Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Արցախը երբե'ք չպիտի լինի և չի' լինելու նզովյալ սրիկաների բնակվելու վայր. Արցախի նախկին պատգամավորը մերկացնում է իրականությունը

Հանդիպում

ՔՊ-ակա. վեինախավը հակաարցախյան քարոզչություն ձեռնարկելու  նպատակով կյանքի է կոչել անբարոյականներից կազմված մի խմբի, որը նպատակ է հետապնդում  նսեմացնել, հողին հավասարեցնել արցախյան գոյամարտի 30 և ավելի տարիների ընթացքում  մաքառումների ու  պայքարի ճանապարհով արցախահայերի ձեռքբերումներն ու հաջողությունները` պետաշինության, պաշտպանունանկության բարելավման ու անվտանգության ապահովման բնագավառներում։ Ցավով ասում է արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, մանրամասնելով.
-Ցավալին այն է, որ դրանց շարքում առաջին ջութակի դեր են խաղում ծագումով արցախցի մի քանի անբարոյականների ծնունդներ։ Առանձնապես ցավալի է լսել թունոտ, ցինիզմի աստիճանի վիրավորական, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող  խոսքեր ու արտահայտություններ, որոնք առընչված են արցախահայության 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգության հետ։ Եվ ինչ կարելի սպասել, այդ անուղեղ գոյացություններից, երբ նրանց հիմնական ուղղուրդող ու  դուխ տվող երկոտանի արարածը հայտարարում է, որ Արցախի ՊԲ զինվորները թշնամուն են հանձնել միլիարդների արժողության ժամանակակից, յուղը վրան ռազմական տեխնիկա և զենք, ինչպես հարկն է դիմադրություն չեն կազմակերպել, թողել ու փախել են Հայաստան։ Եվ այդ ամենը առանց ամոթի և ի լուր աշխարհի հայտարարում  է նույն այդ ՊԲ֊Ի գերագույն գլխավոր հրամանատարը, որին ի պաշտոնե արտոնված չէ նման բացահայտում անելու և որը, ըստ պաշտոնե, պարտավոր էր կազմակերպեր  ուժեղ և ամուր դիմադրություն։
Պաշտպանության բանակի զինվորը և կամավորականը ցուցաբերել են անձնազոհության օրինակներ և մինչև վերջին փամփուշտը դիմակայել են տեղ֊տեղ իրենցից 8֊10 անգամ գերազանցող թշնամուն։ Ոչ պաշտոնական տեղեկատվության թշնամին առանձին դիրքերում թողել է տասնյակների հասնող լեշերի։ Իսկ նրանց տված զուտ  մարդկային կորուստները մի քանի անգամ գերազանցում են ներկայացված  պաշտոնականին։ Որպես այդ դեպքերի ականատեսի ու  մասնակցի, որպես առաջնային գծի  բնակչի, որպես այդ ողբերգությունը ապրածի, որպես այդ օրերի ռազմա֊քաղաքական  գործընթացներին քիչթե ծանոթի և վերջապես որպես Արցախի հանրապետության քաղաքացի, որը քաջտեղյակ է եղել բոլոր ժամանակներում էլ երկրում տեղի ունեցած պրոցեսսներին,   ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.
      1. Արցախն ու արցախցուն այս օրին հասցնողն ունի մեկ հասցեատեր` նիկոլ փաշինյան։ Իշխանության գալուց ի վեր Արցախի հարցով նրա կողմից ձեռնարկած գործողությունների, արած հայտարարությունների, անսովոր պատերազմական գործողությունների վերլուծությունները` նրա կողմից Արցախը ծախելու օգտին են միայն վկայում։
       2.  Արցախի հայաթափման ողջ  ժամանակահատվածում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարել է ճկուն, ազգը փրկելուն միտված  քաղաքականություն, որի արդյունքում հնարավոր է եղել կանխել  հայության  զանգվածային ջարդեր։
         3.Արցախահայության մի մասը հնարավոր էր, որ մնար իր բնօրրանում։ Եթե Ադրբեջանի Եվլախ քաղաքում ռուսական խաղապահ կոնտիգենտի հրամանատարության միջնորդությամբ  Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից մի կետը չխախտվեր թշնամու կողմից։
Համաձայն պայմանավորվածության թուրքական ռազմական ստորաբաժանումները պետք էր վերադառնային իրենց ելման նախնական դիրքերը։ Սակայն այդ բանը տեղի չունեցավ, դեռ ավելին`նրանք առանց դիմադրության (հայկական կողմը ըստ պայմանավորվածության նախօրոք զինաթափվել էր) առաջացան և ամրացան Ստեփանակերտը և շրջկենտրոնները գյուղական  բնակավայրերին կապող ուղիների հանգույցակետերում, համայնքների անմիջական տարածքներում։
        4. Ստեփանակերտի մոտակայքում տեղակայված զինվորական ստորաբաժանման վառելանյութի պահեստը պայթեցվել է թշնամու ( ներքին, թե արտաքին` նշանակություն չունի) կողմից։ Նպատակը պարզ էր` ավելի մեծ քաոս և խուճապ առաջացնել բնակչության շրջանում և արագացնել մասսայական արտագաղթի գործընթացը։
        5. Մինչև վերջին ջիղն անգամ  պրկված, հուսահատության ճիրաններում հայտնված արցախահայը   հուսահատությունից ձեռերը բարձրացրել  էր վեր և օգնություն էր աղերսում երկնային Տիրոջից, որ փրկի իրեն ու իր ընտանիքը։
       Իրականում, իրոք որ Արցախը վերածվել էր դժոխքի, որից  փրկության միակ ճառագայթը անցնում էր  թուրքի կողմից վերահսկվող Հակարիի անցակետով։ Այդ ճանապարհի հաղթահարումն ու հատկապես թուրքական անցակետի անվնաս անցումը հոգեբանական լրացուցիչ ճնշման էր ենթարկում համարյա թե բոլորին։
         6. Յուրատեսակ անելանելի ու  հուսահատ վիճակ էր տիրում հատկապես  արրական սեռի բնակչության շրջանում։ Նրանց մեծամասնությունը օր առաջ էր զենքը ցած դրել, մի մասը զինվորական բարձր կոչման ու հրամկազմի ներկայացուցիչներ էին, մյուս մասը` իշխանության տարբեր թևերում աչքի ընկած ու հայտնի դեմքեր էին, մի մասը` հասարակական֊քաղաքական գործիչներ։ Ի՞նչ էր նրանց սպասում թշնամու անցակետում, ինչպիսի՞ ճակատագրի էին արժանանալու  նրանք։
Հարցեր էին, որոնց պատասխանները միայն թուրքը կարող էր տալ։
      Ահա այսպիսինն էր վիճակը  Արցախում`  թուրքական ,, հակաահաբեկչական գործողությունների,, օրերին։
       Ահա այսպիսինն ենք մենք`հայերս, երբ նրա  մի ստվար մասը ենթարկվում էր ցեղասպանության, իսկ մյուս մեծամասնությունը  ձեները գցած ստամոքսները` երևաններում սովորական կյանք էին վայելում։
        Ահա այսպիսինն էր մեր ,, հայրենի,, կառավարությունը, որի ղեկավարը ի լուր Ադրբեջանի` նախօրեին  հայտարարում էր.,,...ինչ էլ որ տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի հանրապետությունը չի միջամտելու,,։
       Ի՞նչ էր սա, եթե ոչ  բացահայտ պրովակացիոն հայտարարություն։ նիկոլի ժեխ ու սրիկա գործակալներ, հասկանո՞ ւմ եք վերջապես,   թե նման հայտարարությամբ  ի՞նչ էր հասկացնում թշնամուն` ձեր  սրիկա առաջնորդը։
Չեք հասկանու՞մ, վերջապես,  որ այս հայտարարությամբ հանցագործը կանաչ լույս էր բացում թշնամու ստորաբաժանումների  առջև։
       Նիկոլի այս արարքը ոչ միայն դատապարտելի էր, ոչ միայն սրիկայություն էր, այլ նաև անցած դարի 1915 թվականի  թուրքական պարագլուխների կողմից նախաձեռնած   հայոց եղերնագործության մեր օրերի նոր դրսևորում։
         Սիրելի արցախահայ։
         Հարազատ քո երկրամասում ապրելու իրավունքից քեզ մեծապես  զրկել են քպ֊ ական իշխանությունները։
          Դրան բերելուն նպաստել են նախկին ու նորօրյա շատ իշխանավորներ,  բանակի հրամկազմի որոշ ներկայացուցիչներ։ Ժողովուրդը գիտի դրանց անուները։ Դրանք այ մարդիք են, ովքեր ժամանակին  թալանի ու կոռուպցիայի ճանապարհով  նախօրոք ապահովել են իրենց փառավոր կյանքը Հայաստանում ու արտերկրում։
Դրանք նաև  այն ապահով մարդանց տեսակն են, ովքեր ընդունակ չեն օգնության ու աջակցության ձեռք մեկնելու  թափառականի կյանքով հազիվ յոլա գնող արցախահային։
      Հավատացած եմ Արցախի վերածննդին։Վաղ թե ուշ այն լինելու է։
      Հասկանանք նաև` Արցախը երբե'ք չպիտի լինի և չի' լինելու նզովյալ սրիկաների  բնակվելու վայր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված