Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Համաշխարհային Օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները երկրորդ տուրում

Սպորտ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում սեպտեմբերի 12-ին կկայանան երկրորդ տուրի մրցամարտերը։

Հայաստանի հավաքականը կմրցի Անդորրայի թիմի հետ։ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կխաղան սպիտակներով, իսկ Շանթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը՝ սև ֆիգուրներով։ Տուրը բաց կթողնի Գաբրիել Սարգսյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ մրցակիցը Մեքսիկայի թիմն է։ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հանդես կգան սպիտակ խաղաքարերով, իսկ Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը՝ սևերով։ Մրցամարտը բաց կթողնի Սուսաննա Գաբոյանը։

Երկրորդ տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ից։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Մալթային, իսկ կանանց թիմը նույն հաշվով ուժեղ էր գտնվել Տրինիադ և Տոբագոյից։

Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով և կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ