Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան

Խարակիրի` ֆրանսիական ձեւով, կամ Մուրը կարողացա՞վ Ալիեւին համոզել

Վերլուծություն

­Շա­րու­նա­կում են տա­րաբ­նույթ խո­սակ­ցութ­յուն­ներն այն ըն­դու­նե­լութ­յան շուրջ, ո­րից ար­ժա­նա­ցավ Նի­կո­լի նո­րան­շա­նակ դես­պան Գուր­գեն Ար­սեն­յա­նը՝ Մոսկ­վա­յում: Հի­շեց­նենք՝ ար­դեն բա­վա­կա­նին ժա­մա­նակ ՌԴ-ում դես­պան նշա­նակ­ված Ար­սեն­յա­նին դեռ միայն փո­խարտ­գործ­նա­խա­րար Գա­լու­զինն է ըն­դու­նել. ո´չ­ արտ­գործ­նա­խա­րա­րը, ո´չ­ էլ, ա­ռա­վել եւս, երկ­րի նա­խա­գա­հը պաշ­տո­նա­պես ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից հա­մար­վող պե­տութ­յան նո­րան­շա­նակ դես­պա­նին գո­նե այս պա­հին տես­նել չեն ու­զում: Իսկ դա, ա­մեն դեպ­քում, շատ լուրջ ցու­ցիչ է՝ կապ­ված ռուս-հայ­կա­կան ներ­կա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ:

ԻՆՉՈՒ ԵԿԱՎ ՍԵԺՈՒՐՆԵՆ

Ի­հար­կե, Նի­կո­լը կա­րող է հե­տայ­սու եւս լա­ցա­կու­մած հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­նել, թե բա մենք Ռու­սաս­տա­նի դեմ ի՞նչ ենք ա­րել: Բայց երբ նույն Նի­կո­լի արտ­գործ­նա­խա­րար Ա­րոն ի­րեն յու­րա­հա­տուկ ճոխ ժպի­տով է ըն­դու­նում Ֆ­րան­սիա­յի Եվ­րո­պա­յի եւ­ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Ս­տե­ֆան Սե­ժուր­նեի՝ հենց Ե­րե­ւա­նում ար­ված հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ պատ­րաստ է Հա­յաս­տա­նը պաշտ­պա­նել «ռու­սա­կան սպառ­նա­լիք­նե­րից եւ ճնշում­նե­րից», բնա­կան է, որ Մոսկ­վան էլ հենց նման ըն­դու­նե­լութ­յուն կցու­ցա­բե­րի Ար­սեն­յան Գու­գո­յին:

­Սա խնդրի տե­սա­նե­լի մա­սը: Իսկ ա­վե­լի խոր­քում այն հարցն է, թե տի­պիկ եվ­րա­լի­բե­րաստ Սե­ժուր­նեն եւ նրա շեֆ Մակ­րոնն այդ ինչ­պե՞ս են Հա­յաս­տա­նը «պաշտ­պա­նե­լու»: Նախ, ե­թե պատ­րաստ­վում են այն­պես պաշտ­պա­նել, ինչ­պես Ուկ­րաի­նա­յին են պաշտ­պա­նում, ու­րեմն վի­ճակ­ներս շատ վատ է: Չ­նա­յած, նման «պաշտ­պա­նութ­յան» արդ­յուն­քում ար­դեն իսկ ծան­րա­գույն կո­րուստ­ներ Հա­յաս­տանն ու­նի, այդ թվում՝ Ար­ցա­խի տես­քով:

Չ­նա­յած, Մակ­րոնն իր իսկ երկ­րում այն վի­ճա­կում է, որ ան­գամ ի­րեն պաշտ­պա­նել չի կա­րո­ղա­նում, հայտն­վել է իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թա­ցի տակ եւ հա­զիվ թե եր­կար մնա ա­թո­ռին:

­Վեր­ջա­պես, ինչ­պես քա­նիցս ներ­կա­յաց­րել ենք, Ա­րեւ­մուտ­քը կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում կանգ­նած է շատ ա­վե­լի լուրջ խնդրի ա­ռաջ, քան Հա­յաս­տա­նը պաշտ­պա­նել-չպաշտ­պա­նելն է: Խոս­քը` Վ­րաս­տա­նը կորց­նե­լու ռեալ հե­ռան­կա­րի մա­սին է, ո­րը գնա­լով միայն ի­րա­տե­սա­կան է դառ­նում: Դ­րա հեր­թա­կան հիմ­նա­վո­րու­մը դար­ձավ հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով օ­րերս հան­դես ե­կավ իշ­խող «Վ­րա­ցա­կան ե­րա­զանք» կու­սակ­ցութ­յան հիմ­նա­դիր Բի­ձի­նա Ի­վա­նիշ­վի­լին: Ն­րա խոս­քով՝ Վ­րաս­տա­նը «ուժ կգտնի նե­րո­ղութ­յուն խնդրե­լու» օ­սե­րից պա­տե­րազ­մի հա­մար, ո­րը Սա­հա­կաշ­վի­լիի կու­սակ­ցութ­յու­նը սկսեց 2008 թվա­կա­նին դրսի հրա­հան­գով: Թե ինչ է դա նշա­նա­կում, դժվար չէ հաս­կա­նալ. բա­ցա­հայտ խոս­տո­վա­նութ­յուն, որ ոչ թե ռուս­նե­րի, այլ՝ Ա­րեւ­մուտ­քի հրա­մա­նով գոր­ծող վրա­ցա­կան նախ­կին ռե­ժի­մի մեղ­քով է ե­ղել 2008թ. պա­տե­րազ­մը, ո­րը հասց­րեց ռուս-վրա­ցա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի ներ­կա վի­ճա­կին: Այ­սինքն, ե­թե, ըստ Ի­վա­նիշ­վի­լու, հոկ­տեմ­բե­րի 26-ին կա­յա­նա­լիք քվեար­կութ­յու­նից հե­տո «պա­տե­րազմ հրահ­րող­նե­րը եւ վ­րաց-օ­սա­կան բա­րե­կա­մութ­յան ոչն­չաց­ման բո­լոր մե­ղա­վոր­նե­րը կստա­նան խիստ ի­րա­վա­կան պա­տաս­խան», ա­պա դա նաեւ կտրուկ տե­ղա­շար­ժե­րի կա­րող է բե­րել ռուս-վրա­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Իսկ սա ար­դեն դառ­նում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի փո­փո­խութ­յան ծրագ­րե­րի մա­սին հստակ հայ­տա­րա­րութ­յուն:

­Վա­շինգ­տո­նը, ի­հար­կե, ա­մեն կերպ փոր­ձե­լու է սպաս­վող վրա­ցա­կան ընտ­րութ­յու­նն­երը վե­րա­ծել իշ­խա­նա­փո­խութ­յան, ո­րի դեպ­քում ՌԴ-ի դեմ երկ­րորդ ճա­կատն էլ չի ու­շա­նա: Բայց նաեւ ակն­հայտ է, որ «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քը», հաս­կա­նա­լով ի­րա­վի­ճա­կի ճա­կա­տագ­րա­կան բնույ­թը, թեեւ ու­նե­նա­լով ժո­ղովր­դի բա­ցա­հայտ ա­ջակ­ցութ­յու­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ա­ռա­ջին ան­գամ ընտ­րա­պայ­քար է մտել Բի­ձի­նա Ի­վա­նիշ­վի­լու ու­ղիղ մաս­նակ­ցութ­յամբ (նա ընտ­րա­ցու­ցա­կի ա­ռա­ջին հա­մարն է)՝ սպաս­վող ռիս­կե­րը հնա­րա­վո­րինս նվա­զեց­նե­լու հա­մար: Գու­մա­րած, ԱՄՆ-ում նո­յեմ­բե­րի 4-ին սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րից մեկ շա­բաթ ա­ռաջ Վ­րաս­տա­նում իշ­խա­նա­փո­խութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ ռե­սուրս­ներ Վա­շինգ­տո­նը կկա­րո­ղա­նա՞ գտնել:

Իսկ ե­թե Վ­րաս­տա­նում իշ­խա­նա­փո­խութ­յու­նը չհա­ջող­վի, ի՞նչ լո­գիս­տի­կա­յով է տի­պիկ լի­բե­րաստ Սե­ժուր­նեն «Հա­յաս­տա­նը պաշտ­պա­նե­լու», մեծ հարց է:

ԻՆՉՈՒ ԷՐ ԵԿԵԼ ՕՎԵՐՉՈՒԿԸ

Չ­նա­յած այն, որ Ա­րեւ­մուտ­քը նաեւ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ է ներ­կա պա­հին հան­գու­ցա­լու­ծու­մա­յին զար­գա­ցում­նե­րի կամ գո­նե բուռն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի սպա­սում, թե­րեւս հենց այդ հա­մա­տեքս­տում պետք է տես­նել Սե­ժուր­նեի նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ա­սենք նաեւ բուն հա­յաս­տան­յան այ­ցը: Ա­ռա­վել եւս, որ ան­ցած շա­բաթ­վա վեր­ջե­րին տե­ղի ու­նե­ցած ՌԴ փոխ­վար­չա­պետ, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցով Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կի հա­յաս­տան­յան այ­ցը եւս ե­կավ հու­շե­լու, որ այն սրա­ցում­նե­րը, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս կան Մեղ­րիի եր­կա­թու­ղու գոր­ծարկ­ման շուրջ, այս պա­հին ոչ միայն Ի­րա­նի, Ա­րեւ­մուտ­քի, այլ նրան­ցից էլ ա­ռաջ՝ Մոսկ­վա­յի քա­ղա­քա­կան ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րի թվում են: Ա­սել, թե Օ­վեր­չու­կը Հա­յաս­տան էր ե­կել Նի­կո­լի եւ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի հետ հան­դի­պե­լու, ինչ-որ մանր-մունր հար­ցեր քննար­կե­լու կամ գնաց­քով Վա­նա­ձո­րից Ախ­թա­լա հաս­նե­լու եւ ջրհե­ղե­ղից քանդ­ված եր­կա­թու­ղում վե­րա­կանգն­ված լի­նելն ան­ձամբ ստու­գե­լու հա­մար, միամ­տութ­յուն կլի­ներ: Չ­նա­յած, այդ ու­ղե­ւո­րութ­յու­նը եւս ո­րոշ բա­ներ հու­շեց: Այս­պես, այ­ցի ըն­թաց­քում ՌԴ փոխ­վար­չա­պե­տը նման միտք հնչեց­րեց. «Ռե­կոր­դա­յին ժա­մա­նա­կում հնա­րա­վոր ե­ղավ վե­րա­կանգ­նել տա­րե­րա­յին ա­ղե­տի, մա­յի­սի 25-ին այս­տեղ տե­ղա­ցած անձրեւ­նե­րի հետ­եւան­քով վնաս­ված հատ­ված­նե­րը»: Դժ­վար չէ կար­դալ են­թա­տեքս­տը. Հա­յաս­տա­նի միակ ար­տա­քին ել­քով եր­կա­թու­ղին վե­րա­կանգ­նել են ոչ թե եվ­րո­պա­ցի­նե­րը կամ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ոչ թե տե­ղի իշ­խա­նութ­յու­նը, այլ՝ ռու­սա­կան կող­մը: Իսկ ա­ռանց դրա մեծ հարց է, թե Հա­յաս­տա­նը որ­քա՞ն ժա­մա­նակ կմնար ա­ռաց եր­կա­թու­ղա­յին ել­քի:

Ս­րա­նից զատ, Օ­վեր­չու­կը խո­սեց նաեւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման թե­մա­յով. «Ու­զում եմ ա­սել, որ ա­պաշր­ջա­փա­կու­մը հնա­րա­վոր է ե­րեք պե­տութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի կող­մից ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նա­կում, ո­րոնք ար­տա­ցոլ­վել են 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-10-ի հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յան մեջ։ Ինչ­պես գի­տեք, Ռու­սաս­տա­նը միշտ պատ­րաստ է միա­նալ այս գոր­ծըն­թա­ցին եւ­ օգ­նել այս­տեղ՝ ել­նե­լով Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան եւ­ ի­րա­վա­սութ­յան սկզբունք­նե­րից: Եվ այս ֆո­նին կան հա­մառ լու­րեր, որ դա հիմ­նա­կան թե­մա է ե­ղել նաեւ Փա­շին­յա­նի ու Գ­րի­գոր­յա­նի հետ հան­դի­պում­նե­րում: Այն է, որ­պես նախ­նա­կան քայլ, պետք է կազ­մա­կեր­պել փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խմբի հեր­թա­կան նիս­տը, ո­րի ժա­մա­նակ նախ կֆիքս­վի, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րը ե­ղել եւ մնում են կոնկ­րետ երկր­նե­րի են­թա­կա­յութ­յան տակ, նաեւ, թե դրա­նից ել­նե­լով, ինչ մե­խա­նիզ­մով կա­րող է գոր­ծել ՌԴ-ի հայտ­նի անվ­տան­գութ­յան բա­ղադ­րի­չը: Նաեւ, որ այդ լու­ծում­նե­րը հնա­րա­վոր կլի­նեն տե­ղա­փո­խել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», ո­րի ստո­րագր­ման հետ կապ­ված այդ դեպ­քում այ­լեւս խնդիր­ներ չեն մնա:

ԻՆՉՈՒ ՄՈՒՐԸ ԳՆԱՑ ԲԱՔՈՒ

Այս­պի­սով, նո­րից նույն հարցն է՝ Նի­կո­լը կգնա՞ նման պայ­ման­նե­րով կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­մա­նը: Ա­րեւմտ­յան ար­գելք­նե­րը, ի­հար­կե, դեռ գոր­ծում են: Բայց երբ Ա­րեւ­մուտ­քի սցե­նա­րով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կնքման մա­սին ար­դեն չի էլ խոս­վում, եր­կա՞ր կգոր­ծեն այդ ար­գելք­նե­րը: Ա­ռա­վել եւս, որ Նի­կո­լը խո­սում է ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի առ­թիվ ՌԴ մեկ­նե­լու մա­սին, ո­րը կա­րե­լի է ըն­դու­նել նաեւ Ա­րեւ­մուտ­քին ուղղ­ված մե­սիջ՝ ա­րա­գաց­րեք, թե չէ ե­րաշ­խիք­ներ չեմ տա­լիս:

Այս ֆո­նին, կա­րե­լիէ հաս­կա­նալ, թե Սե­ժուր­նեն Հա­յաս­տանն այդ ինչ «ռու­սա­կան սպառ­նա­լիք­նե­րից  եւ ճնշում­նե­րից» է պաշտ­պա­նում: Բայց խնդի­րը Նի­կո­լը չէ, նա այ­սօր էլ կա­րող է ա­րեւմտ­յան սցե­նա­րով պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել: Չս­տո­րագ­րողն Ա­լիեւն է, եւ այն, որ այս պա­հին Ա­րեւ­մուտ­քի հիմ­նա­կան ճնշու­մը հենց նրա ուղ­ղութ­յամբ է, դա էլ դժվար չէ նկա­տել:

Ինչ­պես հայտ­նի է, օ­րերս Ադր­բե­ջան էին այ­ցե­լել նաեւ ԱՄՆ հե­տա­խու­զութ­յան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­ներ: Սա­կայն, երբ հա­ջոր­դեց ա­րեւմտ­յան «ծանր հրե­տա­նու»՝ բրի­տա­նա­կան MI6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի այ­ցը Բա­քու, դա եւս ցու­ցիչ է, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րոք արդ­յունք չեն ու­նե­ցել: Այ­սինքն, հի­մա Մու­րը պետք է փոր­ձի իր հին ըն­կե­րոջ՝ Էր­դո­ղա­նի «փոքր եղ­բո­րը» հա­մո­զել, որ նա գնա Ա­րեւ­մուտ­քի ցան­կա­լի ուղ­ղութ­յամբ:

Ի­հար­կե, Մու­րը լուրջ մի­ջոց­ներ Ա­լիե­ւի դեմ ու­նի՝ սկսած հին ժա­մա­նակ­նե­րից, ա­պա՝ 44-օր­յա պա­տե­րազ­մից, Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մից, վեր­ջաց­րած այն ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րով եւ սե­փա­կա­նութ­յուն­նե­րով, ո­րոնք Ա­լիեւն ու­նի Ա­րեւ­մուտ­քում: Բայց այդ ա­մե­նը բա­վա­րա՞ր է Հեյ­դա­րո­վի­չին բրյու­սել­յան սխե­մա­յին վե­րա­դարձ­նե­լու հա­մար, սա է ողջ հար­ցը: Ն­ման «լրտե­սա­կան մեթոդ­նե­րով» ճնշում­նե­րը, ի­հար­կե, սո­վո­րա­կան պայ­ման­նե­րում կա­րող են ազ­դել Ա­լիե­ւի վրա: Բայց մյուս կող­մից, նա կանգ­նած է շատ ա­վե­լի ծան­րակ­շիռ հա­կա­դիր ճնշում­նե­րի ա­ռաջ: Թե­կու­զեւ վերց­նենք Թեհ­րա­նի եւ Մոսկ­վա­յի վեր­ջին «բա­խում­նե­րը»՝ կապ­ված «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ: Այն, որ Ի­րա­նի ծայ­րա­հեղ կոշտ սպառ­նա­լիք­նե­րը, թե պատ­րաստ է ան­գամ ու­ժի մի­ջո­ցով կան­խել նման մի­ջանցք բա­ցե­լու ա­մեն մի փորձ, թե­րեւս, բո­լո­րից էլ ա­ռաջ ուղղ­ված էր հենց Բաք­վին: Նաեւ, հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս, սկսած Պու­տի­նի Բա­քու կա­տա­րած այ­ցից, Մոսկ­վան եւս ի ցույց է դնում, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը տես­նում է բա­ցա­ռա­պես ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի դաշ­տում, ու հա­կա­դիր ո­րե­ւէ տար­բե­րակ չի ըն­դու­նե­լու: Այս ա­մե­նը հա­մեմ­ված է Մոսկ­վա­յի ար­դեն բա­ցա­հայտ սպառ­նա­լիք­նե­րով, որ Արեւ­մուտ­քի հետ պա­տե­րազ­մին «մազ է մնա­ցել», եւ նման ի­րա­վի­ճա­կում կտրուկ քայ­լեր ա­նե­լը թե ինչ հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ Ա­լիե­ւի հա­մար, նա, ի­հար­կե, կա­րող է շատ լավ հաշ­վար­կել: Իսկ Մու­րի այս այ­ցը, ի­հար­կե, ոչ թե Բաք­վի ADA հա­մալ­սա­րա­նում ե­լույթ ու­նե­նալն էր, այլ Ա­լիե­ւին հենց նման կտրուկ քայ­լի դրդե­լը: Հա­ջող­վե՞ց. ի­հար­կե, դա էլ է հա­վա­նա­կան, բայց ոչ մեծ մաս­նա­բաժ­նով:

Իսկ ե­թե չի հաջղ­վել, ա­պա կնշա­նա­կի, որ ան­գամ ա­րեւմտ­յան «ա­մե­նա­ծանր հրե­տա­նին» Հեյ­դա­րո­վի­չին իր ու­ղուց չկա­րո­ղա­ցավ շե­ղել: Այդ դեպ­քում Նի­կո­լին կմնա իր վեր­ջին խոսքն ա­սել:






Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top