Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Ինչ հիմնավորեց Շոյգուի` Իրան կատարած այցը

Վերլուծություն

ՌԴ անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար Սեր­գեյ Շոյ­գո­ւի` օ­րերս Ի­րան կա­տա­րած այ­ցը, ինչ­պես եւ են­թադր­վում էր, կա­րող է բա­վա­կա­նին խոր­քա­յին եւ Հա­յաս­տա­նի հա­մար միան­գա­մայն էա­կան հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ: Ընդ ո­րում` միան­գա­մից մի քա­նի շեշ­տադր­մամբ:

ԹԵՀՐԱՆ-ՄՈՍԿՎԱ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

­Բայց մինչ այդ այ­ցին եւ դրա ըն­թաց­քում ար­ձա­նագր­ված ի­րո­ղութ­յու­ննե­րին հաս­նե­լը` նաեւ մեկ այլ դե­տալ չմո­ռա­նանք: Վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նում սա Շոյ­գո­ւի երկ­րորդ այցն էր Ի­րան: Ա­ռա­ջի­նը տե­ղի ու­նե­ցավ այն փու­լում, երբ Իս­րա­յե­լը Ի­րա­նի տա­րած­քում սպա­նել էր ՀԱՄԱՍ-ի լի­դե­րին, եւ սպաս­վում էր Թեհ­րա­նի պա­տաս­խան հար­վա­ծը` այ­սօր-վա­ղը տար­բե­րա­կով: Ընդ ո­րում, ի­րա­նա­կան աղբ­յուր­ներն այդ օ­րե­րին խո­սում էին ՌԴ-ից Ի­րան ռազ­մա­կան բեռ­նա­փո­խադ­րող ինք­նա­թիռ­նե­րի շատ ակ­տիվ թռիչք­նե­րի մա­սին: Բա­ցի այդ, որ Ի­րա­նի պա­տաս­խան հա­րվա­ծից մի մաս էլ կա­րող է բա­ժին հաս­նել Բաք­վին: Ընդ ո­րում, պա­տա­հա­կան չէր, որ այդ ա­մե­նի հա­մա­տեքս­տում նույն պա­հին Իս­րա­յե­լը հայ­տա­րա­րեց, թե այլ երկր­նե­րից, մաս­նա­վո­րա­պես՝ Ադր­բե­ջա­նից իր ռազ­մա­կան կոն­տին­գեն­տը հա­նում է, իսկ Բա­քուն սկսեց ար­դա­րա­նալ, թե նման կոն­տին­գենտ Ադր­բե­ջա­նում առ­հա­սա­րակ չի ե­ղել:

Եվ ա­հա, Շոյ­գո­ւի այդ այ­ցին հա­ջոր­դեց եր­կու ու­շագ­րավ դրվագ: Նախ, Ի­րա­նի այդ այ­սօր-վա­ղը պա­տաս­խան հար­վա­ծը մինչ օրս էլ դեռ չկա, թեեւ Թեհ­րա­նը պար­բե­րա­բար այդ մա­սին հի­շեց­նում է: Երկ­րոր­դը. Շոյ­գուն Թեհ­րա­նից մեկ­նեց Բա­քու, հա­ջոր­դեցին Պու­տի­նի այ­ցը եւ հայ-ադր­բե­ջա­նա­կան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված այս վեր­ջին աղմ­կոտ գոր­ծըն­թաց­նե­րը: Այ­սինքն, որ այս ա­մե­նը մեկ «փա­թե­թի» մեջ էր տե­ղա­վոր­վում, դեռ այն օ­րե­րին էր ակն­հայտ:

Եվ ա­հա, Շոյ­գուն հեր­թա­կան ան­գամ մեկ­նեց Թեհ­րան: Դա­տե­լով նրա­նից, որ մաս­նա­վո­րա­պես հայ-ադր­բե­ջա­նա­կան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման մինչ այս պահն էլ միան­գա­մայն ակ­տիվ հու­նի մեջ է, դժվար չէ կռա­հել, որ ռուս պաշ­տոն­յա­յի այս հեր­թա­կան այ­ցը պետք է կա­պել այն նշված «փա­թե­թի» հետ: Թե կոնկ­րետ ին­չի մա­սին է խոս­քը, դեռ կհաս­նենք: Այս պա­հին նկա­տենք միայն, որ այդ գոր­ծըն­թա­ցի ար­տա­քին տես­քը մո­տա­վո­րա­պես սա է: Նա­խորդ այ­ցի ժա­մա­նակ Շոյ­գուն ո­րո­շա­կի նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ ձեռք բե­րեց Ի­րա­նի նոր նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նի հետ, ո­րոնց հետ կապ­ված կար մաս­նա­վո­րա­պես Բաք­վի, թե­րեւս նաեւ Ե­րե­ւա­նի հետ ո­րո­շա­կի հստա­կե­ցում­նե­րի խնդիր: Դ­րանք ե­ղան Շոյ­գո­ւի եւ ա­պա Պու­տի­նի` Բա­քու այ­ցե­րի մի­ջո­ցով: Դ­րա­նից հե­տո ի հայտ ե­կած պատ­կե­րը քննարկ­վեց Մոսկ­վա այ­ցե­լած ի­րա­նա­կան պաշ­տոն­յա­նե­րի հետ: Եվ հի­մա ամ­բող­ջա­կան փա­թե­թը ներ­կա­յաց­վել է Ի­րա­նի նա­խա­գա­հին՝ Պու­տի­նի ու­ղեր­ձի տես­քով: Արդ­յուն­քում, դա­տե­լով ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի ռեակ­ցիա­յից, այս պա­հին կա վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Դ­րա մա­սին են ակ­նար­կում մի շարք դե­տալ­ներ:

ԻՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՌԵԱԿՑԻԱՆ

­Նախ գլխա­վո­րը. Ի­րա­նի Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան եւ­ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան խորհր­դա­րա­նա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ Ա­բուլ­ֆազլ Զոհր­եւան­դը հաս­տա­տեց, որ Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան միջեւ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին հա­մա­ձայ­նա­գիր կստո­րագր­վի Ի­րա­նի նա­խա­գա­հի` Ռու­սաս­տան այ­ցի ըն­թաց­քում: Ու դա, ըստ ի­րան­ցի պաշ­տոն­յա­յի, այն դեպ­քում, երբ ա­րեւմտ­յան կա­ռա­վա­րութ­յուն­նե­րը կաշ­վից դուրս ե­կան՝ այդ գոր­ծըն­թա­ցը չե­զո­քաց­նե­լու հա­մար: Իսկ Շոյ­գուն իր հեր­թին էր հայտ­նել, որ Ռու­սաս­տանն ա­վար­տում է ներ­քին պե­տա­կան ըն­թա­ցա­կար­գե­րը, ո­րոնք անհ­րա­ժեշտ են Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի միջեւ նոր հիմ­նա­րար միջ­պե­տա­կան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­մա­նը ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար: Կարճ ա­սած, ե­թե նոր ա­նակն­կալ­ներ չլի­նեն, նաեւ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար ճա­կա­տագ­րա­կան հե­տե­ւանք­ներ խոս­տա­ցող այդ փաս­տա­թուղ­թը կստո­րագր­վի Փե­զեշ­քիա­նի ՌԴ՝ ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին կա­տա­րե­լիք  այ­ցի շրջա­նակ­նե­րում:

­Սա­կայն այդ փաս­տա­թուղ­թը, դժվար չէ կռա­հել, որ ա­ռա­վե­լա­գույն է­ֆեկ­տի­վութ­յուն կա­րող է ու­նե­նալ միայն կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում կա­յուն եւ կան­խա­տե­սե­լի ի­րո­ղութ­յուն­նե­րի պայ­ման­նե­րում: Եվ այն, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան այս օ­րե­րին հայտն­վեց ընդ­հուպ ռուս-ի­րա­նա­կան օ­րա­կար­գի ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում, դրա միան­շա­նակ վկա­յութ­յունն է: Եվ այն, որ դա իր ար­տա­ցո­լումն ու­նե­ցավ նաեւ Շոյ­գո­ւի այս այ­ցի ժա­մա­նակ, պա­տա­հա­կան չէ: Այս­պես, ի­րա­նա­կան IRIB պե­տա­կան հե­ռուս­տաա­լի­քի փո­խանց­մամբ, Ի­րա­նի Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան բարձ­րա­գույն խորհր­դի նա­խա­գահ Ա­լի Աք­բար Ահ­մա­դիա­նի, այն է՝ Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի ա­ռանց­քա­յին ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Շոյ­գուն վե­րա­հաս­տա­տել է, որ «Ադր­բե­ջա­նի հետ մի­ջանցք­նե­րի եւ հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի» հար­ցում Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը նույն քա­ղա­քա­կան կուր­սի մեջ են:

Այս­պի­սով, գա­լիս ենք նույն հար­ցին՝ իսկ ի՞նչ քա­ղա­քա­կան կուրս են ա­ռաջ տա­նում Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը մաս­նա­վո­րա­պես հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում: Ա­սենք, Հա­յաս­տա­նի հա­մար այս պա­հին կա­րե­ւո­րա­գույն դար­ձած կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված Ի­րա­նի դիր­քո­րո­շու­մը վեր­ջին ժա­մա­նակ­ներս շատ է հնչել՝ ոչ մի մի­ջանցք եւ առ­կա ստա­տուս քվո­յի ոչ մի փո­փո­խութ­յուն: Իսկ ճա­նա­պարհ­նե­րը կա­րող են գոր­ծարկ­վել առ­կա ստա­տուս քվո­յից ել­նե­լով. այն, ին­չը Հա­յաս­տա­նում է, պետք է մնա Հա­յաս­տա­նում: Նաեւ, որ պետք բա­ցառ­վի ոչ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ո­րե­ւէ եր­րորդ կող­մի մի­ջամ­տութ­յունն այս գոր­ծըն­թաց­նե­րին: Ս­րա­նից ա­մեն մի շե­ղում Ի­րա­նը պաշ­տո­նա­պես հռչա­կել է իր «կար­միր գծե­րի» խախ­տում, ո­րը կա­րող է ընդ­հուպ բե­րել ռազ­մա­կան մի­ջամ­տութ­յան:

Ի­րա­նի նման դիր­քո­րո­շու­մը մեկ քիչ ե­րե­ւա­ցող նյո­ւանս է պա­րու­նա­կում: Այն, որ հա­րավ­կով­կաս­յան ներ­կա ստա­տուս քվո­յի բա­ղադ­րիչ­նե­րից են, ա­վե­լին՝ կա­րե­ւո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից են Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­բա­զան եւ սահ­մա­նա­յին ու­ժե­րը, թեեւ հա­ճախ չի մատ­նանշ­վում, սա­կայն ան­հեր­քե­լի փաստ է: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ այդ ու­ժե­րի դուրս­բե­րումը միան­շա­նակ եւ շատ կտրուկ ձե­ւով կփո­խի ոչ թե պար­զա­պես ստա­տուս քվոն, այլ ողջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­լան­սը, ընդ ո­րում, ոչ միայն հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում, այլ նաեւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում: Ընդ ո­րում, այդ փո­փո­խութ­յու­նը ի վնաս Ի­րա­նի է եւ այն կար­գի, որ կա­րող է վե­րած­վել ոչ թե պար­զա­պես անվ­տան­գա­յին, այլ ընդ­հուպ Ի­րա­նի` ներ­կա տես­քով լի­նել-չլի­նե­լու խնդրի: Նաեւ, հենց ռու­սա­կան ու­ժե­րի առ­կա­յութ­յամբ ե­ղած ստա­տուս քվոն է, որ ռեալ է դարձ­նում Ի­րան-­Ռու­սաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ներ­կա մա­կար­դա­կը: Այլ կերպ ա­սած` այս ստա­տուս քվո­յով կա ինչ-որ կետ, որ­տեղ ռուս եւ ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րը կանգ­նած են կողք կող­քի: Իսկ ռուս­նե­րի հե­ռա­նա­լու դեպ­քում նրանց փո­խա­րեն ի հայտ կգան ՆԱՏՕ-ա­կան կամ թուրք-ա­զե­րիա­կան կոն­տին­գենտ: Ու ե­թե ան­գամ Ի­րանն այդ դեպ­քում դե­պի հյու­սիս ընդ­լայ­նի իր ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը, մեկ է՝ չի կա­րող դա ա­նել այն չա­փով, որ է­լի հայտն­վի ռուս­նե­րի հետ կողք կող­քի վի­ճա­կում. դրա հա­մար պետք է հաս­նել ՌԴ սահ­մա­նին:

Այ­սինքն այն, որ Թեհ­րա­նի պա­հան­ջած ստա­տուս քվո­յի մեջ է մտնում նաեւ ռու­սա­կան բա­ղադ­րի­չը, դա միան­շա­նակ է: Այդ բա­ղադ­րի­չը, բա­ցի հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նին կանգ­նե­լիս, կզբաղ­վի՞ նաեւ վե­րա­գոր­ծարկ­վող եր­կա­թու­ղու անվ­տան­գութ­յան հար­ցե­րով, սա ար­դեն, չնա­յած աղ­մու­կին, չոր­րոր­դա­կան հարց է. միեւ­նույնն է, Մեղ­րիի եր­կա­թու­ղին ե­թե գոր­ծարկ­վի, այն անց­նե­լու է ռուս­նե­րի հսկո­ղութ­յան տակ գնտվող սահ­մա­նա­յին գո­տով:

ԻՍԿ ՆԻԿՈԼԸ ՄՆՈՒՄ Է ՆԻԿՈԼ

­Բայց ա­հա, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս հա­ճա­խա­կի են հայ­տա­րա­րում, որ ող­ջու­նում են կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված Ի­րա­նի դիր­քո­րո­շու­մը: Ու այս­տեղ էա­կան հարց է՝ ստա­տուս քվոն պա­հե­լու ի­րա­նա­կան հայտ­նի դրույ­թով հան­դե՞րձ: Ա­ռա­վել եւս, երբ Նի­կո­լը ե­րեկ շա­րու­նա­կեց ա­ռաջ տա­նել ՀԱՊԿ-ից դուրս գա­լու թե­ման, հեր­թա­կան ան­գամ այդ կա­ռույ­ցը հա­մա­րե­լով Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը սպառ­նա­ցող վտանգ: Ու չմո­ռա­նանք, որ ՀԱՊԿ-ը Հա­յաս­տա­նում ըն­կալ­վում է, որ­պես Ռու­սաս­տան, եւ ստաց­վում է, որ Նի­կո­լը վտանգ է հա­մա­րում նաեւ ռու­սա­կան բա­ղադ­րի­չը, թեեւ ըն­դա­մե­նը կես ա­միս ա­ռաջ էր խո­սում, թե ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու, այն է՝ Ի­րա­նի պա­հան­ջած ստա­տուս քվոն օ­րա­կար­գում չկա:

­Կամ, ե­թե Ի­րանն ու Ռու­սաս­տանն այս պա­հին խո­սում են հա­ման­ման դիր­քո­րոշ­ման մա­սին, դա նո­րից ինտ­րի­գա­յին վի­ճա­կում չի դնում նի­կոլ­յան թի­մին:

Ի­հար­կե, այն «ծան­րակ­շիռ» մյուս հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք Նի­կո­լը, ա­սենք նաեւ նրա ԱԽՔ-ը նա­խօ­րեին հնչեց­րին «հա­մա­հայ­կա­կան» ա­նու­նով կնքված ինչ-որ ան­հաս­կա­նա­լի հա­վա­քում, գա­լիս է եւս մեկ ան­գամ խո­սե­լու այն ջերմ սի­րո մա­սին, ո­րոնք այս խմբակն ու­նի ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ: Բայց այդ­քա­նով հան­դերձ էլ, նա նաեւ ստիպ­ված էր խոս­տո­վա­նել, որ ԵՄ կգնան միայն հա­մա­պա­տաս­խան պայ­ման­ներ տես­նե­լու դեպ­քում, այդ թվում՝ Վ­րաս­տա­նի, Թուր­քիա­յի հա­ման­ման գոր­ծըն­թաց­նե­րին հե­տե­ւե­լով: Թե ինչ է կա­տար­վում այս հար­ցում Վ­րաս­տա­նում, դեռ կհաս­նենք: Իսկ այս պա­հին ըն­դա­մե­նը ֆիք­սենք նույն բա­նը, ո­րի ա­ռաջ Նի­կո­լը տե­ւա­կան ժա­մա­նակ կանգ­նած է. Վ­րաս­տա­նը միայն խո­րը ար­գե­լակ­ներ է դրել ԵՄ գնա­լու եւ այդ­պես էլ չհաս­նե­լու օ­րա­կար­գի վրա, Թուր­քիան էլ ԲՐԻԿՍ է ու­զում գնալ: Իսկ ա­հա Բա­քուն, ա­վե­լի կոնկ­րետ՝ Բայ­րա­մո­վը եւս մեկ ան­գամ ա­մե­րի­կա­ցի­նե­րին հայտ­նեց, որ ոչ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» էլ չի լի­նի, քա­նի դեռ Նի­կո­լը Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը չի փո­խել: Իսկ դա Նի­կո­լը, վստահ ենք, այս պա­հին ոչ մի կերպ ա­նել չի կա­րող, ինչ­քան էլ «հա­մա­հայ­կա­կան» ժո­ղով­ներ հրա­վի­րի եւ դրա «դաբ­րոն» ստա­նա: Իսկ սա մի վի­ճակ է, որ ինչ­քան էլ Նի­կո­լի ԱԽՔ-ը խո­սի, թե ռուս­նե­րի փո­խա­րեն 90 տո­կո­սով այլ տե­ղե­րից ենք զենք բե­րում, սա­կայն մի տխուր օր կա­րող է հան­կարծ պարզ­վել, որ ե­թե ան­գամ MI-6-ի սի­րե­լի Ար­մե­նը ճիշտ է, այդ զեն­քը բե­րե­լու ճա­նա­պարհ պար­զա­պես չկա:

Եվ այս ա­մե­նին էլ գու­մար­վեց Ի­րա­նի եւ­Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հստա­կե­ցու­մը, որն ամ­բող­ջա­կան տեսք կստա­նա ԲՐԻՔՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վում: Կարճ ա­սած, Նի­կո­լի հա­մար փա­կու­ղին փա­կու­ղու հե­տե­ւից է գա­լիս:

 






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top