⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը որեւէ ասելիք չունե՞ր. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Արցախի անկախության օրը հիշատակելով՝ այս օրերին առանցքային բոլոր քաղաքական ուժերն արտահայտվեցին, հայտարարություններով հանդես եկան, իրենց մտահոգությունները հնչեցրին, ոմանք փորձեցին հույսեր ներշնչել արցախցիներին, ոմանք՝ համբերություն ու տոկունություն ցանկացան, սակայն այս ամենի ֆոնին ուշագրավ էր ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ուղերձը: «Սիրելի արցախցիներ, քույրեր եւ եղբայրներ, շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ», - կարճ ու կոնկրետ հղել է նա: Եթե որպես սեւ հումոր դիտարկենք, ինչ խոսք, թերեւս տեղին չէր, իսկ եթե ավելի լուրջ, ապա հետաքրքիր է՝ ի՞նչն է շնորհավորում Քոչարյանը: Բայց դեռ սա էլ մի կողմ, մի՞թե խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը որեւէ ասելիք չուներ Արցախի ու արցախցիների ճակատագրի, ներկա իրավիճակի մասին եւ ճարահատյալ հանրության առաջ շպրտեց ոչինչ չասող մեկ նախադասություն:

Ոչ պակաս տարօրինակ էր «Հայաքվե» նախաձեռնության համակարգող ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ արտահայտած մտքերը Արցախի մասին: Ըստ նրա` բոլորը զոհաբերեցին Լեռնային Ղարաբաղը՝ թե՛ թուրքերը, թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ արեւմտյան երկրների իշխանությունները։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում: Հատկանշական է, որ Չալաբյանը բոլորին մեղավոր հանելով՝ առ այս պահն այդպես էլ չի տեսնում մեղքի իր բաժինը, երբ մարդկանց սերտիֆիկատներ էին բաժանում եւ ստորագրություններ հավաքելով հույսեր ներշնչում, թե «Հայաքվե»-ով Արցախը երրորդ երկրի կազմում չի կարող լինի: Պարոնայք, գոնե այս օրերին լռե՛ք:

Մի հուզիչ հայտարարությամբ էլ հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նա, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, եկել է հետեւյալ եզրակացության. «Մենք այլեւս իրավակարգ, լեգիտիմ իշխանություն չունենք, եւ քանի այս մարդը կա, չի լինելու Արցախի հարցի լուծում, չի լինելու ՀՀ ինքնիշխանություն»: Տեսնես Րաֆֆի Հովհաննիսյանը հիշո՞ւմ է, թե ինչեր էր խոսում ընդամենը 6 տարի առաջ՝ նույն Փաշինյանի մասին: Դե լավ, մենք հիշեցնենք. 2018-ին նա ասում էր. «Ողջունում ենք նոր կառավարության գործունեությունը, զորակցում ենք, հայկական ոգու թռիչք ենք ապրել միասին: Մենք Փաշինյանին միասնական ցուցակով ընտրություններին գնալու առաջարկություն ենք արել, քանի որ հաղթանակը նաեւ մերն է, քանի որ ընդհանուր պայքարի մեջ եղել ենք երկար տարիներ, նաեւ բոլորինը»: Այսքանից հետո՝ գուցե նախ պետք է ապաշխարե՞լ:

Զարմանալի անկեղծությամբ է աչքի ընկել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով «Տավուշը հանուն հայրենիքի» անունը կրող շարժման առաջնորդներից էր եւ Կիրանցից դեպի Երեւան քայլում էր Բագրատ սրբազանի կողքով, իսկ հետո նրանց ճանապարհները բաժանվեցին՝ շարժման մեջ իր ներդրված լինելու կասկածներով պայմանավորված: «Եթե ներդրված էի, մայիսի 9-ին ամենամեծ պիկն էր, ինչո՞ւ չարտահայտվեց իմ ներդրվածությունը: Լավ, նվազագույն տրամաբանություն կա՞, թե՞ չկա այստեղ: Ներդրված մարդը նրա համար է, որ թույլ չտա, որ ինչ-որ բան տեղի ունենա պիկի ժամանակ: Երբ շարժումը հասավ իր ամենաանկումային կետին, երբ շարժում, որպես այդպիսին չկար էլ, նոր ես դարձա ներդրվա՞ծ»,- ասում է նա՝ ակամայից բացահայտելով այն, ինչ տեղի ունեցավ: Եվ, իրոք, բոլորը մինչեւ հիմա ապշած են, թե մայիսի 9-ին, երբ շարժման պիկն էր, հրապարակը լեփ-լեցուն էր, Փաշինյանին տրված էր ընդամենը մեկ ժամ՝ հրաժարականի համար, այդ ո՞ր ներդրված անձի ջանքերի պատճառով էր, որ այդպես էլ ինչ-որ բան տեղի չունեցավ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված