«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկան նուրբ լարերի վրա խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը ժամանել է Կիև (լուսանկարներ)

Միջազգային

Հոլիվուդյան 78-ամյա դերասան Մայքլ Դուգլասը ժամանել է Կիև՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։ Նա սեպտեմբերի 12-ին մասնակցելու է «Առաջին տիկինների և պարոնների» գագաթնաժողովին։ Միջոցառման կազմակերպիչը Ելենա Զելենսկայան է՝ Ուկրաինայի առաջին տիկինը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։

«Մայքլ Դուգլասը և նրա որդին հատուկ հյուրեր են եկել «Առաջին տիկինների և պարոնների» չորրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։ Գագաթնաժողովից առաջ նրանք շրջել են Կիևում՝ այցելելով Սուրբ Միքայելի վանքը, Վլադիմիր բլուրը և Սուրբ Անդրեաս եկեղեցին»,- հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Կիևի «Առաջին տիկինների և պարոնների» գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականի օգոստոսին։ Ամեն տարի միջոցառման կազմակերպիչը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կինն է՝ Ելենա Զելենսկայան։ Գագաթնաժողովի հիմնական նպատակն է «միջազգային հարթակի ստեղծումը, որը կօգնի ամբողջ աշխարհում լուծել մարդասիրական խնդիրները»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ