Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Գուցե վերադառնանք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմա՞նը. Գառնիկ Իսագուլյան

Թեմա

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆՆ անդրադառնալով Արցախի անկախության 33-ամյակի կապակցությամբ հնչած քաղաքական ելույթներին, հայտարարություններին՝ ցավով արձանագրեց, որ դրանցում անդրադարձ չեղավ ՀՀ անկախության հռչակագրին եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի` Արցախը Հայաստանի հետ վերամիավորման որոշմանն, ինչը շատ կարեւոր է:

— Ինչու Արցախի` Հայաստանի հետ միացումը հետո փոխարինվեց ինքնորոշման  կամ անկախության հանրաքվեի: Գուցե մենք վերադառնանք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը եւ նաեւ մեր Անկախության հռչակագրի՞ն, որի վերացումը շատ ցանկանում է Ալիեւը: Ես միշտ գտել եմ, որ մենք տարբեր ժամանակներում փոքրիկ նահանջներ ունենալով՝ վերջին հաշվով եկանք, հասանք այս իրավիճակին, նաեւ սա պետք է ազնվորեն խոստովանել:

Հիմա հորդորս է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ ընկերնե՛ր, դուք լեգիտիմ մարմին եք, ձեր գործունեությունը պետք է լինի ամենօրյա: Դուք պետք է որոշումներ կայացնեք: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պարտավոր է ամեն տեղ շատ ակտիվ հանդես գալ՝ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանություններն ինչ են անում կամ ինչ են ուզում անել: Քրեական գործերից ամենեւին պետք չէ վախենալ: Դա չի նշանակում, որ մենք պետք է ընկրկենք ու չաշխատենք: Արցախի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը եւ կառավարությունը պետք է օրնիբուն աշխատեն եւ կայացնեն որոշումներ: Դրանով նախ նրանք ցույց կտան աշխարհին, որ Արցախն իր բոլոր պետական մարմիններով, այո՛, վտարանդի, բայց աշխատում է:

Իսկ, ընդհանուր առմամբ, բոլորիս գերագույն խնդիրը այսօր օրվա իշխանություններն են, որոնցից օր առաջ պետք է ազատվել: Նաեւ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ժամանակին պաշտոններ են զբաղեցրել, պետք չէ վախենալ, հարկավոր է ակտիվ աշխատանք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ