Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Սթափության ճգնաժամ

Վերլուծություն

Երբեմն տպավորություն է, որ 2020-ին եւ հետո տեղի ունեցած դեպքերը ջնջվել են քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչների հիշողությունից: Ավելին՝ ապրում են ապահով ու անվտանգ Հայաստանում, Արցախն էլ՝ ազատագրված է ու մերն է: Իհարկե, դառն է իրողության հետ առերեսվելը, բայց նաեւ չափազանց կարեւոր է ադեկվատ լինել առկա մարտահրավերներին: Ու խոսքն ամենեւին էլ օրվա իշխանության մասին չէ, նրանցից ինչ-որ ադեկվատ բան ակնկալելը վաղուց ժամանակի ավելորդ կորուստ է:

Այսպիսով՝ ՀՅԴ-ականները հյուրանոցային համալիրներից մեկում կազմակերպեցին ու անցկացրին մեծ տոնակատարություն՝ նվիրված Արցախի անկախության տոնին: «Ժողովուրդ կարո՞ղ է Արցախը օկուպացված ու հայաթափված չէ, բայց «ընդդիմությունը» դրա մասին չի բարձրաձայնում, որպեսզի թշնամու տրամադրությունը չընկնի», - տեղին հարց է բարձրացնում «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: Եվ, իրոք, նույնն է թե ծնողդ մահանա, տարելիցին երգ ու պարով, ճոխ կենացներով հավաքույթ կազմակերպես ռեստորանում: Բայց, արի ու տես, որ քաղաքական, այսպես ասած, էլիտաներով, առանց շարքային արցախցիների, հավաքվեցին, եղան ճռճռան ելույթներ, երգ ու պար, ֆիլմի դիտում, կարծես, ոչինչ էլ չի եղել: Խորագիրն էլ դրեցին՝ «Վերադարձ»: Ու ոչ ոք այդպես էլ չտվեց գլխավոր հարցի պատասխանը՝ ինչպե՞ս ենք վերադառնալու, ի՞նչ է արվում օր առաջ այդ վերադարձը կենացներից իրողություն դարձնելու համար: Թեպետ դրա պատասխանն ամեն մեկն ունի իր գրպանում. «Նախ պետք է համախմբվենք ու հեռացնենք դավաճան իշխանությանը…»: Հին պլաստինկի պես հնչող այս միտքն արդեն ժողովուրդը լսում է սկսած հենց 2018-ից ու անցավ գրեթե 7 տարի…

ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ, ԵՂԲԱՅՐ…

Եթե որեւէ մեկը կարծում է, թե ասվածը չափազանցված է, ապա մեջբերենք միջազգայնագետ Աննա Աբրահամյանի դիտարկումը՝ ըստ իրադարձությունների ժամանակագրության. «2020-ի սեպտեմբերի 2-ին չընդդիմությունն Արցախում կենացներ էր խմում ու համարում, որ ես չափազանցնում եմ... 2021-ի սեպտեմբերի 2-ին մանդատները նոր կպցրած տիտղոսակիր չընդդիմությունը նոր-նոր վերադարձել էր «երկար պայքարից հետո արձակուրդից» ու կենացներ էր խմում ու համարում, որ ես չափազանցնում եմ... 2022-ի սեպտեմբերի 2-ին չընդդիմությունը «սուխոյ ատկազ» կանգնեց՝ ասելով «որ ո՞վ էր ասել, որ մայիսից օգոստոս ցույցերն իշխանափոխություն անելու համար էին», ու գնաց կենաց խմելու ու համարեց, որ ես չափազանցնում էի… 2023-ի սեպտեմբերի 2-ին չընդդիմությունը երդում էր ուտում, որ քաղաքապետարանում «վլաստ վեկալելով»` Արցախ է հետ բերելու ու գերիներ ազատի, հետո ո՛չ էլ ընտրվեց, ո՛չ էլ ձեւի համար ներողություն խնդրեց, այլ գնաց կենաց խմելու ու համարեց, որ ես չափազանցնում եմ։ Հիմա 2024-ի սեպտեմբերի 2-ն է. չընդդիմությունը սիրուն ռոլիկներ է սարքել, ստատուսներ է գրել, Դեդո Բաբո է պատերին ճպցրել ու քյասսար անցել է կենաց ասելուն... Դե, ես էլ էլի չափազանցնում եմ... »:

Դժվար է չհամաձայնել նաեւ միջազգայնագետի այն մտքի հետ, որ սեպտեմբերի 2-ը պետք է տոնվի Ստեփանակերտում, այլ ոչ թե դառնա հերթական անկատար երգը՝ «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան»... Ի վերջո, «Ընկեր ջան, գինի լից» կենացների փոխարեն՝ հստակ այլընտրանք պետք է առաջարկվի:

ՈՒ ԷԼԻ «ԸՆԿԵՐ ՋԱՆ, ԳԻՆԻ ԼԻՑ…», ԹԵ՞ «ԼՅՈԽ ՎԱՏԱ»

Համաձայնեք, որ բոլոր երգերը վաղուց երգված են, բոլոր փողոցներով զբոսանքներն արված են, ամենաուժեղ պաթոսային ելույթները հնչեցված են: Եվ ինչպես ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է ասում, Արցախը հիշելը շատ քիչ է, կոնկրետ գործն է պակասում. «Ժամանակին ասում էինք՝ Արեւմտյան Հայաստանի ազատագրման ճանապարհը Բերձորով ու Քարվաճառով է անցնում։ Հիմա ավելի վատ վիճակում ենք, նահանջի մեջ ենք։ Արցախի ազատագրման ճանապարհը Հանրապետության հրապարակով է անցնում։ Մինչեւ չազատագրենք Հայաստանի Հանրապետությունը, Արցախը չենք ազատագրելու։ Բայց սա ասելն էլ է քիչ։ Ամեն մեկս ամեն օր ի՞նչ ենք անում Հայաստանն ազատագրելու համար։ Ի՞նչ պիտի անենք այսօր, վաղը, մյուս շաբաթ, հաջորդ ամսվա ընթացքում, մինչեւ տարվա վերջ, մյուս տարի, հաջորդ տասը տարում... «Մենք անպայման վերադառնալու ենք»-ը, եթե տակը կոնկրետ գործողություն չկա, ինքնախաբեություն է։ «Վճռական քայլեր են պետք»-ը կոնկրետ աշխատանքից խուսափելու սիրուն պատրվակ է, եթե այդ քայլերը միայն ուրիշից եք պահանջում, ոչ թե` ինքներդ ձեզնից»։

Ի դեպ, ուշագրավ է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նստած, անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ստեղծված իրավիճակն ավելի սթափ է գնահատում, քան շատերը, որոնք ազատության մեջ են ու ունեն տեղեկատվության ավելի լայն հասանելիություն: Նրա գնահատմամբ՝ ասել, որ Արցախի հարցը վերակենդանացնելու, վերաձեւակերպելու ուղղությամբ գործադրվող ջանքերը բավարար չեն, նշանակում է ոչինչ չասել։

«Հայ Առաքելական եկեղեցին, Արցախի իշխանությունները, ազգային քաղաքական ուժերը, մտավորականությունը, ԶԼՄ-ները, Սփյուռքը, բոլորը՝ ե՛ւ առանձին-առանձին, ե՛ւ միասին վերցրած, իրականում չեն բանաձեւել դեռ, թե ինչ պետք է եւ կարելի է անել։ Փազլի կտորները կան, սակայն չկա ավարտուն պատկերը եւ պատկերին հասնելու ռազմավարությունը։ Գուցե նկարագրված իրավիճակում խտացնում եմ գույները եւ չափից ավելի ալարմիստական եմ (վերագրեք դա անազատության սթրեսին եւ ներողամիտ եղեք, այդ դեպքում)։ Սակայն համոզված եմ, որ եթե խիզախություն չունենանք այս անգամ ասելու՝ «լյոխ վատա», չենք ունենալու հիմքեր եւ առիթ` մի օր կրկին ասելու՝ «լյոխ լավա», - շեշտել է Աշոտյանը:

ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ Է

Վերջիվերջո, ինչպե՞ս պետք էր հիշատակել սեպտեմբերի 2-ը` որպես առիթ` խոսելու Արցախ մասին ու սթափ լինելու, թերեւս դրա բանաձեւը տվել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր ուղերձում, որը պաթոսի ու աղմուկի մեջ մնաց քիչ քննարկված: Վեհափառ Հայրապետն ասել է. «Մենք շարունակում ենք նշել Արցախի անկախության օրը նաեւ որպես արդար ընդվզում ընդդեմ մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության, բռնության ու ատելության: Բռնությունը չի կարող ջնջել մարդկային հիշողությունը եւ չի կարող խլացնել արդարության ձայնը»: Ցավալիորեն, ո՛չ ընդվզում տեսանք, ո՛չ արդարության ձայն:

Ու մինչ որոշ ընդդիմադիրներ շարունակում են պարպել մարդկանց արդարացի ընդվզումը, իշխանությունն իր ապազգային տարերքի մեջ է: Հիմա էլ որոշել են, որ մշակութային հաստատություններն իրենց անվանման մեջ պետք է ունենան «պետական» բառը՝ «ազգային» բառի փոխարեն։ Այս մասին Ազգային ժողովում քննարկվել է կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «Մշակույթի ոլորտի օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

«Բարձրացնելով պետությունը, պետականությունը, պետական ​​արժեքները՝ առաջարկում ենք գործող օրենքում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով։ Այսպիսով, հաստատությունները՝ թատրոններն ու դահլիճները, որոնք մինչ այժմ հիմնված էին «ազգային» բառի վրա, այսուհետ կրելու են «պետական» բառը»,- պարզաբանել է Դանիելյանը։

Հետաքրքիր է, գոնե հիմա մշակութային համքարությունը մի ձայն ու ծպտուն կհանի՞, թե՞…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top