Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկությանը(տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում շարունակում է նախապատրաստվել Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկությանը:
Սեպտեմբերի 2-ին հավաքականին են միացել Հրանտ-Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ժիրայր Շաղոյանն ու Անդրե Կալիզիրը։
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հավաքականի ճամբարին կմիանան Նաիր Տիկնիզյանը, Վահան Բիչախչյանն ու Էդգար Սևիկյանը։
Մեր ընտրանին ընդգրկված է C լիգայի 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ֆարերները, Հյուսիսային Մակեդոնիան և Լատվիան:
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Լատվիայի ընտրանու, իսկ սեպտեմբերի 10-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը: