Եղեգնաձորում ՔՊ-ն առաջատար է . Թարմացվող Իջեւանում ՔՊ-ն առաջատար է. ԹԱՐՄԱՑՎՈՂ Գորիսում Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է Բրազիլիայում գնացքը բախվել է ռելսերի վրա ընկած վերամբարձ կռունկին (Տեսանյութ) Կիրանցը փրկող սառեցված տերտերը ինչ ա զգում ,երբ Կիրանցում ՔՊ ն ստանում է ձայների գրեթե 90% Պետրոս Ղազարյան ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքներն արդեն հայտնի են․ այս պահին առաջատարը ՔՊ-ն է։ Ի՞նչ իրավիճակ է ընտրատեղամասերում․ թարմացվող Ստեփանավանում ՔՊ-ն պարտվում է նախկին ՔՊ-ականին. ԼՐԱՑՎՈՂ Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը Ամենաշատը ընտրության մասնակցել են Ստեփանավանում, ամենաքիչը՝ Ֆիոլետովո համայնքում․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության ցուցանիշները ժամը 17։00-ի դրությամբ 32/15 Ախուրյան-Ախուրիկ 304 ընտրողից ՔՊ-302

Վանաձորի թատրոնի 93-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակին

Լուսանկարներ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր 93-րդ նոր թատերաշրջանի մեկնարկը կտա սեպտեմբերի 13-ին։ Թատերաշրջանը կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակին։ Այն կմեկնարկի Հովհաննես Թումանյանի «Անուշ» ներկայացմամբ` բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի։

Թատերաշրջանի առաջին պրեմիերան սեպտեմբերի 25-ին է՝ Եվգենի Շվարցի «Վիշապը» քաղաքական սատիրան (բեմադրությունը` Ինգա Շահբազյանի, բեմանկարչությունը եւ զգեստների ձեւավորումը՝ Քրիստինե Վարդանյանի, լուսային ձեւավորումը՝ Աշոտ Գեւորգյանի, երաժշտությունը՝ Դավիթ Դավթյանի, երգը՝ «Բամբիռ»)։

Դերերում ներգրավված են Արման Կոլոսովը, Արման Սաքանյանը, Մարիամ Ղեւոնդյանը, Արման Մաթեւոսյանը, Համլետ Գյուլզադյանը, Էդգար Բարսեղյանը, Արթուր Պապիկյանը, Մարինե Պետրոսյանը, Անի Աբրահամյանը, Արփինե Հակոբյանը, Վահե Սիմոնյանը, Սարգիս Ալեքյանը, Վազգեն Բադալյանը։

Ներկայացման հիմքում Վիշապի մասին հեքիաթային պատմությունն է՝ հորինված ժողովրդի կողմից։ Ըստ պատմության, այդ վիշապին հաղթելն անհնար է, որովհետեւ հաղթողն ինքը վիշապ է դառնում, եւ միայն մաքուր սրտով մարդն է կարող սպանել վիշապին։ Այստեղ, հերոսներին ազատություն բնավ պետք չէ, ընդհակառակը, նրանք ուզում են ստրուկ լինել, միայն թե տերը նրանց հետ կոպիտ չվարվի։ Սակայն, մարդուն ազատ դարձնելու համար, Վիշապին սպանելը բավարար չէ…

Մինչեւ տարեվերջ թատրոնը նախատեսում է հյուրախաղեր Երեւանում եւ Թբիլիսիում։ Սկսված են նոր ներկայացման փորձերը։ Այն հեքիաթ է մեծահասակների համար։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ