Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան

Նոր առաջարկ Նիկոլին՝ մեկնել Աստանա. կգնա՞

Վերլուծություն

Ի­րա­նը շա­րու­նա­կում է ակ­տի­վութ­յու­նը Մեղ­րիի եր­կա­թու­ղու շուրջ, թե`«­Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բա­ցու­մը, ո­րին ՌԴ-ի հա­մա­ձայ­նութ­յամբ ձգտում են Ան­կա­րան եւ Բա­քուն, Ի­րա­նի հա­մար սպառ­նա­լիք է», «Զան­գե­զու­րի ան­ցա­կե­տի կա­ռու­ցու­մը լիո­վին կհա­կա­սի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան շա­հե­րին եւ լար­վա­ծութ­յան աճ կա­ռա­ջաց­նի տա­րա­ծաշր­ջա­նում», եւ այդ­պես շա­րու­նակ: Սի­մոն­յա­ն Ա­լե­նը խո­րա­պես շնոր­հա­կալ է Թեհ­րա­նից` այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված, իսկ Մոսկ­վան դեռ շա­րու­նա­կում է լռել ի­րա­նա­կան այդ մտա­հո­գութ­յուն­նե­րի առն­չութ­յամբ:

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹԵՀՐԱՆԸ

­Սա­կայն, չնա­յած Ի­րա­նից ե­կող այդ քննա­դա­տա­կան հե­ղե­ղին, այդ­պես էլ հստակ չի դառ­նում, թե ի­րա­կա­նում ի՞նչ է ա­ռա­ջար­կում Թեհ­րա­նը: Որ առ­հա­սա­րակ Մեղ­րիի գի­ծը չգոր­ծարկ­վի՞: Բայց դա, ինչ­պես դեռ ամ­ռան կե­սե­րին ար­տա­հայտ­վել էր Հա­յաս­տա­նում ի­րա­նա­կան դես­պան Մե­հիդ Սոբ­հա­նին, նաեւ հենց Ի­րա­նին է ձեռն­տու. մի կող­մից, դա Հա­յաս­տա­նի եւ Հա­յաս­տա­նով դե­պի Վ­րաս­տան` Սեւ ծով եր­կա­թու­ղա­յին կապ է նշա­նա­կում, իսկ ե­թե գոր­ծի նաեւ Աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղին, ա­պա հա­վել­յալ ելք է դե­պի Ռու­սաս­տան-Եվ­րո­պա ուղ­ղութ­յամբ: Մ­յուս կող­մից` Հա­յաս­տա­նի մի­ջո­ցով Թուր­քիա­յի հետ կա­պի հե­ռան­կա­րը, ե­թե գոր­ծի Գ­յում­րի-­Կար­սը: Եվ հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ` դա Ի­րա­նի հետ հա­վել­յալ կապ է դե­պի Ադր­բե­ջան-­Ռու­սաս­տան ու Կենտ­րո­նա­կան Ա­սիա: Ի­րա­նը, ի­հար­կե, պրագ­մա­տիկ եր­կիր է, իր շա­հը հստակ գի­տակ­ցող, եւ միամ­տութ­յուն կլի­ներ մտա­ծել, որ մաս­նա­վո­րա­պես Մեղ­րիի գծի գոր­ծար­կու­մից բխող իր շա­հը չի տես­նում, եւ դես­պա­նի հի­շա­տակ­ված մտքե­րը, ի­հար­կե, բխում են հենց այդ տրա­մա­բա­նութ­յու­նից:

Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել, թե նման դի­մա­կա­յութ­յամբ Ի­րա­նը նո­րից փոր­ձում է իր շահն ա­ռաջ տա­նել: Այ­սինքն, կա Ադր­բե­ջա­նից Ի­րա­նի տա­րած­քով դե­պի Նա­խի­ջե­ւան եր­կա­թու­ղի կա­ռու­ցե­լու ծրա­գիր, ո­րը Մեղ­րիի գծի վե­րա­գոր­ծարկ­ման դեպ­քում ա­նի­մաստ կդառ­նա: Բայց ե­թե այդ տար­բե­րակն աշ­խա­տի, ա­պա ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ Նա­խի­ջե­ւա­նից Հա­յաս­տան տա­նող ու­ղին եր­բե­ւէ կգոր­ծի, եւ այդ դեպ­քում Ի­րա­նը կզրկվի դե­պի սեւ­ծով­յան գո­տի հնա­րա­վոր եր­կա­թու­ղա­յին ել­քից:

­Բայց երբ Մեղ­րիի գծի հար­ցում Ի­րա­նի շա­հը պարզ տե­սա­նե­լի է, ա­պա ներ­կա դի­մա­կա­յութ­յունն ին­չո՞վ է բա­ցատր­վում: Թեհ­րա­նը մեկ բա­նի վրա է շեշ­տը դնում. «Մեր դիր­քո­րո­շումն ա­պաշր­ջա­փակ­ման (հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի - խմբ.) վե­րա­բեր­յալ շատ պարզ է եւ­ ակն­հայտ։ Մենք դեմ չենք ա­պաշր­ջա­փակ­մա­նը, բայց վստահ եմ, որ ա­պաշր­ջա­փակ­ման շրջա­նակ­նե­րում բո­լոր գոր­ծո­ղութ­յուն­նե­րը պետք է տե­ղի ու­նե­նան ազ­գա­յին ու պե­տա­կան ​​ինք­նիշ­խա­նութ­յան շրջա­նակ­նե­րում»,- նա­խօ­րեին հեր­թա­կան ան­գամ հայ­տա­րա­րեց Սոբ­հա­նին: Այ­սինքն, հա­յաս­տան­յան ու­ղի­նե­րի վե­րահս­կո­ղութ­յու­նը (այդ թվում` անվ­տան­գա­յին) պետք է ի­րա­կա­նաց­նի բա­ցա­ռա­պես Հա­յաս­տա­նը, ան­գամ մաս­նա­վոր կա­ռույ­ցի զի­ջե­լու տար­բե­րակ Թեհ­րա­նը չի տես­նում: Այ­սինքն, Թեհ­րա­նը պա­հան­ջում է, որ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յու­նը պաշ­տո­նա­պես չե­ղարկ­վի՞, թեեւ ու­ղիղ այդ մա­սին չի խո­սում: Այն է, որ այդ հա­մա­ձայ­նագ­րով սահ­ման­ված ՌԴ սահ­մա­նա­յին մար­մին­նե­րի անվ­տան­գա­յին ֆունկ­ցիան չգոր­ծի՞: Ընդ ո­րում, եր­կա­թու­ղու թե­ման Ի­րա­նը հա­մա­րում է իր անվ­տան­գութ­յանն ուղղ­ված սպառ­նա­լիք, եւ ե­թե դեմ է նո­յեմ­բե­րի 9-ի տար­բե­րա­կին, նշա­նա­կում է, որ այդ սպառ­նա­լի­քը ռուս սահ­մա­նա­պահ­նե­րի՞ց է սպա­սում: Եվ դա այն դեպ­քո՞ւմ, երբ ա­ռանց այդ էլ հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նին կանգ­նած են նույն ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը. ան­հաս­կա­նա­լի պատ­կեր է ստաց­վում: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Թեհ­րա­նը ժա­մա­նա­կին պաշ­տո­նա­պես նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րութ­յա­նը կողմ է ար­տա­հայտ­վել, եւ ներ­կա­յումս էլ Մոսկ­վան խո­սում է հենց այդ հիմ­քի վրա կո­մու­նի­կա­ցիա­նե­րը բա­ցե­լու մա­սին: Ու ե­թե Ի­րա­նը հի­մա հենց դա է քննա­դա­տում, նշա­նա­կում է, որ նոր իշ­խա­նութ­յուն­նե­րի օ­րոք ինչ-որ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յո՞ւն կա Թեհ­րա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րում: Ա­ռա­վել եւս, որ նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ չի բո­ղո­քում, որ Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րը լցված են «եվ­րաշ­պիոն­նե­րով», ո­րոնք միան­գա­մայն ռեալ վտանգ են Ի­րա­նի հա­մար. ի­րոք տա­րօ­րի­նակ վի­ճակ է:

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԹԵՀՐԱՆԸ

Ա­մեն դեպ­քում, Ի­րա­նի այս քա­ղա­քա­կան կուր­սը նման ա­մե­նա­կա­րե­ւոր հարցն է ա­ռաջ քա­շում՝ իսկ Թեհ­րա­նը կոնկ­րետ ի՞նչ է ա­ռա­ջար­կում այս ի­րա­վի­ճա­կի հան­գու­ցա­լուծ­ման, ա­վե­լին՝ ի՞նչ է ա­նում այդ ուղ­ղութ­յամբ: Հա­կա­ռակ դեպ­քում, եւ այդ հար­ցում, ի­հար­կե, ներ­կա ի­րա­վի­ճա­կի հա­մա­տեքս­տում, Նի­կո­լը ճիշտ է՝ քա­նի դեռ չկա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», այս լար­վա­ծութ­յու­նը եւ դրա պա­րու­նա­կած ռիս­կե­րը գո­նե Հա­յաս­տա­նի հա­մար կպահ­պան­վեն: Եվ ե­թե չկա Թեհ­րա­նի կոնկ­րետ հան­գու­ցա­լու­ծու­մա­յին ա­ռա­ջար­կը, կնշա­նա­կի, որ հա­նուն իր շա­հի նա կհաս­նի նրան, որ Հա­յաս­տա­նը դեռ եր­կար ժա­մա­նակ կմնա ներ­կա ծանր վի­ճա­կում, ե­թե այն ա­վե­լի չսրվի:

­Փաստն այն է, որ այս ի­րա­վի­ճա­կում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հարցն այդ­պես էլ ա­ռաջ չի գնում: Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն նա­խօ­րեին եւս մեկ ան­գամ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ ինչ­քան էլ որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» նա­խագ­ծի բազ­մա­թիվ դրույթ­ներ, այ­սինքն՝ մոտ 80%-ը հա­մա­ձայ­նեց­ված է, սա­կայն ո­րոշ դրույթ­նե­րի շուրջ հա­մա­ձայ­նութ­յու­նը դեռ հնա­րա­վոր չէ: Ըստ այդմ՝ հա­մա­ձայ­նեց­ված դրույթ­նե­րի նման ծա­վա­լը. «Չի նշա­նա­կում, որ հա­մա­ձայ­նա­գի­րը պետք է ստո­րագր­վի, ինչ­պես ա­ռա­ջար­կում էր հայ­կա­կան կող­մը, նա­խագ­ծից չհա­մա­ձայ­նեց­ված դրույթ­նե­րը հա­նե­լով։ Սա չի կա­րե­լի ըն­դու­նե­լի հա­մա­րել»: Նի­կոլն էլ ի­րենն է ա­ռաջ տա­նում: Այս­պես, նա ե­րեկ եւս մեկ ան­գամ հայ­տա­րա­րեց. «Նա­խագ­ծի՝ այս պա­հի դրութ­յամբ առ­կա արդ­յունք­նե­րով 13 հոդ­ված­ներ եւ նա­խագ­ծի նա­խա­բանն ամ­բող­ջութ­յամբ հա­մա­ձայ­նեց­ված են, եւս 3 հոդ­ված­ներ, ո­րոնք բաղ­կա­ցած են եր­կու նա­խա­դա­սութ­յու­նից հիմ­նա­կա­նում, մաս­նա­կի հա­մա­ձայ­նեց­ված են, ե­թե ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան լի­նեմ՝ դրանց նա­խա­դա­սութ­յուն­նե­րից մե­կը հա­մա­ձայ­նեց­ված է, մե­կը` չէ»՝ նո­րից ա­ռա­ջար­կե­լով ե­ղա­ծը ստո­րագ­րել: Ըստ ա­մե­նայ­նի, այս ա­ռա­ջար­կը եւս Բա­քուն չի ըն­դու­նի, բայց այս­տեղ ա­վե­լի հե­տաքր­քիր է Նի­կո­լի թվա­բա­նութ­յու­նը: Հա­մա­ձայ­նա­գի­րը, ինչ­պես մեկ ան­գամ նա ա­սել է, ու­նի 17 հոդ­ված: Ե­թե 13-ը հա­մա­ձայ­նեց­ված է, 3-ը՝ գրե­թե հա­մա­ձայ­նեց­ված, ա­պա մնում է մե­կը, ո­րի շուրջ ո­րե­ւէ հա­մա­ձայ­նութ­յուն չկա: Վս­տա­հեց­նում ենք, այդ մեկ հոդ­վա­ծը, ինչ­պես քա­նիցս են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, կո­մու­նի­կա­ցիա­նե­րին վե­րա­բե­րող դրվագն է, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան՝ ա­մե­նա­կա­րե­ւո­րը:

­Հենց այս ի­րո­ղութ­յու­նից էլ բխում է, որ քա­նի դեռ Թեհ­րա­նը, գնա­լով նման կոշտ մո­տեց­ման, չի ա­ռա­ջար­կում ռեալ այ­լընտ­րանք, պայ­մա­նագ­րի հար­ցը կշա­րու­նա­կի տե­ղում դո­փել: Հա­մե­նայն­դեպս՝ դա­տե­լով Բաք­վի ռեակ­ցիա­յից, որ քա­նի դեռ բո­լոր կե­տե­րի հար­ցը լուծ­ված չեն, ոչ մի «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր» չի կա­րող լի­նել: Ընդ ո­րում` չմո­ռա­նանք, որ Բա­քուն այդ վեր­ջին կե­տի հետ կապ­ված իր պա­հան­ջը հիմ­նա­վո­րում է բա­ցա­ռա­պես նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նութ­յամբ ա­ռաջ գնա­լու պնդմամբ, թե հատ­կա­պես ներ­կա թշնա­ման­քի ֆո­նին, ա­ռանց ռուս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան, Ադր­բե­ջանն իր քա­ղա­քա­ցի­նե­րին կամ բեռ­նե­րը Մեղ­րիով տե­ղա­փո­խելն անվ­տանգ չի հա­մա­րում:

ԱՍՏԱՆԱՅԻ ՀԱՐԹԱԿԸ ՆՈՐԻՑ ՀԱՅՏՆՎԵՑ

Արդ­յուն­քում, ան­կախ նրա­նից, թե Ի­րա­նի ներ­կա կուր­սի տակ ի­րա­կա­նում ինչ ձգտում­ներ կան, ի­րա­վի­ճա­կը հե­տեւ­յալն է: Կրկ­նենք, ու­նենք «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ո­րե­ւէ կերպ չհա­մա­ձայ­նեց­ված միակ կե­տը, ո­րը վե­րա­բե­րում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րին: Կա Բաք­վի միան­շա­նակ դիր­քո­րո­շում՝ այդ կե­տը պետք է լուծ­վի նաեւ Նի­կո­լի կող­մից ստո­րագր­ված նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի շրջա­նակ­նե­րում, եւ քա­նի դեռ լուծ­ված չէ, ոչ մի տե­ղա­շարժ պայ­մա­նագ­րի հար­ցում չի լի­նի: Ընդ ո­րում, մի պահ Ա­լիեւը սկսեց խո­սել, թե կա­րող են կո­մու­նի­կա­ցիա­նե­րի դրույ­թը դի­տար­կել պայ­մա­նագ­րից ան­կախ, բայց նաեւ պա­հե­լով Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու պա­հան­ջը, ո­րը Նի­կո­լի հա­մար փա­կու­ղա­յին է: Բայց դա կարճ տե­ւեց, եւ այս պա­հին Բա­քուն շա­րու­նա­կում է պա­հան­ջել՝ կնքել բա­ցա­ռա­պես պայ­մա­նագ­րի ամբող­ջա­կան տար­բե­րա­կը:

Դ­րա­նով գնդա­կը շա­րու­նա­կում է մնալ Նի­կո­լի դաշ­տում՝ այն հայտ­նի եր­կու ել­քով, ո­րոնց մա­սին խո­սում ենք դեռ ան­ցած տար­վա­նից: Այն է՝ կա´մ գ­նում է Ա­լիե­ւի ա­ռա­ջար­կած տար­բե­րա­կով, ո­րը, ըստ էութ­յան, Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած կար­գա­վոր­ման մե­խա­նիզմն է: Կա´մ, այ­լընտ­րան­քը, առ­հա­սա­րակ պայ­մա­նա­գիր չու­նե­նալն է, ո­րը նշա­նա­կում է լա­վա­գույն դեպ­քում ներ­կա ծայ­րա­հեղ ա­նո­րոշ եւ տագ­նա­պա­յին ի­րա­վի­ճա­կի պահ­պա­նում, ե­թե ոչ հե­տա­գա սրա­ցում: Ճիշտ է, եվ­րո­պա­ցի­նե­րի հետ ինչ-որ բա­ներ են խո­սում, նա­խօ­րեին էլ հայ­տա­րա­րե­ցին, թե սկսում են վի­զա­նե­րի ա­զա­տա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցի շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Սա­կայն բուն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կնքման եւ, առ­հա­սա­րակ, Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին մթնո­լոր­տի կար­գա­վոր­ման հար­ցում Եվ­րո­պա­յից ռեալ սպա­սե­լիք­ներ, ի­հար­կե, չկան ու չկան: Հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ հիմ­նա­կան կու­րա­տո­րը՝ Մակ­րոնն ինքն է այս պա­հին ան­նա­խան­ձե­լի վի­ճա­կում, Շոլ­ցը եւս, եւ ստիպ­ված է ա­ռաջ քա­շել ռուս-ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի ինչ-որ պատ­րան­քա­յին նա­խագ­ծեր: Իսկ ԵՄ-ից ե­կող-գնա­ցող չի­նով­նիկ­նե­րը, ի­հար­կե, ռեալ հարց լու­ծող չեն:

Եվ ա­հա այս ֆո­նին նո­րից մեյ­դա­նում հայտն­վեց Տո­կաե­ւը՝ ա­ռաջ քա­շե­լով ղա­զա­խա­կան հար­թա­կի հին գա­ղա­փա­րը: Այդ հար­թա­կը մեկ ան­գամ օգ­տա­գործ­վեց՝ Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դիպ­ման տես­քով եւ, դա­տե­լով հե­տա­գա ըն­թաց­քից, Ա­րեւ­մուտ­քի հա­մար սա գրեթե նույն­քան ա­նըն­դու­նե­լի հար­թակ էր, որ­քան մոս­կով­յա­նը: Հի­մա կա Տո­կաե­ւի նոր ա­ռա­ջար­կը, եւ դա­տե­լով փաս­տից, որ պետք է հստա­կեց­նել մեկ կետ ու ա­մե­նադժ­վա­րը, կա­րե­լի է են­թադ­րել, որ խոս­քը Ա­լիեւ-­Փա­շին­յան հան­դիպ­ման ա­ռա­ջար­կի մա­սին է: Ի պա­տաս­խան` Ա­լիե­ւը շտա­պեց հայտ­նել, որ Աս­տա­նա­յում եր­կու երկր­նե­րի միջեւ բա­նակ­ցութ­յուն­ներ անց­կաց­նե­լու ա­ռա­ջարկն ըն­դու­նե­լի է Ադր­բե­ջա­նի հա­մար, որն իր հեր­թին եւս մեկ ան­գամ էլ է տհաճ վի­ճա­կում դնում Նի­կո­լին: Մեր­ժե­լու դեպ­քում Ա­լիե­ւը կշտա­պի մե­ղադ­րել, թե այս ի՞նչ է, նման կա­րե­ւոր հարց պետք է լու­ծել՝ ձեր իսկ շտա­պեց­րած «խա­ղա­ղութ­յան պայմա­նա­գի­րը» վեր­ջա­պես կնքե­լու հա­մար, եւ Նի­կո­լը խու­սա­փո՞ւմ է հան­դի­պու­մից: Իսկ գնա­լու դեպ­քում ի՞նչ կա­սի Վա­շինգ­տո­նը, Լոն­դո­նը, մի­գու­ցե, թեեւ տա­րօ­րի­նակ է հնչում, բայց նրանց հետ նաեւ Թեհ­րա­նը: Իսկ ո­րո­շում կա­յաց­նե­լու հա­մար շատ ժա­մա­նակ չի մնում:

 






Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top