Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտնագության և ինքնիշխանության համար․ Փաշինյան

Ներքաղաքական

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտնագության, հետագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար։

Այս մասին Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ անվտանգության այն ճարտարապետությունը, որը որդեգրել է Հայաստանը, և որի կոմպոնենտներից ամենահայտնին ՀԱՊԿ-ն է, ցույց է տվել իր անարդյունավետությունը։

«Սառեցրել ենք կազմակերպությունից մեր անդամակցությունն ու շատ է քննարկվում, թե արդյոք ՀՀ-ն մտածում էկազմակերպություն վերադառնալու մասին։ Ասել եմ, որ մենք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին կհնչի կոնկրետ պատասխաններ, այս շեշտադրումից անցել է ուղիղ երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև ակնհայտ է, որ չեն հնչելու»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ որքան այդ պատասխանները չեն հնչում, այդքան Հայաստանը հեռանում է կազմակերպությունից․ «Եվ կա մի արտահայտություն՝ «տոչկա նե վազվռատա», «անդառնալիության կետ» և եթե մենք չենք անցել այդ կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում կանցնեք այդ կետն ու պետք է անկեղծ ասեմ՝ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու պատճառ չի ունենա»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ