Ինչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալ Մակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». Bloomberg ԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայից Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York Times Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուր Ահա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ) Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի

Հենց մի քիչ նեղն են ընկնում, Արցախի անունն են տալիս, չի՛ կարելի. Գրիգորյան

Թեմա

44-օրյա պատերազմի մասնակից, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց, որ անընդունելի է համարում Արցախի անկախության օրվա այս կերպ նշելն, ինչի ականատեսը եղանք օրեր առաջ:

— Արցախի անկախության օր մենք կարող էինք ասել՝ մինչեւ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ը: Այն հազարավոր տղաները, ովքեր կերտեցին այդ անկախությունը, ազատագրեցին Արցախն իրենց արյամբ, կյանքի ու առողջության գնով, քչերն են առ այսօր ողջ: Հիմնական կռվողներց մի մասը զոհվեց, մի մասը հաշմանդամ դարձավ, մի մասն էլ հայտնվեց սոցիալական ծանր վիճակում: Նրանք Աստծո օրհնությամբ եւ սուրբ հոգով հաղթանակ պարգեւեցին հայ ազգին: Բայց այդ հաղթանակը պրիվատիզացվեց մի խումբ մարդկանց կողմից, ովքեր բառի բուն իմաստով մզեցին Արցախը, վերջում էլ, ինչպես ասում են, հացով սրբեցին եւ հանձնեցին թշնամուն: Եվ այս պայմաններում վկայակոչել Արցախի անկախությո՞ւն: Ո՞ր Արցախի անկախությունը, որն օկուպացված է Ադրբեջանի կողմի՞ց: Ամենալավ վերաբերմունքը կլիներ մեր արցախցի քույրերի եւ եղբայրների հանդեպ, որոնք կորցրին իրենց տունն ու տեղը, անել ամեն ինչ, որ իրենց այստեղ օտարված չզգան:

Իհարկե, անցյալը մոռանալ պետք չէ, բայց մենք այսօր ունենք ծայրահեղ ծանր եւ վատ իրավիճակ: Մենք պետք է մտածենք Արցախի դեօկուպացման մասին, ոչ թե կրծքներիս խփենք Արցախի դրոշն ու հիշենք, որ 1992 թվականին մեր հայրերն ու եղբայրները ազատագրել են: Դա իրենք են ազատագրել, իրենք կարող էին տոնել, իրենց հաղթանակն է, իրենց պարգեւներն են, իրենք են դա արել, իրենք են դա մեզ տվել, մենք չենք պահել: Կներեք, բայց Արցախը բերանի ծամոն են դարձրել: Ով ցանկանում է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ քաղի, Արցախի անունն է տալիս: Հենց ժողովրդի լեզվով ասած՝ մի քիչ նեղն են ընկնում, Արցախի անունն են տալիս: Լավ, մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին էլ շահարկեցին, եկեղեցին էլ դարձրին քաղաքական խաղերի, չեմ ամաչի ասել՝ առարկա, հիմա էլ Արցա՞խը: Չի՛ կարելի սրբապղծությամբ զբաղվել: Մեր ժողովուրդն արագ ոգեւորվում է, ցանկանում է ինչ-որ մեկի մեջ փրկիչ տեսնել: Ո՛չ, մեր տեր եւ փրկիրչը, մեր աստվածը Հիսուս Քրիստոսն է: Եթե դուք հավատում եք, չպետք է կրքերով ու քրմերով առաջնորդվեք: Ի վերջո, նայեք մարդկանց ապրած տարիներին, ոչ թե ինչ է ասում, այլ ինչ է արել, ի՞նչ է ստեղծել, ունա՞կ է անելու: Չի կարելի գնալ նմանների հետեւից, ովքեր կյանքում զենք չեն բռնել, բայց ասում են՝ Արցախը կվերադարձնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալՄակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». BloombergԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայիցՌուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York TimesՌուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուրԱհա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ)Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված