ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին Մուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալը Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)

Այս պահին հիմնական եւ գերկայուն խնդիրն իշխանափոխությունն է. Արամ Հարությունյան

Ներքաղաքական

«Սրբազան պայքար» շարժումը կրկին անոնսավորում է ակտիվ փուլ մտնելու մասին: Բագրատ սրբազանը օրերս տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած իրենց փակ հանդիպման ժամանակ օրակարգում առաջնային հարց է շարունակել համարել սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք քննարկումը, որի շուրջ նաեւ նախապատրաստական աշխատանքներ են շարունակում ընթանալ: Քաղաքական ուժերի հետ հանդիպման օրակարգում շարունակում է մնալ նաեւ քաղաքական խորհրդի ձեւավորումը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով եւս ներկա է գտնվել վերոնշյալ հանդիպմանը:

«ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՍԱՌԵՑՎԱԾ ԵՆ»

— Ի վերջո, «Սրբազան պայքար»-ի շրջանակում քաղաքական խորհուրդ ձեւավորվե՞լ է:

— Քաղաքական խորհուրդ, որպես այդպիսին, նախ պետք է նշեմ, որ դեռեւս չի ձեւավորվել, սակայն սրբազանն ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր կուսակցությունների անդամների հետ: Այսինքն՝ շարժման ղեկավարությունը՝ գործադիր մարմինը, հանդիպումներ է ունենում եւ տարբեր տեսակի հարցեր է քննարկում:


— Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ սրբազանի ունեցած հանդիպումն ինչպիսի՞ արդյունքներ գրանցեց:

— Այս դեպքում պետք է ընդգծեմ մեկ կարեւոր հանգամանքի մասին, որ սրբազանին հաջողվել է բոլորին հավաքել միմյանց կողքի: Պետք է նշեմ, որ երբեք Հայաստանում չի եղել այնպես, որ տարբեր քաղաքական ուժեր, որոնք բավականին լուրջ հակասությունների մեջ են միմյանց հետ եւ ավելին՝ իրար ինչեր ասես ասել են, այս պարագայում շատերը միմյանց կողքի են նստած, քանի որ հիմնական եւ գերկայուն խնդիրն այս պահի դրությամբ իշխանափոխությունն է: Այսինքն, ինչպես հենց ինքն է սիրում ասել՝ ազատվելն է Նեռի իշխանությունից, իսկ հետո արդեն այն քաղաքական ուժերը, որոնք միմյանց հետ գուցե նաեւ որոշակի խնդիրներ ունեն, ապա նրանք կարող է ապագա ընտրություններին, որոնք, ասենք հերթական կլինեն, թե արտահերթ, այդ ժամանակ ամեն մեկն իր համար կմասնակցի, իսկ դրանից հետո արդեն ինչ ուզում են, կարող են միմյանց ասել: Սակայն այստեղ կարեւորն այն է, երբ նպատակը ստիպում է, որպեսզի հակասությունները դրվեն մի կողմ:
Ես ինքս հենց առաջին հանդիպման ժամանակ ասացի, որ, կարելի է ասել, մենք այդ բոլոր քաղաքական ուժերի, քաղաքական միավորների մեջ ընդհանուր ենք անում այն, ինչ որ բոլորիս մեջ կա: Փակագծի միջից հանում ենք դուրս: Դա հենց հիմնական կարգախոս կարելի է համարել: Օրինակ, կարելի է ասել՝ հայ, հայրենիք, Հայաստան եւ Աստված: Այսինքն, մեկ բառով ասած՝ դա ե՛ւ պատիվն է, ե՛ւ հայրենիքն է: Հենց այդ իմաստով մենք պետք է իմանանք, որ մեր նպատակը վերականգնելն է, պատիվը եւ հայրենիքը պաշտպանելն է ու ազատագրելն է այս իշխանություններից:
Կրկնում եմ եւս մեկ անգամ՝ այնպես չէ, որ հենց դրանով քաղաքական ուժերի հակասությունները այս պահին սառեցված են: Բնականաբար, կան գաղափարական հակասություններ, կան բոլորովին այլ տեսակի հակասություններ, բայց բոլորն իրենց մեջ ուժ են գտել մի կողմ դնելու այդ ամեն ինչը, քանի որ նպատակը շատ առավել կարեւոր է տվյալ դեպքում:


«ԱՅՆՔԱՆ ԷԼ ԷԱԿԱՆ ՉԷ ԻՆՁ ՀԱՄԱՐ, ԹԵ ԱՅԴ ԱՄԵՆՆ ՈՎ Է ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ»

— Պարոն Հարությունյան, փաստորեն, քաղաքական կոնսենսուսի՞ եք եկել:


— Իրար հետ հավաքվելն արդեն կոնսենսուս է: Բայց, օրինակ, Ստալինի ժամանակ էլ կոնսենսուս էր, իսկ վերջում վատ էր լինում: Այստեղ խնդիրը տարբեր կարծիքներն են: Իհարկե, հնչում են տարբեր տեսակետներ, սրբազանը լսում է, ինչպես նաեւ քննարկումներ են լինում դրանց շուրջ: Բնական է, շատ հարցերում, իհարկե, կոնսենսուս կա, քանի որ այդ հարցը, կրկնում եմ, որ մենք պայմանավորվել ենք, կարելի է ասել, որ հազար ներողություն, քաղաքական ուժերն իրար հետ իրենց հակասությունները մի կողմ են դնելու: Դա արդեն կոնսենսուս է, իսկ տարբեր հարցերի հետ կապված միշտ կարող է հենց առողջ քննարկումներ լինեն: Ամեն ինչում, իհարկե, պարտադիր չէ, որպեսզի լինի երկուստեք համաձայնություն, սակայն միմյանց կարծիք լսելու մշակույթը, որպես այդպիսին, կարող եմ ասել, որ պահպանվում է:


— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ քաղաքական օրակարգը, կարծես թե, համակարգվում էր «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանի կողմից:


— Գիտեք ինչ, ամենակարեւորն այստեղ սրբազանն է, համակարգողի խնդիրը չէ: Սա տեխնիկական գործունեություն է: Այժմ այնքան էլ էական չէ ինձ համար, թե այդ ամենն ով է համակարգում, այլ կարեւորն այն է, թե ո՞ւմ շուրջ են բոլորը հավաքվել եւ ի՞նչ գաղափարի շուրջ: Սա է այստեղ հիմնական հանգամանքը: Այսինքն, նույն հաջողությամբ մեկ ուրիշն այդ ամենը կարող էր համակարգել, եւ նույնիսկ կգտնվեին ինչ-որ մարդիկ, որոնք կրկին ինչ-որ բան կասեին: Այսինքն, շարժման մեխն այստեղ գաղափարն ու սրբազանն են:


«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՀՍՏԱԿ ԿԵՐԵՎԱ, ԹԵ Ո՞Ր ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԻ՞Ց ԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ»
— Այս անգամ, կարծես թե, համեմատաբար առավել քիչ քաղաքական ուժեր էին ներկա՝ սրբազանի հետ հանդիպմանը: Արդյո՞ք որեւէ պատճառ կար դրան:


— Խնդիրն այս պարագայում հետեւյալն է՝ եթե տվյալ կուսակցությունը, օրինակ, մասնակցում է, քաղաքականապես ինքն ակտիվ է եւ սկզբունքային, ապա ամենակարեւորը հենց դա է, իսկ մնացյալն արդեն կարող ենք ենթադրել, որ մի կուսակցություն կարող է գալ, իսկ մյուս օրը գնա, կոպիտ ասած, շարժման մեջ մտնի եւ հետո նորից հետ գա: Այդպես եղել են ժամանակին Համաժողովրդական շարժման մեջ: Նրանք գալիս էին եւ հետո գնում էին այլ տեղերում հայտարարություններ էին անում: Մեզ համար այժմ դա այնքան էլ կարեւոր չէ, քանի որ հարցն ուրիշ է: Այսինքն, մենք պետք է հասկանանք, որ կուսակցությունների քանակով չի որոշվում: Խնդիրն այստեղ կոնկրետ գաղափարն է, թե ինչի՞ համար ենք հավաքվել, եւ ամենակարեւորն այստեղ սրբազանի անձն է, քանի որ, իմ կարծիքով՝ իրեն հաջողվել է ամեն բան, եւ ինքը վերկուսակցական անձնավորություն է:


— Իհարկե, փակ հանդիպում է եղել, եւ գիտենք, որ որեւէ փակագծեր չեք ցանկանում բացել, բայց, այնուամենայնիվ, արդյո՞ք որեւէ հնարավոր լուծումներ առաջարկվել են՝ այս իրավիճակից դուրս գալու համար:


— Խնդիրն այստեղ հիմնականում նախապատրաստական աշխատանքներն են եղել, եւ քննարկում է եղել հենց սեպտեմբերի 22-ի հետ կապված: Այսինքն, ազատ քննարկում է եղել, եւ որեւէ կաշկանդվածություն չկա: Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում, բայց ամենակարեւոր հանգամանքն այն է, որ մենք բոլորս մի հարցում համակարծիք ենք, որ այս իշխանությունը պետք է հեռանա, եւ ամեն մեկս պետք է անենք ամեն ինչ, ինչը կախված է հենց մեզնից, որպեսզի այս իշխանությունը թողնի գնա: Մնացյալ հարցերը, կրկնում եմ եւս մեկ անգամ, որ ընտրությունների ժամանակ շատ այլ բաներ առավել քան հստակ կերեւան, թե ո՞ր կուսակցությունն, օրինակ, որի՞ց ինչո՞վ է տարբերվում, իր անցած ճանապարհով եւ գաղափարով: Սակայն մեկ անգամ եւս շեշտում եմ, որ այսօր բոլոր այն ուժերը, որոնք որ ամենակարեւորն ազնիվ են եւ գտնում են, որ իշխանափոխություն պետք է, այնուամենայնիվ, լինի, ապա այդ ուժերը, իմ կարծիքով՝ պետք է կարողանան աջակցել եւ մաս դառնալ հենց այս սրբազան շարժմանը:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top