Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը սեպտեմբերի 19-ին, օրենքի ուժով ազատ է արձակվելու

Իրավական

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է

Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, օրենքի ուժով ազատ է արձակվելու։

 

Լրատվամիջոցներին, Մալյանի համախոհներին ու ընկերներին հայտնում եմ, որ ըստ ամենայնի՝ նա Վարդաշենի բանտից դուրս կգա ժամը 10:00-ին։

 

ՀԳ. Մալյանին բանտում ամեն անգամ այցելելիս սպասում էի, թե երբ է կալանավորական մասնաշենքի դարպասների մեջ հայտնվելու նրա լայն ժպիտն ու անմիջապես լսվելու նրա չարաճիճի «պրո՛նտո, սինյոր ադվոկատո»-ն։ Այնուհանդերձ, է՛լ չեմ ուզում տեսնեմ էդ պատկերը։ Շաբաթ օրվա այցելությունս - թվով 72-րդը - թո՛ղ լինի վերջինը։ Բա՛ստա, ամիկո միո։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ