1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Եվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ է Արշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք Մակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակ Կամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասին

Այս տարի ամեն ամիս 3 զինծառայող է զոհվել ոչ մարտական պայմաններում. Իրավապաշտպան

Պատահար

Բանակում ոչ մարտական պայմաններում ինքնասպանության հասցնելու 6 դեպք է գրանցվել վերջին 8 ամսում։ Զինծառայող Էդգար Ալեքսանյանի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց սեպտեմբերի 2-ին։ Ռազմական գերատեսչությունը, սակայն, սահմանափակվել է միայն կարճ հաղորդագրությամբ, թե պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով:

 

 

«Ազատությունը»-ը գրում է՝ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ Պաշտպանության նախարարությունը չեն մանրամասնում՝ խոսքը ժամկետայի՞ն, թե՞ պայմանագրային զինծառայողի մասին է, քանի տարեկան էր նա և որտեղից էր զորակոչվել։

 

«Ազատության» տեղեկություններով՝ զոհված Էդգար Ալեքսանյանը ժամկետային էր, բանակ էր գնացել Կոտայքի մարզից։ Քննչական կոմիտեից այսօր հայտնեցին, որ ակտիվ քննչական գործողություններ են ընթանում, բայց դեռ ձերբակալվածներ կամ մեղադրյալներ չկան։

 

Ըստ բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի՝ վերջին երեք տարիներին հայաստանյան զինված ուժերում մահերի գրեթե 70 տոկոսը խաղաղ պայմաններում են գրանցվում։

 

«Սա արդեն իսկ 31-րդ մահվան դեպքն է այս տարվա զինծառայողների, և ցավալին այն փաստն է, որ դեպքերի մեծ մասը, այս դեպքում 27 դեպք ոչ մարտական պայմաններում են արձանագրվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

 

Այս տարի, օրինակ, ամեն ամիս գրեթե 3 զինծառայող է զոհվել ոչ մարտական պայմաններում։

 

«Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի զգալի մասը կազմում են ինքնասպանության և սպանության դեպքերը», - ասաց իրավապաշտպանը։

Եթե այս տարվա 8 ամիսներին 6 ինքնասպանության դեպք է գրանցվել, այդ թվում՝ երեկվանը, ապա 2023-ի նույն ժամանակահատվածում 10 դեպքի մասին է հաղորդել Պաշտպանության նախարարությունը։ Ըստ բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանի՝ զինված ուժերում դեռ բազմաթիվ են խնդիրները, չնայած հայտարարվող բարեփոխումներին։ Մյուս կողմից հարուցված քրեական գործերով քննություններն էլ ոչ միշտ են թափանցիկ։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն էՊուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street JournalՍաուդյան Արաբիայում հազվագյուտ երեւույթ է` ձյուն է տեղում (Տեսանյութ)Աստղագուշակ դեկտեմբերի 21-ի համարԵս շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. ԹրամփՍանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովներըՈւկրաինան հրադադարից հետո չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիԱրհեստածին Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը.իրանագետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված