⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Սա խայտառակություն է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզապես ապշելու են այն զարգացումները, որոնք տեղի են ունենում ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ դատավարություններին: Այսպես ասած, առանցքային վկայի հարցաքննությունից էլ ակնհայտ դարձավ, որ Արմեն Աշոտյանը կապ չունի այդ գործարքի հետ, ինչի մեջ մեղադրվում է: Այս դեպքում ինչո՞ւ է նա շարունակում մնալ անազատության մեջ, հարցի պատասխանը փորձեցինք գտնել նրա պաշտպաններից փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ զրույցում. «Աշոտյանին կալանավորել է Նիկոլը, Նիկոլն է պահում։ Այդ հարցը էս դատարանի տիրույթում չէ։ Ինչո՞ւ է կալանավորել, էդ հարցը պետք է ուղղել իրեն»: Նա նշեց, որ ինքը որեւէ կերպ չի մասնակցում հարցաքննությանը. «Իրենք հայտարարել են, որ առանցքային վկան է, իբր իր վրա ազդելու պատճառով է Արմեն Աշոտյանը կալանքի տակ, որ տպավորություն չլինի՝ մենք մի բառից, պատասխանից կարող ենք վախենալ։ Խնդիրն այն է, որ Կարեն Ակոպյանը չունի որեւէ տվյալ, քանի որ առհասարակ այդ տվյալները գոյություն չունեն։ Կարող է Կարեն Ակոպյանը փորձի սուտ խոսել, բայց դա շատ արագ կպարզվի, որ սուտ է։ 8-9-ը նիստ հարցաքննում, տանջում են, մի նախադասություն հօգուտ մեղադրանքի չեն գտել։ Կարեն Ակոպյանն ասում է այն, ինչ ասում է, պաշտպանում է միայն իրեն։ Այնպես չէ, որ փորձում է Աշոտյանի օգտին խոսել։ Թող տանջվեն, հարցաքննեն, 6-ը նիստ էլ հարցաքննեն»:

Իսկ «Հետք»-ը զարմացրել է իր նոր բացահայտումով: Պարզվում է՝ ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին: Կայքը գրում է. «Արտաշատի բաժնի միլիցիոների պաշտոնից իր կարիերան սկսած Արամ Հովհաննիսյանը 2018 թ-ից հետո թռիչքային առաջխաղացում գրանցեց։ Կոտայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց նշանակվեց Արմավիրի ոստիկանապետ, ապա՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2023 թ.-ից` ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ։ Մինչ այդ՝ 2022 թ-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Հովհաննիսյանին շնորհել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում»։ Ըստ «Հետք»-ի, կարիերային զուգահեռ՝ ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երեւան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։ Իհարկե, այս ամենին կարելի է տարբեր իրավաբանական գնահատականներ տալ, բայց համաձայնեք, որ նախեւառաջ սա խայտառակություն է:

Ոչ պակաս զարմանալի է Երեւանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հուշագիր ստորագրած ու քաղաքային իշխանությունից մաս քերած ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ` քաղաքական արենայում կրկին հայտնվելը: Այսպիսով՝ 2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել  «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ էլ նշանակվել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Հետաքրքիր է՝ Զեյնալյանն իր գործընկեր իշխանավորներին, օրինակ, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ճեպազրույցները չի դիտո՞ւմ, գոնե կիմանար, որ ըստ ՔՊ-ականի. «Կոնկրետ հանրաքվեն հիմա ժամանակավրեպ է»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված