ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին Մուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալը Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)

Ընկերնե՛ր, ի՞նչ եք խառնվել իրար, չե՞ք ամաչում. Գեւորգ Գեւորգյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

— Oրերս մամուլում հայտնվեց տեղեկություն, թե Դուք հիմա էլ հարում եք «հակաընդդիմադիր դիրքում գտնվող Ռոման Նազարյանի «Հայաստանի պետականակենտրոն կուսակցությանը»։ Ավելին՝ համահիմնադիրների շարքում եք: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

— Տեղյակ չե՞ք, ես Քըրք Քրքորյանի «Լինսի» հիմնադրամի համահիմնադիրն էլ եմ: Ու ընդհանրապես Հայաստանում ինչքան շարժումներ, կուսակցություններ կան, բոլոր տեղերում համահիմնադիր եմ: Ի դեպ, Սորոսի հիմնադրամից էլ գումարներ կան, որ պետք է ստանամ, Նիկոլի հետ էլ իշխանությունն եմ կիսում: Դե ես բերեցի իրեն, հիմա էլ կիսովի նստում ենք այդ աթոռին: Հո՛պ, հանգստացե՜ք…

Ձեր սարկազմն ընթերցողներից կգտնվեն մարդիկ, որ չեն ընկալի, ու Ձեր այս հայտարարությունները կդառնան նոր նյութերի վերնագրեր: Այնպես որ, վերադառնանք հարցին

— Իրականում ամենամեծ աբսուրդն այն է, որ զանգում են Ռոման Նազարյանին, հարցնում են իմ մասին, նյութի հետ դնում են իմ նկարը: Այդ ո՞ւմ էր հետաքրքրում համեստ Գեւորգյանի կերպարը: Այսօր էլ ուրիշ խնդիր չկա՞: Էդ ո՞ւմ եմ խանգարում, ընդդիմություն ջան: Բա ընկեր էիք: 2018-ին, երբ ես ՀՀԿ ցուցակով, որպես անկուսակցական պատգամավորի թեկնածու, առաջադրվել էի, եթե հիշում եք, գրեթե բոլորն այն ժամանակ պայքարում էին ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, այլ` ընդդեմ ՀՀԿ-ի: Իսկ մնացածը, որոնք հիմա ասում են, թե իրենք էլ են ընդդիմադիր, կոալցիա էին ու աշխատում էին ՔՊ-ի հետ ու հիմա էլ են աշխատում: Իսկ ես այն ժամանակ էլ, հիմա էլ անկուսակցական քաղաքական գործիչ եմ: Ընդ որում, երբ ես խոսում էի, այսօրվա խոսողների 99 տոկոսն ինչ որ չկային, հիմա բոլորը դարձել են ընդդիմադի՞ր ու սկսել են այս կամ այն ազնիվ ու պետականության համար պայքարող գործիչների վրա ցեխ շպրտե՞լ, վարկաբեկե՞լ: Հետո էլ ասում են՝ բա էս խեղճ ժողովուրդն ո՞ւմ հետեւից գնա: Ո՞ւմ են ուզում թողնեք դաշտում, Նիկոլի՞ն, լավ էլ աշխատում են Նիկոլի հետ: Դրա համար էլ այս վիճակն է: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, բոլոր քաղաքական գործիչների հետ, ովքեր ունեցել են պայքարի ցանկություն՝ առանց խնդրի, պայքարել եմ իրենց հետ, որովհետեւ իմ նպատակը երկրի փրկությունն է: Ինձ քիչ են հետաքրքրում անձերը: Ես չեմ խելագարվել իշխանական աթոռի համար: Այնքան աբսուրդ բաներ են հիմա խոսում, ընդ որում՝ ընդդիմությունն է խոսում ընդդիմադիրի մասին: Հարց է ծագում՝ ընկերներ, ի՞նչն է ձեզ խանգարում, ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ եք խառնվել իրար:

Ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում: Ի վերջո, բացեք փակագծերը նորաստեղծ Հայաստանի պետականակենտրոն կուսակցության հետ ի՞նչ կապ ունեք՝ համահիմնադի՞ր եք, աջակի՞ց եք:

— Որպեսզի համահիմնադիր լինես՝ պետք է փաստաթղթեր ներկայացրած լինես: Դրա համար էլ ասում եմ, այդպես, որ լինի՝ առանց փաստի, կարելի է ասել, որ ես նաեւ «Լինսի» հիմնադրամի համահիմնադիրն եմ: Ես համահիմնադիր եղել եմ մեկ անգամ, այդ շարժումն էլ, որ բացվել էր, շնորհիվ նրա էր, որովհետեւ ես էի այդ ամենի հիմքում: Եթե Արցախի հայաթափումը չլիներ, եւ կարիք չլիներ հրատապ խնդիր լուծել, երկիր փրկել, երբեք չէի գնա այդ քայլին: Ընդ որում՝ սա պետք է լիներ իմ առաջնորդությամբ: Ինձ խոստանում էին, թե հնարավոր է կարճ ժամանակում խնդիր լուծել: Բայց բոլոր տեղերում ստում են՝ առաջնորդվելով իրենց անձնական շահերով: Պարզապես, օգտագործում են մեր անունը, մեր համբավը:

«ԲՈԼՈՐԴ ՈՒԶՈՒՄ ԷԻՔ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԻՇԽՈՂ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻՑ, ՉԿԱՐՈՂԱՑԱ՞Ք»

Ի դեպ, «Համահայկական ճակատ» շարժումը, ինչի մասին ակնարկում եք եւ որի համահիմնադիրն էիք, իր պաշտոնական կայքից ջնջել է Ձեր անուն-ազգանունը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այո, իմ հիմնադրած շարժումն է, հիմքում դրված են իմ ծրագրերը, մտահղացումները, Երեւանից մինչեւ Մոսկվա իմ մասին էին խոսում, մեկուկես ամսվա ընթացքում իրական գործունեություն ծավալեցինք, որը երկու ամիս էլ չձգվեց: Բա հիմա ո՞ւր են այդ աշխատանք անողները, ինչո՞վ են զբաղված: Դիփ խաբում ին ու խաբում: Նույնն է, որ վեց տարի շարունակ մարդկային, նյութական ռեսուրսներ, անձնական կապեր ունեցողներն ասում են` իբր համախմբվում են ու չեն կարողանում իշխող թափթփուկներից ձերբազատվել: Ուզում եք ասել՝ բոլորդ ուզում էիք ձերբազատվել, չկարողացա՞ք:

Ինչո՞վ է խաբում Արշակ Կարապետյանը: Այն, որ ասաց տրիբունալ է ստեղծելու, պատժելու է պատերազմը տանուլ տված մեղավորներին ու այդպես էլ չարե՞ց:

— Ես չեմ ուզում կրկնել այդ մարդու անուն-ազգանունը: Ինչքան իր անունը քիչ տաք, այնքան ավելի լավ, որովհետեւ իրեն դուր է գալիս, որ իր անունը տալիս են: Ընդհանրապես, Դուք մինչեւ շարժումը, նորմալ լսե՞լ էիք նրա մասին՝ բացի քառօրյա պատերազմից հետո նրա պաշտոնանկությունից: Մարդիկ տիտուլներ ու պաշտոններ են ստանում, իրենց լավ են զգում, հետո այդ ամեն ինչը ստանալուց հետո՝ դուրս են գալիս պաշտոնից, դառնում են ընդդիմադիր: Դրա համար էլ Նիկոլը կա: Իսկ ովքեր իրական ընդդիմություն են, իրար են ուտում, հիմա ո՞վ է մեր խնդիրը: Մեր խնդիրն ազգակործան, պետականակործան այսօրվա իշխանությունը չէ՞ր: Եթե այդպես չէ, իրենք ազգակործան, պետականակործան չեն, բա ժողովրդին ինչի՞ եք այսպես պառակտել: Իսկ եթե ամեն ինչ ճիշտ է, որեւիցե մեկդ եթե լինեիք, նույնը պետք է անեիք, ինչի՞ համար եք մարդկանց խառնել իրար, ինչո՞ւ եք մարդկային կյանքերի հետ խաղում: Մի՞թե հնարավոր չէ լինել, ազնիվ, պարկեշտ, մեկս մյուսին ուս ուսի տալով՝ կարճ ժամանակում մեր խնդիրները լուծել: Թե՞ բոլորին աթոռ է պետք, ու կապ չունի՝ մեր սուրբ հողից ինչքան է մնալու, ինչքան հայ է լինելու: Չե՞ն ամաչում, ո՞ւմ հետ են կռիվ տալիս: Ժամանակին բոլորիդ պետք էի, որովհետեւ մաքուր դեմք չունեիք, մի քանի հոգիս էինք մնացել, հիմա ձեզ թվում է՝ արդեն մաքրվե՞լ եք: Չե՛ք մաքրվել, քանի գնում եք, ավելի եք կեղտոտվում, իսկ իմ դեմքը ոչ ոք չի կարող կեղտոտել, որովհետեւ ես եղել եմ այնպիսին, ինչպիսին կամ՝ նույն գծի վրա եմ: Ինչ ուզում է թող կողքից խոսեն: Մի ժամանակ չէին ուզում, որ ես մեծ ճանաչում ունենամ, իսկ այսօր իմ սեւ փիառով են զբաղված: Ոչինչ, դրանով ես ավելի ճանաչելի եմ դառնում:

«ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ԵՐԲ ԿՍՏԵՂԾԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ, ԴՈՒՔ ԿԻՄԱՆԱՔ»

Ձեր խոսքերից կարո՞ղ ենք ենթադրել, որ ունեք հիասթափություն որոշակի ընդդիմությունից եւ մտադիր եք ստեղծել նոր քաղաքական ուժ:

— Գեւորգ Գեւորգյանը, երբ կստեղծի նոր քաղաքական ուժ, որը չի բացառվում, վստահ եղեք, դուք կիմանաք: Իսկ հիմա նորից եմ կրկնում ՝ ես բոլոր տեղերում համահիմնադիր եմ, ինչպես «Լինսի» հիմնադրամում: Ծիծաղելի է… Ինչ վերաբերում է քաղաքական պայքարին, ինչպես պայքարել եմ 2018-ին ապրիլի 17-ից, նույնը շարունակում եմ հիմա: Ինձ մոտ ոչինչ չի փոխվել, փոխվել են մարդիկ, որոնց ավելի եմ ճանաչել: Իհարկե, հիասթափվել եմ շատուշատ քաղաքական գործիչներից, առաջնորդներից: Չեմ կարող հավատալ նրան, որ այս վեց տարվա ընթացքում բոլորն ուզում էին երկիրն ու ազգը փրկեին, չկարողացան: Չե՛մ հավատում ու դրա իրավունքն ունեմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր գիտակից մարդ էլ դա տեսնում է: Երկրի փրկության համար պետք է պայքարել ազնվորեն, ոչ թե պաշտոնի համար: Ու ամեն մեկն այնպիսի թեկնածուի է առաջ բրդում, որ կարողանա «կանտրոլ» անել: Երկիրը պահեիք «կանտրոլի» տակ, որ էս վիճակին չհասնեինք:

Ի դեպ, որպես արցախյան ազատամարտիկ, թվում էր, թե Արցախի անկախության օրը ռեստորանային համալիրներից մեկում կազմակերպված միջոցառմանը պետք է լինեիք առաջին շարքերում, բայց ներկա չէիք

— ՀՅԴ-ական կռված լավ ընկերներ ունեմ: Խոսքն իրենց մասին չէ: Բայց ի՞նչ է ստացվում՝ Ժամանակին երբ իրենց պետք էինք, առաջին շարքերում էինք: Հիմա ուրիշ «դարաշրջան» է. էլ հաղթանակածները պետք չեն, քաղաքականացվածներն են պետք: Չես հասկանում՝ Արցախը հանձնում են, տալիս են, հայաթափում են, ամեն ինչ անում են ու հետո տոնում են: Ի՞նչ եք տոնում՝ արա՜, չե՞ք ամաչում: էս ի՞նչ արեցիք այս մարդկանց գլխին: Արայիկ Հարությանյանը չգիտեի՞ք ով է, Նիկոլը չգիտեի՞ք ով է, թե՞ մյուսներին լավ չէիք ճանաչում: Մինչեւ այսօր ընդհանրապես ինչո՞վ եք զբաղված, եթե ձեզնից ձեր հակառակորդն էլ չի վախենում: Ինչպե՞ս եք իշխանություն փոխելու, թե՞ պատրաստվում եք 2026-ի ընտրություններին: Եթե Նիկոլն ուզում է մնա, ո՞ւմ պատճառով պիտի գնա, ուրիշ հարց, եթե ինքը որոշի էլ վարչապետ չլինել, հիմա էլ երկիրը դարձնի նախագահական, դառնա նախագահ: Նիկոլը հազիվ եկել է իշխանության, ինչի՞ պիտի ձեզ իշխանություն տա, եթե չեք պայմանավորվել: Սա նորմա՞լ է: Թեպետ, մեկ է, սովորել եք, լավ էլ տեղավորվել եք: Մեջտեղը մենք ենք ինֆարկտ ստանում, մեր ընտանիքներն են քայքայվում: Այսօր բոլորն աշխատում են իշխանության հետ, իսկ մենք կռիվ ենք տալիս: Եթե պետք չէր երկրի համար կռիվ տալ, այսպես պիտի լիներ, ինչի՞ համար էր այս ամենը: Ի դեպ, սկսած Վազգեն Սարգսյանի ժամանակներից, ես հազար անգամ հնարավորություն ունեցել եմ` պաշտոն ստանալու, բայց դա չէր իմ ուզածն ու փնտրածը, ես հզոր բանակ, ազգային կրթություն ու մշակույթ էի ուզում ստեղծեինք: Դուք լավ գիտեք, որ ունենալով Հայրենասիրական երիտասարդական կենտրոն՝ ինչ գործունեություն եմ ծավալել: Թե՞ կարծում են՝ Նիկոլի ժամանակ քիչ պաշտոնի հնարավորություն ունեի: 2021-ի ընտրություններին ես չմասնակցեցի ընտրություններին, որովհետեւ ասում էի՝ Նիկոլի մոտ ընդդիմություն չեմ կարող աշխատել, ինչը փաստացի այդպես էր լինելու: Բա դուք ո՞նց եք այսքան ժամանակ սրանց հետ տալիս-առնում: Գնացել էիք խորհրդարան, որպեսզի կարճ ժամանակ հետո խորհրդարանը ցրվեր, Նիկոլը հրաժարական տար: Հիմա Նիկոլն արդեն գնում է մյուս ընտրությունների: Ու հիմա ի՞նձ են ուզում վարկաբեկեն, գետինը չե՞ն մտնում: Հիշե՛ք՝ Գեւորգ Գեւորգյանը որտեղ էլ լինի, կեղտոտ ճանապարհն էլ մաքուր կանցնի, իսկ իրենք չեն կարող մաքուր ճանապարհը մաքուր անցնել, որովհետեւ որտեղ մտնում են, կեղտոտում են: Մեջներն ագահություն կա: Ժողովուրդը կարող է քաղաքական գիտելիք չունի, բայց սիրտը զգում է, թե ով է իր մասին մտածում, ով՝ ոչ: Փորձառու քաղաքական գործիչներդ, ի՞նչ արեցիք, այսօր Արցախը չկա, թշնամու զինված ուժերը մեր սուվերեն տարածքում է: Բոլորը գնում, հանգստանում են, արձակուրդներից գալիս են ու ասում՝ թեժ աշուն, թեժ գարուն, կոնկրետ աշխատավարձ ստանալով, մեկը մյուսի հետ գործ անելով, իրար ձեռք սեղմելով, իսկ տեսախցիկների առաջ լուրջ դեմք ընդունելով:

Նորաստեղծ կուսակցություններն էլ տեսանք, նույն այն ուժի, որի հետ մամուլում կապում են Ձեր անունը՝ էլ շրջանառվեց, թե Գռզոյինն է, էլ թուրքական է

— Դե պատկերացրեք, Գեւորգ Գեւորգյանը կարո՞ղ էր համագործակցել իրենցից որեւիցե մեկի հետ: Համագործակցող լինեի, վաղուց արդեն բոլոր հարցերը լուծվել էին:

Ինչո՞վ եք հիմա զբաղված, ի՞նչ շրջանակների հետ եք շփվում քաղաքական դաշտում:

— Իմ շրջանակն իմ նվիրական ընկերներն են, ովքեր իմ կողքին եղել են միշտ: Մենք շատ լավ գիտենք` ինչ ենք անում: Այսօր կլինեն փոքր քայլեր, վաղը՝ մեծ, ամեն ինչ կախված է իմ հայ ազգի ցանկությունից: Եթե իրականում բոլորս ուզում ենք փրկվենք, մեր արժանապատվությունը հետ բերենք, խաղաղություն լինի, ու թշնամին խելոք վեր ընկնի տեղը, ուրեմն՝ պետք է ժողովուրդը կանգնի նվիրական գործիչների կողքին: Հավատացե՛ք, այսպես իրար բզկտելով, մեր պետությունը դառնալու է 10 հազ. քառ. կմ, ինչպես Ալեքսանդրապոլի պայմանագրով եղավ: Իմ ազգը պետք է որոշում կայացնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top