Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Այդ ժեստով փակում էի բոլոր քննադատների բերանը. Սպերցյան

Սպորտ

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացատրել է, թե ինչու է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում գոլ խփելուց հետո ժեստով փակել բերանը:

«Այդ ժեստն առաջին հերթին ինձ համար էր, բայց կարելի է ասել, որ դրանով նաև փակում էի բոլոր քննադատների բերանը: Մրցաշրջանի սկզբում բացասական էմոցիաները շատ էին, սակայն դրանք չէին ընկճում ինձ, քանի որ միշտ առավելագույնն եմ անում: Իհարկե, այնպես է ստացվում, որ հաճախ չես կարողանում իրացնել պահերդ: Երբ «Լոկոմոտիվին» գոլ խփեցի, մեծ բեռ ընկավ ուսերիցս: Այդ ժեստը հենց դրա համար էր»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին», իսկ Էդուարդ Սպերցյանը դիպուկ էր իրացրել 11-մետրանոց հարվածը՝ խփելով առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ