Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Շատերը միամտաբար կարծում են, որ եթե Արցախի անկախությունը ճանաչեինք, ապա այն ինչ-որ մի բան փոխելու էր. Մելքոնյան

Ներքաղաքական

 
Արցախի անկախության օրվա կապակցությամբ «Իրավունքը» զրուցել է «Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:


— Պարոն Մելքոնյան, ի վերջո, ո՞րն էր Արցախի հարցում թույլ տված սխալը, որ ունենք այսօր այն իրողությունը, ինչ ունենք:


— Մենք այժմ քննարկում ենք մի բան, որը, ցավոք սրտի, անցյալում է, եւ դրանում մենք մեզ չենք խաբելու: Հիմա Արցախի անկախությունը մենք չենք կարող ճանաչել, քանի որ ժամանակը ցույց է տվել, որ մենք չկարողացանք Արցախի անվտանգությունը հավուր պատշաճի ապահովել: Հետեւաբար, ճանաչելուց հետո կրկին պատերազմը եւս անխուսափելի էր լինելու եւ ավելի մեծ մասշտաբով: Մենք տեսանք, որ Հայաստանը պատերազմին պատրաստ չէր, եւ դա իսկապես շատ հստակ երեւաց ու ընդգծվեց:

Մեր ժողովրդից շատերը միամտաբար կարծում են, որ եթե Արցախի անկախությունը ճանաչեինք, այդ ձեւական կերպով փաստաթուղթը ինչ-որ մի բան փոխելու էր: Ո՛չ, այս տարածաշրջանում ոչ մի փաստաթուղթ ոչ մի բան չէր փոխելու: Այս տարածաշրջանը դարերով փոխել է ուրիշը, եւ հիմա էլ փոխում է միայն ուրիշը: Հետեւաբար, այս ամեն ինչը շատ ցածր մակարդակի է, քանի որ Արցախի անկախությունը նշելը կամ չնշելը եւ այլն՝ դրանք ամենքն էլ արդեն այս պահին ֆիկտիվ բնույթ ունեն, քանի որ Արցախի անկախությունը կարող էր պահպանվել միայն Զինված ուժերով եւ հզոր բանակով:


Ցավոք սրտի, այսօր Հայաստանն ի վիճակի չէ եւ կարծում եմ՝ առաջիկայում էլ Հայաստանը ռազմական բանակցային կերպով է խախտված եւ այսօր Հայաստանը բնականաբար պետք է լռի ու ցույց տա, որ «առայժմ» փակված է հարցը, որպեսզի հնարավորություն ունենա գոնե մի փոքր զարգանա եւ ուժեղանա:

Այդ թեմայով կարելի է խոսել այն ժամանակ, երբ Հայաստանը կարող է ունենալ տարածաշրջանում ուժեղ բանակ, որպեսզի կարողանա նման թեմաներ բարձրացնել: Պարզապես, այժմ ես ինքս նման թեմաների բարձրացումը համարում եմ որպես ռոմանտիզմի դրսեւորում:

Անգամ նոր պատերազմների դեպքում Հայաստանը դուրս կգա ավելի պարտված եւ նոր տարածքային կորուստներով, ինչը կարող է լինել իր համար անվերականգնելի եւ պետության համար մահացու: Կարծում եմ՝ այսօր քաղաքական առումով այն վիճակն է, որ առավել լավ է նախընտրել ուղղակի լռել ու սպասել, քան գրգռենք եւ ավելորդ հույսեր ու էմոցիաներ արտահայտենք եւ Ադրբեջանին տանք ավելորդ հնարավորություն՝ նոր քայլեր ձեռնարկելու:


— Անդրադառնանք եւս մեկ հարցի. ԿԳՄՍ նախարարությունը փորձում էր «Հայոց պատմության» դասագրքում խցկել «բռնակցում» տերմինը, թե իբրեւ Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին: Այս դեպքում ստացվում է, որ Ներսես Աշտարակեցի կաթողիկո՞սն էլ էր նույն այդ բռնակցողներից մեկը, ով հիշելի է պատմության մեջ իր անձնվեր պայքարով:


— Ներսես Աշտարակեցին, իհարկե, վերջում շատ դաժան ճակատագրի արժանացավ եւ աքսորվեց, քանի որ ռուսական իշխանությունները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ: Ամեն դեպքում, այո, հենց նույն Ներսես Աշտարակեցու կոչերը նայեք, հայ կամավորների մասնակցությունը, Արցախի մելիքների մասնակցությունը եւ ամենակարեւորը՝ նայեք Հայաստանի դեմոգրաֆիական վիճակը՝ մինչեւ 1829 թվականը, քանի որ Ռուսական իշխանությունները կազմակերպեցին հայերի ներգաղթը ոչ միայն պարսկական հատվածից, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանից եւ Արարատյան դաշտում հայերը դարձան մեծամասնություն ու այսօրվա Հանրապետությունը, որ ձեւավորվեց 1918 թվականին՝ շնորհիվ այդ վարած քաղաքականության է, որն էր՝ Արարատյան դաշտում լինելու էին փոքրամասնություններ, իսկ Հայաստանի Հանրապետություն 1918 թվականին չէր կարող ձեւավորվել:

Դա ամենապարզունակ բանն է, եւ հաստատ բոլորն էլ հասկանում են եւ անգամ 4-րդ դասարանի աշակերտն այդքանը կարող է տրամաբանել: Ուղղակի ամեն ինչ կախված է քաղաքական իշխանության եւ օրվա քաղաքական կուրսին համապատասխանելու հարցից: Սա է նշանակում, եւ ուրիշ բան պարզապես չկա:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված