Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Արցախի գերեզմանափորները

Վերլուծություն

Մինչ կենացներ ու հուզառատ հայտարարություններ են հնչում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախը վերադարձնելու մասին՝ այն ենթարկվեց հերթական «հարձակման»՝ այս անգամ ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմի, այլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Նա կարծում է, որ Հայաստանի եւ Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձեւաչափը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլեւս իրավազոր չէ եւ չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր: Ըստ նրա. «Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտոնյա այլեւս գոյություն չունի, եւ նման կարգավիճակ ՀՀ-ում այլեւս ոչ ոք չունի»: Ընդ որում՝ ԼՂ իշխանությունների որոշմամբ։

Թվում էր, թե միայն այս հայտարարությունը բավական էր, որ 120 հազար արցախահայության, գոնե 20 հազարը դուրս գար փողոց ու պատիվ պահանջեր, բայց պատասխան եղավ էլի հայտարարության տեսքով: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն արձագանքեց` մեջբերելով ամերիկացի երգիծաբան Մարկ Տվենի հետեւյալ տողերը՝ «Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»:

«Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունեությանը 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ եւ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք», - ասում է Բաղունցը: Բայց լուռ է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ով մեկ տարի առաջ` սեպտեմբերի 9-ին, այս խորհրդարանով ընտրվեց նախագահ:

Այսօր ալենսիմոնյանների բերանը փակելու համար էր, որ «Իրավունքը» բազմիցս զգուշացնում էր՝ Սամվել Շահրամանյան, եթե փաստում եք, որ կա Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթ, որը ստորագրել եք, բայց այն, ինչպես պնդում եք՝ հակաօրինական է, ուրեմն՝ կա՛մ պետք է դատվեք, կա՛մ Ձեր նախորդ որոշումը չեղարկող որոշում ընդունեք: Նաեւ այսօրվա համար էինք ասում, որ ում դուր գա, ում դուր չգա, Արցախի Ազգային ժողովը պարտավոր է նիստեր գումարել, որ Ալեն Սիմոնյանը ողջ-ողջ չթաղի Արցախի ընտրված խորհրդարանը:

Չնայած ինչո՞ւ միայն Արցախի խոհրդարանն ու նախագահական ապարատը, Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Երեւանում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստն էլ պետք է վերանայվի։

«...Արցախի նորեկ իշխանությունները, որոնք Արցախի իշխանություններին ճնշմամբ հեռացրել են, այդ ապագան սկուտեղի վրա դրեցին, հանձնեցին, նստեցին ուղղաթիռը եւ փախան Հայաստան: Եվ հիմա եկել են, այստեղ` Արցախի ներկայացուցչությունում, հավաքներ են անում, փորձում են իրենց վրայից այդ մեղքը մաքրեն: Չեն կարողանալու մաքրել: Այդ շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շենքը այլևս չպետք է նման բաներին ծառայի», - թունոտ ոգեւորությամբ ասում է Ալեն Սիմոնյանը: Բայց ո՞վ լեզու դրեց Ալեն Սիմոնյանի բերանում: Չէ, խոսքն ամենեւին էլ Նիկոլ Փաշինյանի մասին չէ, արցախյան դեպքերի ժամանակ տեղի իշխանության պարբերաբար սխալները (հուսանք՝ ոչ միտումնավոր) բերեցին անդառնալի հետեւանքների ու հիմա էլ անցյալից դասեր չեն քաղվել:

ՆԻԿՈԼԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ

Խոսեցինք անցյալի դասերից, հիշեցինք 134-ամյա ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, լրագրողների հետ զրույցում հեգնում է, թե՝ վախեցեք մի օր էլ Միութենական պետության կազմի մեջ մտնելու մասին չհայտարարի: Թե սա նշանակում է, որ ընկեր Իշխանը դե՞մ է Միութենական պետությանը, ճշտող հարցին ի պատասխան՝ նա ասում է հետեւյալը. «Հ.Յ. Դաշնակցությունը 134 տարի պայքարել է հանուն Հայաստանի ազատության, անկախության եւ ինքնիշխանության, միացյալ Հայաստանի համար: Այս կուսակցությանը մեղադրել Հայաստանի ինքնիշխանությունը վնասելու, դրա համար չպայքարելու, գուբեռնիա ստեղծելու, այլ նպատակի համար, դա ցինիկություն ու սրբապղծություն է: Եվ այս ամենը միայն բառերով չէ. երեք պատերազմն է եղել եւ Դաշնակցության մասնակցությունը ձեր աչքի առաջ էր։ Այս կուսակցության էությունը, գաղափարախոսությունը, հիմքը Հայաստանի անկախությունն ու ազատությունն է»:

Հետաքրքիր է չէ, ՀՅԴ-ականը միշտ հպարտորեն նշում է 134-ամյա կուսակցական փորձի մասին, բայց այդպես էլ անհայտ է մնում, թե 134-ամյա փորձառությամբ ինչպե՞ս 2018 թվականին գնացին եւ կանգնեցին Փաշինյանի կողքին, հետո էլ պորտֆելներ վերցրին ու նստեցին կառավարությունում: Ի դեպ, ընկեր Իշխանն էլ Փաշինյանի կառավարությունում Գեղարքունիքի մարզպետ էր աշխատում, Սեւանում լողանում այսօր արդեն ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ: Միամիտ քաղաքացին, որն իր կենցաղային հոգսերով է ապրում, կարող էր չճանաչել, չիմանալ, թե ովքեր են իշխանությունը զավթում, իսկ 134-ամյա քաղաքական փորձով ՀՅԴ-ն այդքան միամի՞տ էր: Արդյունքում ի՞նչ ստացվեց, ՀՅԴ-ականները Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, հետո խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացան անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քանակի պատգամավորական մանդատներ, այնուհետեւ Արցախում դարձան իշխանություն, համենայնդեպս, Արցախի ԱԺ վերջին նախագահը ՀՅԴ-ական էր, եւ եղավ այն, ինչ եղավ: Արցախը հանձնված է, Հայաստանը՝ օկուպացված: Հիմա սա լավ հաշվարկված գործա՞րք էր, 134-ամյա անփորձությո՞ւն, թե՞… Հետո էլ ՀՅԴ-ականները նեղանում են, երբ պատմաբանները հիշեցնում են, որ հարյուր տարի առաջ երկու տարի միայն կարողացան ոչ միայն իշխանություն պահել, այլեւ՝ պետություն:

Ինչեւէ, վերադառնանք Իշխան Սաղաթելյանի վախերին՝ Ռուսաստանի հետ միութենական պետություն մտնելու վերաբերյալ: Այս թեմայով, ըստ էության, նա նույն հռետորաբանությամբ է հանդես գալիս, ինչ` ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը եւ այլք՝ Ալեն Սիմոնյանի քավորությամբ: Այս դեպքում՝ ինչո՞վ է տարբերվում խորհրդարանական թիվ մեկ ընդդիմության պատգամավորն իշխանական պատգամավորներից: Եվ, ի վերջո, խոհրդարանական ամենամեծ ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ե՞ւս կիսում է ընկեր Իշխանի կարծիքը, թե Միութենական պետության մաս դառնալ ցանկանալը մեղադրանք է՝ գուբեռնիա ստեղծելու, ավելին՝ այն ցինիկություն ու սրբապղծություն է: Հիշո՞ւմ եք, որ «Իրավունքը» զգուշացնում էր՝ ամառային արձակուրդներին Իշխան Սաղաթելյանի եվրահանդիպումներից «լավ հոտ չի գալիս»:

Հանուն արդարության՝ նշենք, որ մի հարցում, իսկապես, իրավացի է Իշխան Սաղաթելյանը: Արցախյան երեք պատերազմներին էլ ՀՅԴ-ական տղերքը մասնակցել են, բայց այդ երեք պատերազմներից եւ ոչ մեկում չի եղել ինքը: Ավելին՝ կռված տղերքը, որպես կանոն, երբեք բարձր պաշտոններում չհայտնվեցին: Իսկ Իշխան Սաղաթելյանի կռիվը Ֆրանսիական հրապարակում էր՝ ֆանառիկներով քայլերթեր, հուժկու ելույթներ, վրաններ եւ ոչինչ: Վիժեցվեց պայքարը, Նիկոլն էլ շարունակում է վայելել աթոռը: Իսկ Ալեն Սիմոնյանը խոստովանում. «Այսօրվա ընդդիմությունն Աստծո պարգեւ է»:

ՄԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՍ ԷԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐԵՔ

Ամեն պատեհ պահին մանդատներից հրաժարվելու մասին պատրաստակամություն հայտնող պատգամավորներից, որոնք այդպես էլ վայր չդրեցին իրենց մանդատները, սովորեց նաեւ Երեւանի ավագանին: Երեկ բացառիկ հնարավորություն կար, որ իբրեւ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցության, ինչպես նաեւ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին հավատարիմ մնացած ավագանու անդամները վայր դնեին մանդատները եւ քաղաքային իշխանությունը դնեին նոր ընտրությունների ռելսերի վրա, քաղաքապետ Ավինյան Տիգրանին էլ տուն ճամփեին: Բայց տեղի ունեցավ հակառակը: ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված Երեւանի ավագանու 3 անդամներ (Գրիգոր Երիցյան, Անույշ Խուդավերդյան, Անուշ Գինոսյան) զրկվեցին քաղաքացու քվեի արդյունքում իրենց փոխանցված մանդատներից: Ավինյանը պնդեցրեց իր ոտքը քաղաքապետի աթոռին՝ ի հեճուկս անգամ իշխանության:

Իսկ Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որն ասում էր, թե իր դեմ հետապնդումները քաղաքական չեն, ինքն էլ պետականամետ մարդ է, դատարանի որոշմամբ՝ երեկ կալանավորվեց: Այսքանից հետո՝ Ալեն Սիմոնյանին մնում է մի գերեզմանափոր էլ ժողովրդավարության համար փորի ու թաղի, որովհետեւ այն մեռավ արեւմտյան դեսպանատների լուռ համաձայնության ներքո: Ու այսքանից հետո՝ ընկեր Իշխանը դեռ խոսում է անկախությունից, որի յոթն ու քառսունքը տվեցին Գորիսում ու Երեւանի սրտում, իսկ իրենք ԱԺ նիստի էին:

 «Սա հակաժողովրդավար է, սա մարդու ազատ կամարտահայտության դեմ քայլ է, սա ոչնչացնում է ընտրովի ինստիտուտների գոյության իմաստն ու անկախությունը... Սա ուղղակի անթույլատրելի է: Ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած երկրում մանդատից զրկվում են իշխանության նախաձեռնությամբ, իշխանության ձեռքով եւ իշխանության համար անգամ փոքրիկ վտանգ ներկայացնողները: Սա նշանակում է, որ ժողովրդավարության ամենահիմնական գործիքը՝ ընտրությունները, անիմաստ են մեր երկրում, միեւնույնն է, ընտրության արդյունքների հետ անհաշտ իշխանությունը գործընթացները իր ցանկալի հունով է տանում, ռեպրեսիաներով ապահովում իր համար ցանկալի արդյունքներ, քաղաքացիների փոխարեն որոշելով, թե ով պետք է ավագանի կամ համայնքի ղեկավար լինի, ով՝ ոչ», - արձանագրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top