Փաշինյանը և ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը Խաղաղության համաձայնագիրը շուտ կնքելու հույս են հայտնել Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Հայ ծանրորդները բարձրացրեցին Հայաստանի դրոշը Ուշադրություն․ Aliexpress-ը այլևս չի ընդունում հայկական քարտեր. Արսեն Լեւոնյան Պուտինը Զատկի զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել. Պեսկով Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ. South China Morning Post «Բոլոնիա» — «Ինտեր». Մեկնարկային կազմեր Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` Զելենսկու սադրանքներից հետո «Օրեշնիկ» չօգտագործել Կիրիլ պատրիարք շնորհավորել է Հայոց Հայրապետին և Արամ Ա կաթողիկոսին Զատիկի տոնի առիթով Էդուարդ Սպերցյանի ռեկորդը

Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում

Թեմա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է անում։ Սուքիասյանները վերակառուցում են Խորենացի 31/2 հասցեում գտնվող «Պիցցա Դի Ռոմա» սրճարանը, գրում է Հետքը։

Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ տարածքի սեփականատերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա եղբայրները՝ Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյանները։

Տարածքը պատկանում է Սուքիասյաններին, սակայն վարձակալության է տրված «Մալինովկա» ՍՊԸ-ին։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մալինովկա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու իրական շահառուն Մարտին Հայրապետյանն է։ Նա մինչև 2023թ. օգոստոսը եղել է նաև «Քուին բուրգեր» ՍՊ ընկերության 100% բաժնետերն ու իրական շահառուն։

Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձավ, որ նա նաև Սուքիասյաններին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի օդաչուներից է։

Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ «Պիցցա Դի Ռոմա»-ում արդեն իսկ սկսված շինարարության համար ընկերությունը շինթույտվություն չի ունեցել։ Քաղաքապետարանն օրեր առաջ վարչարարություն է իրականացրել, ընկերությունը կտուգանվի։

«Առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է քարեշարվածքով տանիքի վերակառուցման շինարարական աշխատանքներ, որի կապակցությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացի Աշոտ Շահբազյանի նկատմամբ կազմվել է համապատասխան արձանագրություն»,- հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ շինության սեփականատիրոջ՝ Սուքիասյանների փոխարեն արձանագրությունը կազմվել է ոմն Աշոտ Շահբազյանի անունով, քաղաքապետարանի լրատվականից մեկնաբանեցին, որ հնարավոր է առանց սեփականատիրոջ գիտության մասնավոր տարածքում ինքնակամ շինարարություն արվի։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ մեր հարցին, թե ինչու է ապօրինի շինարարություն իրականացվում, պատասխանեց. «Ի՞նչ շինարարություն, վերանորոգում է իրականացվում»։ Դիտարկմանը, թե մեր աչքով ենք տեսել՝ ինչպես են երկրորդ հարկ կառուցում, քաղաքապետարանն էլ վարչարարություն է իրականացրել, Մկրտչյանն ասաց՝ «առաջին անգամ Ձեզնից եմ լսում»։

Խնդրեցինք Աննա Մկրտչյանին ճշտել՝ շինարարություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ և զանգահարել մեզ։ Մկրտչյանը ճշտելուց հետո հայտնեց, որ տանիքն է վերանորոգվում. ջուր էր կաթում։

Սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորը և իր հետ փոխկապակված անձինք ապօրինի շինարարություն են անում Երևանի կենտրոնում։ 2022թ.-ին գրել էինք, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի մայթին գտնվող «Քուին բուրգեր» սննդի կետն ապօրինի ընդլայնվել է։ Երևանի քաղաքապետարանից այդ ժամանակ հայտնել էին, որ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն ապօրինի՝ առանց թույլտվությունների, իրականացրել է շինության վերակառուցման, մասնավորապես՝ քարե պատերի և ծածկի կառուցում։

Քաղաքապետարանն այսպես էլ չկարողացավ կամ չցանկացավ խիստ գործողություններով կանխել ապօրինի շինարարությունը, որից հետո վերակառուցված սննդի կետի երկրորդ հարկում նոր ռեստորան բացվեց։ 

 






Փաշինյանը և ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը Խաղաղության համաձայնագիրը շուտ կնքելու հույս են հայտնելԻրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասինՀայ ծանրորդները բարձրացրեցին Հայաստանի դրոշըՈւշադրություն․ Aliexpress-ը այլևս չի ընդունում հայկական քարտեր. Արսեն ԼեւոնյանՊուտինը Զատկի զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել. ՊեսկովՉինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ. South China Morning Post«Բոլոնիա» — «Ինտեր». Մեկնարկային կազմեր Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` Զելենսկու սադրանքներից հետո «Օրեշնիկ» չօգտագործելԿիրիլ պատրիարք շնորհավորել է Հայոց Հայրապետին և Արամ Ա կաթողիկոսին Զատիկի տոնի առիթովԷդուարդ Սպերցյանի ռեկորդըԿիեւը եւ Լոնդոնը համակարգում են ռազմական գործողությունները` ուղղված Թրամփ-Պուտին գագաթնաժողովը ձախողելուն«ՍԱ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆՄարգարիտա Սիմոնյանը պատւմել է, որ շփվում է կոմայի մեջ գտնվող Տիգրան Քեոսայանի հետՈւկրաինական ուժերը հրադադարից հետո հարվածներ են հասցրել Դոնեցկին (Ֆոտո)Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «Զատկի հրադադարը» խախտելու մեջԾանրամարտի ԵԱ. Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը մեդալներ չնվաճեցին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար․ Հռոմի պապԳոհար Ավետիսյանը մեծ խնդիրների առաջ է կանգնելԱմերիկյան հեռուստաալիքը Կիևը ներկայացրել է որպես Ռուսաստանի մաս (լուսանկար)«Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել»․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունըԾանրամարտի ԵԱ. Մնացական Աբրահամյանը 0 ստացավ պոկում վարժությունումԽաղաղ, միասնական, համախմբված և ներդաշնակ Հայաստանը լինելու է. ԴանիելյանՌուսաստանի ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է հրադադարը խախտելու մեջԹրամփը կասեցրել է մաքսատուրքերի ներդրումըՄտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեՊուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբՑեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ ՎեհափառՄասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագինՈղբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներՕրվա խորհուրդ․ ապրիլի 20Լույս չի լինիՈւՂԻՂ․ Սուրբ Հարության հայրապետական պատարագ` Մայր տաճարումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿենդանակերպի այս նշաններն առաջիկա օրերին հաջողությունների կհասնենԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Զատկի հրադադարը խորը մտախված ռուս-ամերիկյան ծուղակ էր Լոնդոնի համար. Ուկրաինական աղբյուրՔրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը ՔրիստոսիՕդեսայի գրավումը Ռուսաստանի գլխավոր ռազմավարական նպատակն է. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարԿրիվոյ Ռոգում շունը փրկել է տիրոջը հարկադիր զորահավաքից (Տեսանյութ)Պատերազմ հրահրեց Կիևը, իսկ Պուտինը Հիտլեր չէ. Ֆրանսիացի փիլիսոփա, նախկին նախարարՌուսական ФАБ-1500 1,5 տոննայանոց ավիառումբը Կուրսկի Գորնալիում ոչնչացրել է ուկրաինական հենակետը (Տեսանյութ)Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն ԱզիզյանԹրամփի դեմ նոր զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում (Ֆոտո)Իրական ռազմավարությունը, որը կա ՌԴ-ի Զատիկի հրադադարի հետևում, կարող է Թրամփին ռուսամետ դարձնել. CNNՊետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու Փարիզին. Ուկրաինական աղբյուրՈւկրաինայի զինված ուժերին հրաման է տրվել դադարեցնել կրակը. BBC
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top