Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան Այրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունից Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Լավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. Բաբուխանյան Լևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն Սիմոնյան Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանում նկարահանվում է «Դարի գտածոն» ռուսական ֆիլմը

Շոու բիզնես

Առեղծվածային Հայրավանքի մոտ՝ մոգական Սևանի ափին, «Դարի գտածոն» ֆիլմի ստեղծագործական թիմը պատրաստվում է հերթական դուբլին։ Սպասվում է արկածային կատակերգություն, որի երիտասարդ գիտնական հերոսուհուն Հայաստան է բերել պատմական առեղծվածը՝ հայկական հնագույն ձեռագրերում թաքնված գլուխկոտրուկը բացահայտնելու ցանկությունը։

«Դարի գտածոն» աշխատանքային անվանումով ռուսաստանյան ֆիլմի մեծամասնությունը նկարահանվելու է Հայաստանում։

«Մենք նկարահանումները սկսել ենք Երևանում, շարունակել՝ Սևանում, հետո նԼոռիում, Գյումրիում, և կրկին վերադարձել Երևան։ Շատ հետաքրքիր ու սիրուն վայրերում ենք լինելու, հույս ունեմ, որ գեղեցիկ էֆեկտներով այդ ամենը ցույց կտանք։ Հուսանք այն հետաքրքիր կլինի ոչ միայն մեր ռուս հեռուստադիտողների, այլև հայերի ու ամբողջ աշխարհի համար։

Այս գաղափարն առաջացել է Վիկտոր Սողոմոնյանի մոտ։ Նա այս մտահաղացումը Ռոմա Կանտորի և մեզ հետ համատեղ ստեղծել ու իրականացնում է։ Մենք ընկերություն ենք, որը թեև մեծ փորձ ունի, բայց այս աշխատանքը Հայաստանում մեզ համար դեբյուտային է։ Եթե մի ժամանակ գալիս էինք որպես զբոսաշրջիկ, հիմա եկել ենք, որ իրականացնենք մեր ստեղծագործական մտահղացումները։ Անկեղծ ասած՝ կարևոր էր հասկանալ, թե այստեղ ով կարող էր մեզ համար դառնալ գործընկեր, ում հետ կարող ես այս պատմությունը ստեղծել։ Այդ ընկերությունը դարձավ Alpha Cinema Production-ը։ Նրանք պրոֆեսիոնալ, փորձառու մարդիկ են, որոնք օգնեցին մեր ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի երևույթների վրա, որոնք մեզ աննշան ու անկարևոր էին թվում։

Նրանց հետ սկսել ենք նախապատրաստական աշխատանքներն այս տարվա մարտ-ապրիլին։ Չնայած հեռավորությանը, որը թեև շատ մեծ չէր, բայց խնդրահարույց էր, մենք կարողացանք գտնել այն սիներգիան, որը մեզ հնարավորություն տվեց իրականացնել նախապատրաստական աշխատանքները։ Նկարահանումների փուլին անցանք առանց բարդությունների, այդ գործընթացն այնպես էր կազմակերպված, որ դժվարությունները որևէ կերպ չազդեցին ստեղծագործական փուլի վրա, ինչի համար գործընկերներից շնորհակալ ենք»,- «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է «MEM Cinema Production»-ի արտադրության տնօրեն Եվգենի Կազակովը։

«Դարի գտածոն» կոմեդիայի տարրերով արկածային ֆիլմ է՝ բաղկացած 8 սերիայից։ Նախագիծը մեծ է, կան և՛ ռուս դերասաններ, և՛ դերասաններ Հայաստանից։

Օգոստոսի սկզբից Okko առցանց կինոթատրոնը, «Originals Production» պրոդյուսերական կենտրոնը և «MEM Cinema Production»-ը հայտարարել են 8 մասից բաղկացած արկածային կատակերգական դետեկտիվի նկարահանումների մեկնարկի մասին՝ «Դարի գտածոն» աշխատանքային վերնագրով։

Ռուսական MEM-Production պրոդյուսերական ընկերության տեղական գործընկերը հայկական Alpha Media House ընկերությունն է (Alpha Cinema Production մասնաճյուղ), որը կազմակերպել է նկարահանումների նախապատրաստումն ու մեկնարկը։

«Դարի գտածոն»-ն ստեղծել են հանրահայտ «Ստրուկը» (պրոդյուսերներ՝ Թայմուրազ Բաձիև, Դավիթ Ցալլաև), «Համաճարակ», «Արծաթե չմուշկներ», «Վարպետը և Մարգարիտան» (սցենարի հեղինակ՝ Ռոման Կանտոր) և քաղաքական դետեկտիվ ժանրի «Դեսպանատուն», «Վարշավա 21» (պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյան) ֆիլմերի հեղինակները:

Նոր սերիալը նկարահանելու է ռեժիսոր Սեմ Լիտովչինը («Համալսարան. 13 տարի անց», «Գայթակղություն»), իսկ օպերատորն Անդրեյ Դանիելյանն է («Ամեն ինչ կկարգավորեմ», «Կարմիր 5):

Ռուսական առաջին high-end սերիալը, որն ամբողջությամբ կնկարահանվի Հայաստանում, կթողարկվի 2025 թվականին:

Ֆիլմի հերոսները՝ երիտասարդ գիտնական Դիանա Աճառյանը (Դարյա Ուրսուլյակ) և երիտասարդ տաքսու վարորդ Ավետը (Արամ Վարդևանյան), փնտրում են հայկական հնագույն ձեռագրերից մեկում զետեղված երկհազարամյա առեղծվածի՝ ռեբուսի լուծումը: Նրանք պետք է անցնեն երկրի հայտնի եկեղեցիներով և վանքերով, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային երթուղիներով՝ փորձելով լուծել պատմական հանելուկը։ Նրանց հակադրվում է միջազգային սինդիկատը, որի ներկայացուցիչները, ժամանելով Հայաստան, պատրաստ են ամեն ինչի, միայն թե առաջինը դիպչեն «Աստծո մասնիկին» և իմանան նախահայր Նոյի կնոջ անունը։

Ութ մասից բաղկացած սերիալի նկարահանումները տեղի կունենան Հայաստանում 2024 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Ֆիլմն իր ժանրային առանձնահատկություններով, ստեղծողների և դերասանների աստղային կազմով հավակնում է դառնալ բլոկբաստեր, որը որոշիչ կդառնա առաջիկա տարիներին Ռուսաստանից Հայաստան այցելուների համար զբոսաշրջային երթուղիների ընտրության հարցում։

 






Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒՊուտինը և Թրամփը կարող են բաժանել Ուկրաինան. Sky News«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղումԱրևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. ՓեզեշքյանՏղամարդը յոթից տասնչորս տարեկան երեխային շահագործել է, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքՎԻԴԵՈ. Գազայի ժողովրդի արյունը` Ամստերդամի պատերին. ցեղասպանության դեմԿրտսեր Քոչարյանը հերթական ֆիասկոն ապրեց, սասունցիները նրան ուղարկել են «куда подальше»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top