿ ԻՆՉ ՄՆԱՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ

Արցախի հայաթափման մասին գրառումները, հայտարարությունները քիչ-քիչ կփոխարինվեն Հայաստանի անկախության օրվա առթիվ կենացներով: Բայց ինչպես ժամանակին ասել է «Ազգային գվարդիայի» հիմնադիր Արշակ Զաքարյանը. «Ազատության, անկախության, անվտանգության համար պետք է պայքարել զենքով՝ ոչ թե ֆլեշմոբերով ու սոցցանցերում պլյուսներ դնելով»: Ի՞նչ է մնացել ՀՀ անկախությունից, սա թերեւս ամենակարեւոր հարցն է, որը պետք է սեպտեմբերի 21-ին դառնա գլխավոր քննարկման թեման:

Այսօր հասել ենք այն օրվան, որ մեր երկրում ազատությունն ու անկախությունը չափվում է նրանով, որ Հայաստանը մասնակցում է տրանսգենդերների գեղեցկության մրցույթի: Մասնակից տրանսգենդերն էլ հպարտանում է, թե նախկինների օրոք չէր համարձակվի: Սա՞ էր արյուն թափած մեր եղբայրների ու հայրերի երազանքը, սրա՞ համար էին անկախության ձգտում: Թե՞ անկախությունն այսօր չափվում է նրանով, որ ազատ ու անկախ երկրից, ինչպես նշում են մամուլում, այս տարվա 7 ամսում լքել ու չի վերադարձել 38 հազար մարդ... «Ժողջանը ժողբաստիոնից փախնում է, ինչպես հայտնի հերոսը Շաուշենկո բանտից... Հիշեցնեմ, որ Նիկոլի կառավարման 6 տարում ՀՀ «հպարտ» քաղաքացիությունից հրաժարվել է 11 830 տղա երեխա... Սա աղետ է... Դե իսկ ժողվրչոյով զմայլվողները թող շարունակեն հպարտանալ... »,- գրում է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ու ամենաուշագրավն այն է, որ քաղաքական դաշտում ինքնիշխանությունից ու անկախությունից խոսում են նրանք, ովքեր առանց ԱՄՆ դեսպանի «դաբրոյի»՝ անգամ մի ծպտուն չեն հանում: Իսկ երկիրը շարունակում է բզկտվել, փոքրանալ ու խեղճանալ՝ պաթետիկ լոզունգների ներքո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top