Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Մենք մեր հավաքականում մեր պատմությունն ունենք. Տիկնիզյանը` Վրաստանի հավաքականի հետ համեմատության մասին

Սպորտ

 

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանն Ազգերի լիգայի շրջանակում Լատվիայի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո պատասխանել է Metaratings.ru-ի հարցերին։

Կիսվելով խաղի մասին տպավորություններով հայ ֆուտբոլիստը նշել է.

«Այս խաղում լավ հնարավորությունները շատ էին և մենք կարողացանք օգտվել դրանցից: Առավել կարևոր է՝ հաղթեցինք մեր երկրպագուների աչքերի առաջ: Շնորհակալություն ենք հայտնում երկրպագուներին՝ հիասքանչ մթնոլորտ ապահովելու համար»:

Հարցին` արդյո՞ք իրատեսական է խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելը Տիկնիզյանը պատասխանել է.

«Լավ խումբ է, մրցակիցներն էլ են լավը: Գուշակություններ չեմ անի: Պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում և հաճույք ենք ստանալու խաղից»: 

Լրագրողի դիտարկմանը, թե հարեւան Վրաստանի օրինակը Եվրոպայի առաջնությունում մոտիվացնո՞ղ է Հայաստանի հավաքականի համար, Տիկնիզյանը պատասխանել է.

«Չեմ սիրում համեմատել: Վրաստանը՝ իր, իսկ մենք մեր տեղն ունենք: Այն, որ նրանք պատվով են ելույթ ունեցել, փաստ է: Տղաներն իրոք փայլում էին: Ամեն դեպքում, մենք մեր հավաքականում մեր պատմությունն ունենք»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ