Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Փաստ». Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու, հարյուր հազարից ավելի արցախցիներին տնազուրկ դարձնելու փաստն ինքնին մեծագույն կորուստ է, որ չի կարող չափվել որևէ նյութական կամ գումարային հաշվարկով: Այնուամենայնիվ, այն, ինչ երեկ հրապարակվեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի կողմից, առավել ամբողջական պատկերացում է տալիս, թե Հայրենիքի մի հատվածի կորստից, ամբողջական հայաթափումից զատ, ինչ ենք կորցրել նաև նյութական առումով:

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել 12 քաղաք, 241 գյուղ, 13550 տուն (որոնց 30 տոկոսը՝ ավելի քան 100-ամյա հնության), 11450 բնակարան, 60 ֆաբրիկա, 15 գործարան, 200 մշակույթի տուն, 9 մշակույթի կենտրոն, 25 թանգարան, 232 դպրոց, 7 քոլեջ, 4 համալսարան, 11 արվեստի դպրոց, 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2385 խաչքար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք, 11 հիվանդանոց, 230 բուժկետ...

Ըստ կենտրոնի տվյալների, Արցախում մնացել են 58 հազար մանր եղջերավոր անասուն, ավելի քան 45 հազար խոշոր եղջերավոր անասուն, 174 հազար թռչուն, 21 հազար խոզ, ավելի քան 2000 միավոր գյուղտնտտեխնիկա, 445 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհ և ավելի քան 35 հազար փոխադրամիջոց:

Ինչ խոսք, սարսափելի թվեր են: Սակայն, մյուս կողմից, այս թվերը շատ խոսուն են այն տեսակետից, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները պարբերաբար փորձում են հանրությանը համոզել, թե տարիներ շարունակ Արցախում ոչինչ չի արվել, ոչինչ չի կառուցվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ