Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց

Բա մինչեւ հիմա տիկին ՄԻՊ-ն ինչո՞վ էր զբաղված. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, անդրադառնալով ժողովրդավարության համար շարունակական պայքարին, նշել է, որ այն պահանջում է ոչ միայն քաղաքական առաջնորդների ամուր հանձնառություն եւ քաղաքացիների ակտիվ մասնակցություն, այլեւ` մարտահրավերներին դիմակայելու աներկբա տոկունություն: Այս համատեքստում նա ընդգծել է օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության, թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման, ինչպես նաեւ կայուն զարգացման խթանման կարեւորությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, շարունակելու է հանձնառու լինել դրանց ամրապնդմանը: Ու զարմանալին այն է, որ այսպիսի ճռճռան ելույթներ ժողովրդավարության մասին հնչեցնում է այն իշխանության ներկայացուցիչը, որի օրոք մեկ շաբաթում մանդատից զրկում են ընտրված Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամի, կալանավորում՝ Գորիսի ընտրված քաղաքապետին:

Անդրադարձանք օրվա իշխանության` ժողովրդավարության մասին պատկերացումներին, հիշեցինք գործադիրի նիստից հետո, երեկ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպը: Փշաքաղվելու հայտարարարությամբ հանդես եկավ տարիներ առաջ Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը։ Նա Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ մեղադրում է հանցագործություն կոծկելու մեջ: «Դուք ՄԻՊ եք, ձեզ բողոք է ներկայացված՝ տրված հաղորդման վերաբերյալ, 2023 թվականի հոկտեմբերի 5-ից պատասխան չի տրվել, դուք այդ բողոքը պիտի վարույթ ընդունեք, որոշում կայացնեք… Արձանագրեք, որ ՄԻՊ-ը հանցագործություն է պարտակել։ Քանի որ իրավապահ համակարգը գիտի, որ ես ճիշտ եմ՝ խուսափում է փաստերի հետ առերեսվել, ես էլ դիմեցի ՄԻՊ-ին՝ հուսալով, որ որպես պաշտոնատար, անկողմնակալ անձ ընթացք կտա, սակայն ՄԻՊ-ը խախտել է սահմանադրական օրենքը»,- ընդգծել է որդեկորույս մայրը: Մանասյանն էլ ի պատասխան հայտնել է, թե՝ պատրաստ է հանդիպել կնոջ հետ, սակայն այս պահին որեւէ պատասխան չունի, որովհետեւ գործի մանրամասներին ծանոթ չէ: Հետաքրքիր է՝ բա մինչեւ հիմա տիկին ՄԻՊ-ն ինչո՞վ էր զբաղված, չլինի՞, թե երգելով էր ընկել՝ Փաշինյանի տիկնոջ եւ գլխավոր դատախազի ընկերակցությամբ:

Մեզ շարունակում է զարմացնել Հունգարիայի վարչապետ ՎԻԿՏՈՐ ՕՐԲԱՆՆ իր հստակ քայլերով: Պարզվում է՝ նա պատրաստվում է դատի տալ Եվրահանձնաժողովին՝ Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանության ծախսերը վերականգնելու համար, ինչը, Բուդապեշտի խոսքերով, արժեցել է մոտ 2 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը։«Մենք պատրաստ ենք իրավական միջոցներ ձեռնարկել Եվրահանձնաժողովի դեմ այն ​​բանից հետո, երբ այն մասնակի կամ ամբողջությամբ կփոխհատուցի այլ անդամ երկրների՝ Շենգենյան սահմանը պահպանելու համար կատարվող ծախսերը», - երեկ ասուլիսի ժամանակ ընդգծել է Գերգելի Գուլյասը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հունգարիան երկու միլիարդ եվրո է ծախսել Շենգենյան սահմանի պահպանության վրա՝ «առանց ԵՄ-ից որևէ նշանակալի ներդրում ստանալու»։ Ահա Արեւմուտքի ողջ պերճանքն ու թշվառությունը, ահա, թե ինչ բեռի տակ են ուզում մտցնել ՀՀ երբեմնի հպարտ քաղաքացուն:

Զարմացած է «Իրավունք»-ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ