Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» խաղերի ժամանակացույցը
Սպորտ
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է եվրագավաթային մրցաշարերի հիմնական փուլի խաղերի ժամանակացույցը:
Հաստատվել է նաև Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» խաղերի ժամանակացույցը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում:
Մրցաշարի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր` 36 թիմերը կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային և արտագնա:
1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:
Հիշեցնենք, որ «Նոան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում: l