Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Հաջորդ շաբաթը կարող է լինել պատերազմի ամենադժվարներից մեկը. Times of Ukraine Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Շաթիրյանին ստիպում են չառաջադրվել

Երեք օր առաջ լույս աշխարհ եկավ իմ կյանքին գույն հաղորդող մյուս հրաշքը. Արփինե Հովհաննիսյան

Ախ կանայք

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Երեք օր առաջ լույս աշխարհ եկավ իմ կյանքին գույն հաղորդող մյուս հրաշքը` Նարեկիս քույրիկը, աղջնակս` Ամելին: Շնորհակալ եմ այն բազմաթիվ բարեմաղթանքների ու շնորհավորանքների համար համար, որ հղել եք ինձ ու ընտանիքիս: Աստված ձեզ թող վերադարձնի դրա կրկնապատիկը: Բայց ես ուզում եմ այս առիթն օգտագործել ու իմ անսահման երախտագիտությունը հայտնել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմին, բոլոր այն քույրերին ու մայրապետերին, ովքեր իմ ու փոքրիկիս կողքիս էին: Չգիտեմ լավ է թե վատ, բայց հրապարակային շնորհակալություն հայտնելը իմ ոճը չի, պարզապես ցանկացա այդ թվում այս ձևով իմ գնահատանքը արտահայտել այս մարդկանց պրոֆեսիոնալիզմի, ծննդաբերության ընթացքում բարդությունները հաղթահարելու ուժ տալու, ցուցաբերած մարդկային ու ապրումակցող վերաբերմունքի համար: Ձեզ համար առօրյա է այս ամենն անել ու անցնել հաջորդին, մյուսին, երկրորդին, երրորդին, բայց այդ մարդկանցից յուրաքանչյուրի համար դուք դժվար ու կյանքում եզակի ապրվող պահեր եք հեշտացնում:
Հ.Գ. Նարեկս դիմավորում է Ամելիին»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ